Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

«Սոցիալական աշխատանք» մագիստրոսական կրթությամբ երկրորդ սերնդի շրջանավարտներն ստացան իրենց որակավորումը, որպես սոցիալական աշխատող

23.07.2024

18․07․2024թ․-ին Երկրորդ սերնդի Սոցիալական աշխատող մագիստորսներն, ովքեր սոցիալական աշխատանքի իրենց մասնագիտական ուղին մեկնարկել էին Արցախի համալսարաններում, այդ օրը հաջողությամբ ստացան իրենց ավարտական դիպլոմները։

Դերևս 2021թվականից Արցախում բացվեց «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագիրը։ Դիմակայելով և հաղթահարելով մի շարք մարտահրավորներ, ուսանողները հաջողությամբ ավարտին հասցրին իրենց ուսումը։

Ս․թ․ հուլիսի 18-ին 15 ուսանողներն ստացան իրենց որակավորումը որպես սոցիալական աշխատողներ։ Հայաստանի Սոցիալական աշխատողների ասոցիացիայի տնօրեն Միրա Անտոնյանը բացման խոսքով շնորհավորեց շրջանավարտներին, և ոգևորելով նրանց մաղթեց աշխատանքային արդյունավետ ճանապարհ, որի անցումը մեկս մյուսի աջակցությամբ կծառայի սոցիալական աշխատանքի էությանը։ Հաջորդելով, ծրագրում ներգրավված բոլոր մասնագետներն ու դասախոսական անձնակազմը ևս միացավ շնորհավորանքներին և մաղթանքներին։ Հայ կրթական հիմնարկության տնօրեն Արմինե Հարոյանն ամփոփեց ելույթները կարևորելով մասնագիտության զարգացումը և շրջանավարտների կարևոր դերը՝ մասնագիտության և հայրենիքի զարգացման գործում։

Սիրով շնորհավորում ենք և մաղթում աշխատանքային բուռն ու արդյունավետ ճանապարհորդություն:

Սույն ծրագիրն իրականացվել է Հայ կրթական հիմնարկության ֆինանսական աջակցությամբ, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայյի, Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի, Արցախի պետական համալսարանի և ԵՊՀ Սոցիալական աշխատանք ամբիոնի հետ սերտ համագործակցությամբ։ 

 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին