Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Իրազեկման ռազմավարության և հանրային արշավի խորհրդատու (հասարակայնության հետ կապեր և հաղորդակցություն)

18.10.2022

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում է Իրազեկման ռազմավարության և հանրային արշավի խորհրդատուի (հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության խորհրդատու) ընտրության մրցույթ: Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2022թ. նոյեմբեր - 2023թ. հունիս:

Աշխատանքի նկարագրություն՝

 

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում է Իրազեկման ռազմավարության և հանրային արշավի խորհրդատուի (հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության խորհրդատու) ընտրության մրցույթ:

Խորհրդատվության հիմնական նպատակն է առաջնորդել ծրագրի հանրային հաղորդակցության արշավը, մասնավորապես Ծրագրի գործառնական ջեռնարկի և դոնոր կառույցների տեսանելիության ուղեցույցների համապատասխան արդյունավետ իրականացնել քաղաքականության և ծրագրի իրականացման հաղորդակցական արշավը (կոնֆերանսեր, կլոր-սեղան քննարկումներ, ԶԼՄ-ների հետ հաղորդակցությունփակման միջոցառումն և այլն)։

Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2022թ. նոյեմբեր - 2023թ. հունիս:

 

Աշխատանքային պարտականություններ

 

Աշխատանքի շրջանակը

Ծրագրի հանրային կապերի և հաղորդակցության խորհրդատուն (Խորհրդատու) ապահովելու է Ծրագրի տարբեր միջոցառումների արդյունավետ հասարակայնության հետ կապերն ու հաղորդակցությունը, աջակցելու է համապատասխան միջոցառումների կազմակերպմանը, հաղորդագրությունների և հրապարակումների միջոցով ապահովելու է կայքի և սոցիալական ցանցերի էջերի ժամանակին թարմացումը, համագործակցելու է լրատվամիջոցների, ՀՀ ԱՍՀՆ, ՄՍԾ և համապատասպան ՀԿ-ների գործընկերների հետ։ Խորհրդատուն աշխատելու է Ծրագրի ղեկավարի (PM) անմիջական ղեկավարության ներքո:

Ծրագրի հասարակայնության հետ կապերը և հաղորդակցությունը արդյունավետ իրականացման համար խորհրդատուն․

  • Ծրագրի միջոցառումներին համահունչ ապահովելու է Ծրագրի հասարակայնության հետ կապերն ու հաղորդակցությունը, մշակելու է հրապարակման համար անհրաժեշտ նյութեր (բուկլետներ, տեղեկատվական թերթրիկներ, ծրագրի տեսանելիության այլ նյութեր և այլն)։
  • Իրականացնելու է ընթացիկ կոնտենտ-մշակման աշխատանքներ (ծրագրի միջոցառումների հայտարարություններ, հոդվածներ, տեսադարանի թարմացումներ, լուսանկարներ և այլն), ինչպես նաև ապահովելու է Ծրագրի կայքի և սոցիալական ցանցերի (Facebook և Instagram)էջերի տեխնիկական կառավարումը, ինչպես նաև արձագանքելու է սոցիալական ցանցերի հաղորդակցության գործիքներով ստացված հաղորդագրություններին։
  • Մասնակցելու և աջակցելու է քաղաքականության իրագործման և ծրագրի իրականացման մակարդակով նախատեսված միջոցառումների կազմակերպմանն ու ապահովելու է համապատասխան հաղորդակցման արշավի իրագործումը (կոնֆերանս, կլոր սեղան քննարկումներ, եզրափակիչ միջոցառում և այլն):
  • Ապահովել ծրագրի PR լուսաբանումը, ներառյալ սոցիալական աշխատողների և ծրագրի իրականացմանը նրանց մասնակցության վերաբերյալ առնվազն 10 հրապարակումներ, ենթադրամաշնորհային բիզնես ծրագրերի իրականացման հաջողության 20 պատմություններ, ԶԼՄ-ներով և կայքով տարածված ցուցահանդես-տոնավաճառների վերաբերյալ 5 հրապարակումներ և այլն: Այս լուսաբանումը պետք է ներառի տեղեկատվություն ծրագրի բոլոր 5 թիրախային ոլորտներից:
  • Աջակցում է մամուլի ասուլիսների կազմակերպման և համապատասխան մամուլի հաղորդագրությունների պատրաստման գործում,
  • Մասնակցում է Ծրագրի հաղորդակցության արշավի վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների կազմմանը,
  • Ապահովում է հաղորդակցության և դոնորների (JSDF և Համաշխարհային բանկ) տեսանելիության ուղեցույցների խստիվ պահպանումը և ՀԲ հաղորդակցության թիմի հետ համագործակցությունը,
  • Իրականացնում է կանոնավոր այցելություններ ծրագրի թիրախային մարզեր՝ համագործակցելով Ծրագրի բաղադրիչների համակարգողների հետ,
  • իրականացնել ծրագրի մասին գրավոր և բանավոր ներկայացումներ (ծրագրի կարիքներից ելնելով),
  • մասնակցել Համաշխարհային բանկի կողմից իրականացվող կանոնավոր իրականացվող ծրագրի իրագործման աջակցության առաքելություններին,
  • կատարել ծրագրի հաղորդակցման հետ կապված վարչական պարտականություններ (ծրագրի կարիքներից ելնելով),
  • անհրաժեշտության դեպքում կատարել այլ ծրագրային պարտականություններ։

 

Անհրաժեշտ հմտություններ

 

Հասարակայնության հետ կապերի խորհրդատուն պետք է համապատասխանի հետևյալ որակավորումներին և պահանջներին

  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրողության, հանրային կապերի կամ այլ հարակից ոլորտում,
  • Ոչ պակաս քան 3 տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի ոլորտում,
  • Հայաստանի ԶԼՄ-ների մասին լավ պատկերացում,
  • Տարբեր ձևաչափերով հաղորդագրություններ կազմելու ունակություն և ապացուցված փորձ (հոդվածներ, մամուլի հաղորդագրություններ, կայքեր, հաջողության պատմություններ, բլոգերի գրառումներ, ՖԲ գրառումներ և այլն)՝ թիրախավորելով տարբեր լսարաններ,
  • Սոցիալական մեդիայի կառավարման փորձ,
  • Սոցիալական ոլորտում PR գործունեության փորձ, հատկապես եթե առնչվել է աղքատ և անապահով ընտանիքներին կամ անհատներին,
  • Ծրագրի իրականացման մեջ ներգրավվելու բարձր մոտիվացիա, դինամիկ միջավայրում որպես թիմի խաղացող արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Ծրագրի թիրախային մարզեր ճանապարհորդելու ճկունություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն (գրավոր/բանավոր),
  • Լավ համակարգչային և ՏՏ հմտություններ (վեբ կայքի կառավարում, սոցիալական մեդիա, մուլտիմեդիա և այլն)։

 

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ

Լրացուցիչ տեղեկություն

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:  Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին:

Ծրագիրը ներառում է հետևյալ 3 բաղադրիչները`

Բաղադրիչ 1. Խորհրդատվական պիլոտային ծրագրի մշակում և իրականացում.    

Սույն բաղադրիչը կաջակցի ոլորտային պետական ծրագրերին` մշակելու և ներդնելու սոցիալական դեպքի վարման համալիր մոտեցում, որը երկրի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում կծառայի ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացմանը:

Առաջին բաղադրիչի նպատակներն են` ա) բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունը ՀՀ առավել խոցելի բնակչության համար («Ընտանեկան նպաստ» համակարգի շահառուներ) և բ) ակտիվացնել «Ընտանեկան նպաստ» համակարգի  ազատ աշխատուժ ունեցող շահառուներին դառնալ ինքնաբավ՝ տրամադրելով ինքնազբաղվածության հնարավորություններ:

Այս նպատակների իրագործումը կապահովվի սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանն ուղղված խորհրդատվական և տեխնիկական աջակցության շնորհիվ, մասնավորապես` շահառուների նույնականացման, գրանցման, ներգրավման և թիրախավորման գործառնական ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների քննման, մոնիտորինգի, համայնքային աշխատանքների, տեղեկատվական արշավների և կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման միջոցով:

Սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակը և մեթոդաբանությունը հիմնված կլինեն Կառավարության կողմից սահմանված հետևյալ հիմնական ուղղությունների/չափումների (dimensions)  վրա, որոնք որպես առաջնահերթություն կապահովվեն ծրագրի շրջանակներում`

•   Ակտիվացում,

•    Մարգինալացված և ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների ներառում/ներգրավում (պետական և ոչ պետական ռեսուրսների մոբիլիզացում, կրթական, բժշկական սպասարկման և մասնագիտացված ծառայությունների հասանելիության ապահովում ընտանիքի չափահաս և անչափահաս անդամների համար),

• Մանկական աղքատության նվազեցում (կրթության և բժշկական ծառայությունների հասանելիության ապահովում, մինչև հինգ տարեկան երեխաների թերսնման խնդրի լուծում, ռիսկերի նվազեցման նպատակով` ինստիտուցիոնալացման կանխարգելում և վաղ միջամտություն):

Բոլոր չափումներով հատուկ ուշադրություն է դարձվելու այն տնային տնտեսություններին, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող անձ:

 

Բաղադիչ 2. Կարողությունների զարգացում և ձեռնարկատիրական աջակցություն.

        Այս բաղադրիչի շրջանակում կներդրվեն ձեռնարկատիրական աջակցության ծրագրերը, մասնավորապես` կփորձարկվի «Ընտանեկան նպաստ» ծրագրի ազատ աշխատուժ ունեցող շահառու ընտանիքներին փոքր բիզնես սկսելու նպատակով  դրամաշնորհների տրամադրման ծրագիրը, որը կուղեկցվի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ վերապատրաստումներով և խորհրդատվությամբ (քոուչինգ)։ Նպատակ ունենալով ապահովել Ծրագրի արդյունքների կայունությունը և հաշվի առնելով համանման Ծրագրերի իրականացման նախկին, նաև  JSDF փորձը, Ծրագիրը շեշտը կդնի սքրինինգի, համապարփակ գնահատման և  կարողությունների շարունակական զարգացման վրա (այդ թվում, ուսուցում, մենթորինգ և քոուչինգ):

 

Բաղադրիչ 3:  Ծրագրի կառավարում և կազմակերպում, մոնիտորինգ ու գնահատում և գիտելիքների տարածում

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:

Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքին:

Մասնագիտական հմտություններ

PR արշավներ

Անձնական հմտություններ

Ճկունություն

Այս աշխատանքին հնարավոր է դիմել միայն ստորև Դիմումի ընթացակարգին հետևելով։

Դիմումի ընթացակարգ

Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9-րդ կետի վրա. խորհրդատուների ընտրություն և վարձում [Համաշխարհային բանկի փոխառությունների և վարկերի և դրամաշնորհների շրջանակներում] Համաշխարհային բանկի վարկառուների կողմից (2016) ("ուղեցույցներ խորհրդատուների համար"), որը ներկայացնում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ

Խորհրդատուն կընտրվի ըստ խորհրդատուների ուղեցույցում նշված մեթոդի (անհատական խորհրդատուի ընտրություն):

Հարցերի և պարզաբանումների համար կարելի է դիմել յուրաքանչյուր օր 10:00-18:00.

Հետաքրքրության հայտերը պետք է գրավոր ուղարկվեն ստորև նշված էլ.փոստի հասցեին մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը:

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ

Պարույս Սևակի 30, 43/1, Երևան, ՀՀ

hեռ.`(374 93) 51-44-99

Էլ. փոստ՝ procurement@aasw.org

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին