Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանում սոցիալական ներառման եվ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» եռամյա ծրագիրը նպատակ ունի բազմակողմանի աջակցություն ցուցաբերելով աղքատության մեջ հայտնվածած խոցելի շուրջ 11,000 անհատների Հայաստանի հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի, խթանելով նրանց ինքնաբավ գործառումն ու ներառումը հասարակության կյանքում։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով և իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Համաշխարհային բանկի համակարգման ներքո և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ծրագրի արդյունքում 200 սոցիալական աշխատողներ, այդ թվում՝ սոցիալական աջակցության տարածքային բաժինների դեպք վարողներ և համայնքային սոցիալական աշխատողներ, հնարավորություն կստանան յուրացնելու և զարգացնելու սոցիալական դեպքի վարման մասին գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները։ Մասնավորապես, սոցիալական աշխատողները կզարգացնեն դեպքի հետ անհատական աշխատանքի, կարիքահեն մոտեցումներով գործելու հմտությունները, այդպիսով բարձրացնելով շահառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը։ Ըստ այդմ, սոցիալական պաշտպանության համակարգում կներդրվի այնպիսի մոտեցումը, որը ենթադրում է համալիր և բազմակողմանի արձագանք խնդրահարույց իրավիճակներին՝ կանխարգելելով և հաղթահարելով մարդկան իրավիճակի խոցելիությունը։

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ

Եռամյա ծրագրի արդյունքում կբարելավվի պետական սոցիալական աջակցության ծրագրերում ներգրավված առնվազն 11,000 շահառուի կյանքի որակը ՝ ինքնազբաղվածության խթանման և սոցիալական աշխատողի ծառայությունների մատուցման միջոցով։

Ծրագրի շրջանակներում առնվազն 300 խոցելի անհատ (40%՝ կանայք) հնարավորություն կունենա ստանալ փոքր դրամաշնորհ ($4000 յուրաքանչյուրը)՝ սեփական բիզնես գաղափարները իրագործելու նպատակով։

Զուգահեռաբար բազմակողմանի աշխատանք է տարվելու՝ ուղղված առկա ռեսուրսների բացահայտմանը և ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող մարդկանց համար աղքատությունից դուրս գալու իրական հնարավորություններ գտնելուն։ Այդ աշխատանքն իրականացվելու է շահառուների անմիջական մասնակցությամբ։ Նրանք հնարավորություն են ունենալու նաև ստանալու մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն գործարարությամբ զբաղվելու կամ ինքնուրույն եկամտի աղբյուր ստեղծելու համար։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Նպաստառուից գործարար դառնալու ճանապարհին. մի կյանքի պատմություն

Տիկին Հայկանուշի ընտանիքը, «Հաղթահարելով աղքատությունը» ծրագրի օգնությամբ հնարավորություն է ստացել սկսել սեփական բիզնես և դուրս գալ ընտանեկան  նպաստի համակարգից։

05.02.2023 ...

Սոցիալական աշխատողները կաջակցեն «Փարոս»-ից դուրս գալուն ու բիզնես ստեղծելուն

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նոր՝ եռամյա ծրագիրը միտված է հնարավորություններ ստեղծել անապահով ընտանիքների համար: Այսօր Հայաստանում առնվազն 700 000 մարդ է ապրում աղքատության վերին շեմից ցածր կենսապայմաններում, ծրագրի արդյունքում ակնկալվում է բարելավել նրանցից ավելի քան 11 000-ի կյանքի որակը եւ բարեփոխումներ բերել սոցիալական աշխատանքի պրակտիկայում:

22.04.2021 ...

Սոցիալական աշխատանք. Ինչպե՞ս այն կարող է փոխել մարդկանց կյանքի որակը

Սոցիալական աշխատողները հասարակության խիղճն են։ Այս մասնագետները «դեմքով կանգնած են դեպի մարդկանց» և օգնում են լուծել իրենց կյանքում առաջ եկած խնդիրները։

12.04.2021 ...

Սպառողի իրավունք․ Աղքատության հաղթահարմանն միտված նոր ծրագիր Հայաստանում

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը հյուրընկալվել է «Արմնյուզ» հեռուստատեսության «Սպառողի իրավունք» ծրագրին։

09.02.2021 ...

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ԹԻՄ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Loading
Your message has been sent. Thank you!

psisla@aasw.org

(+374) 60 540 150

ՀՀ, Երևան, 0619, Պարույր Սևակ 30, 43/1

Սույն Ծրագիրը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով և իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո։

Սույն հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիանէ, և այն որևէ ձևով չի կարող ընկալվել որպես Ճապոնիայի կառավարության տեսակետների արտահայտում: