Դասընթացավար (Խորհրդատու) Ընտանեկան նպաստ ծրագրի շահառուների դասընթացների (բիզնես ենթադրամաշնորհառուների քոուչինք)
06.12.2022
Ծրագրի շրջանակում ասոցիացիան հայտարարում է «Ընտանեկան նպաստի ծրագրի շահառուների վերապատրաստման խորհրդատու՝ բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման, քոուչինգի և խորհրդատվական ծառայությունների գծով» ընտրության մրցույթ:
Խորհրդատվության հիմնական նպատակն է առաջնորդել ծրագրի երկրորդ բաղադրիչի իրականացմանը, մասնավորապես հետդրամաշնորհային աջակցության գործողություններին (քոչինգ և խորհրդատվություն, աջակցություն գործողությունների մշտադիտարկմանը), ինչպես նաև աջակցություն բիզնես տոնավաճառների ևցանցային համագործակցության կազմակերպմանը։
Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2022թ. դեկտեմբեր - 2023թ. հունիս:
Աշխատանքի շրջանակ
Պատվիրատուի համակարգման ներքո, Ընտանեկան նպաստ ծրագրի շահառուների դասընթացների (բիզնեսենթադրամաշնորհառուների քոուչինք) դասընթացավարը (Խորհրդատուն) այսուհետ՝ խորհրդատու, պետք էաջակցի Պատվիրատուին Ընտանեկան նպաստ ծրագրի շահառուների ձեռնարկատիրական կարողություններիզարգացման և հետագա գործողությունների արդյունավետ իրականացման հարցում, ինչպիսիք են քոուչինգիիրականացում և խորհրդատվություն բիզնես ենթադրամաշնորհառուներին, ինչպես նաև աջակցություն բիզնեստոնավաճառների իրականացման և ցանցային համագործակցության զարգացման միջոցառումներին:
Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ պարտականությունների, հանձնարարությունների ևառաջադրանքների կատարման համար:
- Իրականացնել հետդրամաշնորհային աջակցության միջոցառումներ Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավանխոշորացված համայնքներում 20 բիզնես ենթադրամաշնորհառուների համար։ Մասնավորապես՝ տրամադրել աջակցություն (քոչինգ) բիզնեսի իրականացման ընթացքում ի հայտ եկած առանձին հարցերիվերաբերյալ, ներառյալ բնապահպանական և սոցիալական (E&S) լավ պրակտիկայի խնդիրները(համաձայն ծրագրի թույլատրված գործունեության հիմնական տեսակների համար E&S լավ պրակտիկայիուղեցույցների): Վերոհիշյալ հետդրամաշնորհային աջակցության գործողությունները պետք է ներառենառնվազն՝
- ամսական մեկ այցելություն յուրաքանչյուր շահառուին (այցելություն որոշակի վայր/տարածք, որտեղիրականացվում է բիզնեսը) և,
- յուրաքանչյուր շահառուին ամսական 30 րոպե անհատական քոչինգ/հեռախոսայինխորհրդատվություն:
Հետդրամաշնորհային աջակցության գործողությունների տևողությունը մինչև 5 ամիս է, խորհրդատուիհսկողության ներքո շահառուների կամ բիզնես ենթադրամաշնորհառուների մոտավոր թիվը կազմում է 20:
- Նպաստել բիզնես տոնավաճառների/ցանցային միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում ՝ենթադրամաշնորհառուներին Ծրագրով կազմակերպվող բիզնես տոնավաճառներին մասնակցելու համարխորհրդատվական աջակցության ցուցաբերում, ինչպես նաև 1,5 ժամ տևողությամբ սեմինարներիանցկացում (նախատեսվում է անցկացնել 2 սեմինար) բիզնես պլանի իրականացման և բիզնեսիկայունության խնդիրների վերաբերյալ: Սեմինարների հատուկ բովանդակությունը և ընտրված թեմաներըկորոշվեն շահառուների կարիքների և պահանջների հիման վրա:
Ադմինիստրատիվ և կազմակերպական հարցեր
Առաջադրանքի մեկնարկի նախատեսվող ամսաթիվը՝ 2023 թվականի դեկտեմբերի 27-ն է: Պայմանագրի ավարտիժամկետը՝ 30 հունիս, 2023.
20 Շահառուների ուսուցումը պետք է իրականացվի Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան խոշորացվածհամայնքներում։ Խորհրդատուի տրանսպորտը (ավտոմեքենա) և կապը (բջջային SIM քարտ) կտրամադրվենՊատվիրատուի կողմից: Ցուցահանդեսների և վարպետության դասերի կազմակերպման համար անհրաժեշտբոլոր տեխնիկական միջոցառումները (տարածքներ, սարքավորումներ, շահառուների և խորհրդատուիտեղափոխում, սուրճի ընդմիջումներ և այլն) կտրամադրվեն Պատվիրատուի կողմից:
Խորհրդատուի կողմից պատրաստված փաստաթղթերի աշխատանքային լեզուն հայերենն է:
Բոլոր միջոցառումների ամսաթվերը և վայրերը պետք է նախապես համաձայնեցվեն պատվիրատուի հետ: Առաջադրանքի կատարման ժամկետները հիմնված են սովորական հանգամանքների վրա և կարող ենփոփոխվել արտաքին ազդեցության կամ նախագծային գործունեության վերանշանակմանդեպքում: Հանձնարարականի շրջանակներում և կախված երկրում համաճարակի հետ կապվածառողջապահական պաշտոնական առաջարկություններից ՝ խորհրդատուն պարբերաբար այցելելու է ծրագրիտարածքներ (Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան ընդլայնված համայնքներ, ինչպես նաև ծրագրի այլմարզերում կազմակերպված բիզնես տոնավաճառներ):
Պահանջվող որակավորում
Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ պահանջներն ու որակավորումները՝
- Համալսարանական աստիճան բիզնես կառավարման, տնտեսագիտության որոլտում, կամ կրթությանոլորտում որակավորում (կամ այլ հարակից ոլորտներում)
- Բիզնեսի (ձեռներեցության) թրեյնինգների, քոուչինգի և մենթորության իրականացման փորձ (առնվազն 3 տարի).
- Աղքատ/ծայրահեղ աղքատ մարդկանց հետ աշխատելու փորձ (կդիտվի որպես առավելություն)
- Ծրագրով խրախուսվող բիզնեսի հիմնական տեսակների գործածության իմացություն (օրինակ ՝անասնաբուծություն, խոզաբուծություն, ջերմոցներ, առևտուր, արտադրություն (հացաբուլկեղեն, խմորեղեն), գեղեցկության սրահներ, մեղվաբուծություն, կարի և նորաձևության սրահներ) և աշխատանքային փորձԼոռու մարզում (կդիտվի որպես առավելություն)
- Լավ հաշվետվություններ ներկայացնելու, թիմում աշխատելու, միջանձնային, ինչպես նաև հաղորդակցման ևկատարողական հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն ((կդիտվի որպեսառավելություն)
- Համակարգչային ծրագրերից օգտնեվելու (MS Office, ինտերնետ և այլն) և ներկայացման հմտություններ:
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրության հայտերը (Կենսագրություն, ուղեկցող նամակ) պետք է գրավոր ուղարկվեն ստորև նշված էլ.փոստի հասցեին մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը:
Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9-րդ կետի վրա` խորհրդատուների ընտրություն և վարձում [Համաշխարհային բանկի փոխառությունների և վարկերի և դրամաշնորհների շրջանակներում] Համաշխարհային բանկի վարկառուների կողմից (2016) ("ուղեցույցներ խորհրդատուների համար"), որը ներկայացնում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ: Խորհրդատուն կընտրվի ըստ խորհրդատուների ուղեցույցում նշված մեթոդի (անհատական խորհրդատուի ընտրություն):
Հարցերի և պարզաբանումների համար կարելի է դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր 10:00-18:00.
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ
Պարույս Սևակի 30, 43/1, Երևան, ՀՀ
hեռ.`(374 93) 51-44-99
Էլ. փոստ՝ procurement@aasw.org
Ծրագիր
Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներումավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից ևծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:
Ծրագիրը իրականացվում է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակականկազմակերպության կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետհամագործակցությամբ։ Ծրագիրը իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգմամբ՝Ճապոնիայի կառավարության (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամ, JSDF) ֆինանսավորմամբ։ JSDF-ը ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ` որպեսՀամաշխարհային բանկի իրավասու երկրների առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնությունտրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց հնարավորությունները, ուժեղացնել նրանցկարողությունները և մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:
Հայտարարություններ
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ