Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Սոցիալական աշխատանքի տեղական խորհրդատուի («Ներառում» ուղղություն) ընտրության մրցույթ

22.02.2021

Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի, սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի, գործիքների և այլ նոյւթերի մշակում ու դասընթացների անցկացում

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է «Սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի, գործառնական ձեռնարկի, վերապատրաստման նյութերի, սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների և  հիմնական ծառայություններ մատուցողների  ուղղորդման ընթացակարգերի մշակման/վերանայման և սոցիալական աշխատողների  դասընթացների անցկացման հարցերով («Ներառում/ներգրավում» ուղղություն/չափում)»  հանձնարարականի իրականացման նպատակով տեղական խորհրդատուի ընտրության մրցույթ: 

Հանձնարարականի հիմնական նպատակն է աջակցել Ծրագրի առաջին բաղադրիչի իրականացմանը, որի շրջանակներում կմշակվի և  կներդրվի սոցիալական դեպքի վարման համակարգված մոտեցում, ինչն էլ երկրի սոցիալական պաշտպանության և աշխատանքային համակարգում կհանդիսանա ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացման գործիք:

Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021թ. մարտ-2022թ. դեկտեմբեր:

Աշխատանքի շրջանակը

Ծրագրի  «Ներառում/ներգրավում»  ուղղության/չափման (dimension) հարցերով տեղական խորհրդատուն` տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու միջազգային խորհրդատուների համակարգման, ինչպես նաև Ծրագրի իրականացնող գործակալության ներկայացուցչի (Ծրագրի առաջին բաղադրիչի  համակարգող) հսկողության ներքո և երկու (ըստ Ծրագրի չափումների/ուղղությունների) այլ տեղական խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ  պետք է`

  1. Աջակցի սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի մշակմանը
  2. Աջակցի աոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի մշակմանը
  3. Մշակի Ծրագրի «ներառում/ներգրավում» ուղղության շրջանակում սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերը
  4. Մշակի/վերանայի սոցիալական աշխատողների գործիքները, մասնավորապես`
  • Ծրագրի «ներառում/ներգրավում» ուղղության շրջանակում տնային տնտեսությունների խոցելիության գնահատման համապարփակ գործիքներ (առաջնային և խորքային գնահատում)
  • Ձևանմուշներ «Ընտանեկան զարգացման ծրագիր» պատրաստելու համար
  • Ծրագրի  «ներառում/ներգրավում» ուղղության շրջանակում հիմնական սոցիալական և աշխատաշուկայի ակտիվ ծառայությունների քարտեզագրման և  ուղղորդման ձեռնարկ
  • Ծրագրի «ներառում/ներգրավում» ուղղության շրջանակում սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգ:
  1. Մշակի/վերանայի Ծրագրի «ներառում/ներգրավում» ուղղության շրջանակում հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերը
  1. Վարի Ծրագրի  սոցիալական աշխատողների համար դասընթացներ (սեմինարներ, քոուչինք):

Ծրագրի «Ներառում/ներգրավում» ուղղության տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`

  1. «Սոցիալական դեպքի վարման միջամտության» մեթոդական փաստաթղթի մշակման գործընթացում, Ծրագրի «ներառում/ներգրավում» ուղղության տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար՝
  •  Տեղական մյուս երկու խորհրդատուների հետ համատեղ մշակել սոցիալական դեպքի վարման զեկույց ՀՀ-ի օրինակով, որը կներառի  հետևյալ բաղադրիչները`

1) Սոցիալական դեպքի վարման փորձը ՀՀ-ում

2) Դեպքի վարման քաղաքականության կարգավորումները, ներառյալ` սոցիալական դեպքի վարման գործընթացներ և գործիքներ, հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգեր և վերապատրաստման ծրագիր (ներառյալ բովանդակությունը և սերտիֆիկացման չափանիշները)

  • Աջակցել  տեղական  առաջատար խորհրդատուին սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակի վերաբերյալ առաջարկություններ մշակելու գործընթացում` կենտրոնանալով Ծրագրի «ներառում/ներգրավում» չափման վրա,
  • Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել  սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթեր (ուղեցույցներ, կարգավորումներ),
  • Աջակցել տեղական առաջատար և միջազգային խորհրդատուներին և մասնակցել մշակված մեթոդական փաստաթուղթի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն):

Մեթոդական փաստաթուղթը հիմնված կլինի ԱՍՀՆ-ի կողմից առանձնացված բոլոր երեք չափումների առանձնահատկությունների և խոցելի անձանց ինքնազբաղվածության աջակցության վրա:

  1. «Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկ»-ի մշակման աշխատանքներում Ծրագրի  «ներառում/ներգրավում» ուղղության տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`
  • Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ` շեշտադրելով «ներառում/ներգրավում» ուղղությունը, մշակել գործառնական ընթացակարգերի (վերջիններս պետք է նկարագրվեն գործառնական ձեռնարկում) ընդհանուր նկարագիր` առաջնորդվելով նոր մեթոդական փաստաթղթով:
  • Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել գործառնական ձեռնարկի բաժինները, որը պետք է`
  1. Արտացոլի սոցիալական դեպքի վարման վերանայված/մշակված մեթոդաբանությունը` ըստ քայլ առ քայլ գործընթացի
  2. Մանրամասն նկարագրի սոցիալական դեպքի վարման յուրաքանչյուր փուլում սոցիալական աշխատողների խնդիրները և պարունակի համապաստախան հավելվածներ (դեպքի ընդունում, ընտրություն, գնահատում, պլանավորում, հաղորդակցություն/networking, ցանցի մասնակիցների դերի ներկայացում` ներառյալ համայնքային սոցիալական աշխատողները, ինչպես նաև համագործակցության, մոնիտորինգի, դրական առաջնորդման, գնահատման և գործերի փակման ընթացակարգերի սահմանում):
  3. Ներկայացնի սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները տարբեր սոցիալական խմբերի հետ (երեխաներ, տարեցներ, հաշմանդամներ), ինչպես նաև տարբեր սոցիալական խնդիրների դեպքում (բռնություն, խտրականություն, զինված հակամարտություններ):
  4. Ներկայացնի սոցիալական աջակցության ցանցի անդամների (դեպք վարող, համայնքային սոցիալական աշխատող և այլն) գործառույթների, նրանց համագործակցության ընթացակարգերի և ցանցային մեխանիզմների ամբողջությունը
  5. Նկարագրի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության համակարգի և արագ արձագանքման մեխանիզմները` հաշվի առնելով իրավիճակային առանձնահատկությունները
  6. Ներառի սոցիալական աշխատողներին հասանելի ուղեցույց, որը կպարունակի անհրաժեշտ մեխանիզմների և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն` տնային այցելությունների, հարցազրույցների, դիտարկումների, սքրինինգի, գնահատման հարցազրույցների, մոտիվացիոն հարցազրույցների, կարիքների վրա հիմնված միջամտության անցկացման համար:
  • Աջակցել տեղական առաջատար և միջազգային խորհրդատուներին և մասնակցել մշակված գործառնական ձեռնարկի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն):
  1. «Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի» մշակման աշխատանքներում Ծրագրի «ներառում/ներգրավում» ուղղության տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`
  • Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել վերապատրաստման փաթեթ (օնլայն և/կամ օֆլայն դասընթացներ) շեշտադրելով Ծրագրի «ներառում/ներգրավում»  ուղղությունը (ներառյալ ձեռնարկներ, ուղեցույցներ,  գործնական վարժություններ, պրեզենտացիաներ, թռուցիկներ):

Վերապատրաստման փաթեթը պետք է ներառի`

  • Սոցիալական դեպքի վարման մանրամասն նկարագրություն և բացատրություն (ընթացակարգեր և գործընթացներ),
  • Բարդ կարիքներ ունեցող ընտանիքների հետ գործի վարման մեթոդաբանության կիրառման առանձնահատկությունները, հատկանիշները և բնույթը, նաև սոցիալական աշխատողի կլինիկական միջամտության, սոցիալական դեպքի վարման, սոցիալական դեպքի կոորդիանցման և սոցիալական աշխատողների այլ տեսակի գործառույթների միջև առկա տարբերությունների մասին տեղեկատվություն,
  • Ստանդարտացված գործիքներ, թե ինչպես բացահայտել մարգինալացված կամ առանց նույնականացման փաստաթղթերի մարդկանց կարիքները, ինչպես հաղթահարել հաճախորդների դիմադրությունը, ինչպես կատարել համայնքային սոցիալական ծառայությունների քարտեզագրում և պահպանել միջառարկայական և միջոլորտային համագործակցություն,
  • «Ներառման/ներգրավման» սահմանում և հայեցակարգ, առանձնահատկություններ, աջակցություն և խնամք, առաջադեմ պրակտիկա և քաղված դասեր, (ինքնազբաղվածության աջակցության գործնական խորհուրդներ/օրինակները կտրամադրվեն 2-րդ բաղադրիչի խորհրդատուի կողմից):
  • Ծրագրի շրջանակում սոցիալական աշխատողների դերերն ու գործառույթները
  1. Սոցիալական աշխատողների համար գործիքների մշակման/վերանայման աշխատանքներում Ծրագրի  «ներառում/ներգրավում» ուղղության տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար՝
  • Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և 2 տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել/վերանայել սոցիալական աշխատողների գործիքները` շեշտադրելով Ծրագրի «ներառում/ներգրավում» չափումը,
  • Նպաստել սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգի  (MIS) զարգացմանը
  • Ծրագրի շրջանակում պիլիոտային սկզբունքով փորձարկել սոցիալական աշխատողների գործիքները և նպաստել գործիքների հարմարեցմանը (անհրաժեշտության դեպքում):
  1. Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակման և վերանայման աշխատանքներում Ծրագրի «ներառում/ներգրավում» ուղղության տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`
  • Ուսումնասիրել սոցիալական աշխատողների կողմից օգտագործվող առկա ՏՏ գործիքները և մշակել առաջարկություններ սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգը զարգացնելու  վերաբերյալ` շեշտադրելով Ծրագրի «ներառում/ներգրավում» ուղղությունը/չափումը:
  • Շեշտադրելով Ծրագրի «ներառում/ներգրավում» ուղղությունը` մշակել ուղղորդման ընթացակարգեր,  որոնք պետք է ընդգրկեն տարբեր սոցիալական խմբերի, ինչպես նաև նկարագրել ուղղորդված շահառուների` տարբեր հաստատություններ արտոնյալ մուտքի վերաբերյալ պայմանավորվածությունները,  և ապահովել տրամադրվող աջակցող ծառայությունների ամբողջականությունը:
  1. Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացման (սեմինարներ, քոուչինք) աշխատանքներում Ծրագրի  «ներառում/ներգրավում» ուղղության  տեղական խորհրդատուն` տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և այլ  տեղական խորհրդատուների հետ համատեղ պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`
  • Ծրագրի թիրախ մարզերում` պետական և համայնքային սոցիալական աշխատողների համար կազմակերպել երկօրյա (3 անգամ) դասընթացներ` դասընթացների ժամանակացույցին համապատասխան:
  • Իրականացնել վերապատրաստման դասընթացներին մասնակցած սոցիալական աշխատողների քոուչինգ,
  • Ծրագրի «ներառում/ներգրավում» ուղղության շրջանակում իրականացնել սուպերվիզիայի սեսիաներ` տարբեր սոցիալական ծառայություններ ներկայացնող դեպք վարողների շրջանում` լավագույն փորձի փոխանակման նպատակով (անհրաժեշտության դեպքում):

Համաճարակային իրավիճակով պայմանավորված` առողջապահության ոլորտի պաշտոնական հայտարարություններին համապատասխան, դասընթացները և քոուչինիգային սեմինարները կանցկացվեն օֆլայն, օնլայն կամ հիբրիդ սկզբունքով:

Ժամանակացույց և փուլեր

N

Առաջադրանք (յուրաքանչյուր առաջադրանքի կատարման 
համար անհրաժեշտ ժամանակ)

Տևողություն

Վերջնաժամկետ

1

Սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի մշակում (10 օր)

2 ամիս

Մինչև 30.04.2021

2

Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի մշակում (18 օր)

2 ամիս

Մինչև 30.05.2021

3

Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի մշակում (2 օր)  և սոցիալական աշխատանքի տեղական վերապատրաստողների/ փորձագետների համար (ToT) դասընթացների անցկացում (3 օր ) 

1 ամիս

Մինչև  20.06.2021

5

Սոցիալական աշխատողների գործիքների մշակում/վերանայում (8 օր)

3 ամիս

Մինչև 30.05.2021

18 ամիս (փորձարկում)

Մինչև 30.12.2022

6

Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակում և վերանայում  (15 օր) 

3 ամիս

Մինչև  30.05.2021

7

Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացում (սեմինարներ, քոուչինք). Աշխատանքային օրերի քանակը կհստակեցվի հետագայում (աշխատանքային օրերի առավելագույն քանակը `53):

Մայիս 2021 – դեկտեմբեր 2022

-

Աշխատանքի արդյունքները (մեթոդաբանություն, գործառնական ձեռնարկ և այլ փաստաթղթեր) պետք է տրամադրվեն անգլերեն լեզվով (եթե Ծրագրի իրականացնող գործակալության կողմից հայերենով կազմելու հատուկ խնդրանք չկա):

Վերը նշված աշխատանքները կիրականացվեն պատվիրատուի (Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա) և խորհրդատուի միջև կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում:

Յոթերորդ առաջադրանքի (վերապատրաստման դասընթացներ և քոուչինգ) աշխատանքային օրերը կախված կլինեն Խորհրդատուի անձնական ծանրաբեռնվածությունից և կգրանցվեն  աշխատաժամանակի հաշվարկային թերթիկներով :

Տեղական խորհրդատուն պետք է համապատասխանի հետևյալ որակավորման պահանջներին եւ հմտություններին`

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք, սոցիալական գիտություններ, և այլն),
  • Սոցիալական աշխատանքի շրջանակի և մոդելների խորը իմացություն և ոչ պակաս քան 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, մասնավորապես՝ առանձնահատուկ փորձ խոցելի անձանց ներառման/ներգրավման ծրագրերում
  • Մեթոդաբանության և գործիքների մշակման, վերապատրաստաման դասընթացների նախագծման և անցկացման փորձ (Ծրագրի համապատասխան չափման փորձառությունը կդիտվի առավելություն)
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի, վերափոխվող սոցիալական աշխատանքի, դեպքի վարման փորձ,
  • Հայերենի և անգլերենի ազատ իմացություն (գրավոր և բանավոր), 
  • Հաղորդակցման, ներկայացման և կազմակերպչական հմտություններ,
  • Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթերի կազմման համար:

Դիմելու ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող միջազգային խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի մարտի 8-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Տեղական խորհրդատու. Ներառում/ներգրավում»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99  

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:  Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):

Ծրագիրը ներառում է հետևյալ 3 բաղադրիչները`

Բաղադրիչ 1. Խորհրդատվական պիլոտային ծրագրի մշակում և իրականացում.    

Սույն բաղադրիչը կաջակցի ոլորտային պետական ծրագրերին` մշակելու և ներդնելու սոցիալական դեպքի վարման համալիր մոտեցում, որը երկրի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում կծառայի ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացմանը:

Առաջին բաղադրիչի նպատակներն են` ա) բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունը ՀՀ առավել խոցելի բնակչության համար («Ընտանեկան նպաստ» համակարգի շահառուներ) և բ) ակտիվացնել «Ընտանեկան նպաստ» համակարգի  ազատ աշխատուժ ունեցող շահառուներին դառնալ ինքնաբավ՝ տրամադրելով ինքնազբաղվածության հնարավորություններ:

Այս նպատակների իրագործումը կապահովվի սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանն ուղղված խորհրդատվական և տեխնիկական աջակցության շնորհիվ, մասնավորապես` շահառուների նույնականացման, գրանցման, ներգրավման և թիրախավորման գործառնական ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների քննման, մոնիտորինգի, համայնքային աշխատանքների, տեղեկատվական արշավների և կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման միջոցով:

Սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակը և մեթոդաբանությունը հիմնված կլինեն Կառավարության կողմից սահմանված հետևյալ հիմնական ուղղությունների/չափումների (dimensions)  վրա, որոնք որպես առաջնահերթություն կապահովվեն ծրագրի շրջանակներում`

  • Ակտիվացում,
  • Մարգինալացված և ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների ներառում/ներգրավում (պետական և ոչ պետական ռեսուրսների մոբիլիզացում, կրթական, բժշկական սպասարկման և մասնագիտացված ծառայությունների հասանելիության ապահովում ընտանիքի չափահաս և անչափահաս անդամների համար),
  • Մանկական աղքատության նվազեցում (կրթության և բժշկական ծառայությունների հասանելիության ապահովում, մինչև հինգ տարեկան երեխաների թերսնման խնդրի լուծում, ռիսկերի նվազեցման նպատակով` ինստիտուցիոնալացման կանխարգելում և վաղ միջամտություն):

Բոլոր չափումներով հատուկ ուշադրություն է դարձվելու այն տնային տնտեսություններին, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող անձ: 

Բաղադիչ 2. Կարողությունների զարգացում և ձեռնարկատիրական աջակցություն.

Այս բաղադրիչի շրջանակում կներդրվեն ձեռնարկատիրական աջակցության ծրագրերը, մասնավորապես` կփորձարկվի «Ընտանեկան նպաստ» ծրագրի ազատ աշխատուժ ունեցող շահառու ընտանիքներին փոքր բիզնես սկսելու նպատակով  դրամաշնորհների տրամադրման ծրագիրը, որը կուղեկցվի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ վերապատրաստումներով և խորհրդատվությամբ (քոուչինգ)։ Նպատակ ունենալով ապահովել Ծրագրի արդյունքների կայունությունը և հաշվի առնելով համանման Ծրագրերի իրականացման նախկին, նաև  JSDF փորձը, Ծրագիրը շեշտը կդնի սքրինինգի, համապարփակ գնահատման և  կարողությունների շարունակական զարգացման վրա (այդ թվում, ուսուցում, մենթորինգ և քոուչինգ):

Բաղադրիչ 3:  Ծրագրի կառավարում և կազմակերպում, մոնիտորինգ ու գնահատում և գիտելիքների տարածում

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:

Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին