Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն

20.11.2024

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողների Մարտունի խոշորացված համայնքում տեղահանված ընտանիքների հետ աշխատելու համար:

Մեր թիմին միանալու համար փնտրում ենք սոցիալական աշխատողների Մարտունի խոշորացված համայնքում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հետ աշխատելու համար։

Աշխատանքները ներառելու են կանոնավոր սոցիալ-հոգեբանական աջակցության ցուցաբերումը նշված համայնքներում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հետևյալ ձևաչափերով՝ արտագնա (մոբիլ) և կենտրոնում։

Սոցիալական աշխատողների աշխատանքային պարտականությունները ներառելու են․ 

  • ընտանիքների կարիքների և ռեսուրսների գնահատումը (միջավայրային, վարքագծային, հուզական և սոցիալական գործոններ),
  • տնայցերի իրականացումը (գնահատման, խորհրդատվության տրամադրման և շարունակական վերահսկողության նպատակներով),
  • ընտանիքների հետ աշխատանքի պլանավորումը և միջամտությունը,
  • ընտանիքների՝ իրենց բնակության համայնքներում ինտեգրման գործընթացին աջակցելը,
  • ռիսկային/խոցելի ընտանիքների/ անհատների հայտնաբերումը,
  • սոցիալական խորհրդատվությունների տրամադրումը,
  • ինքնօգնության և փոխօգնության խմբերի ձևավորումն ու վարումը,
  • գրառումների, արձանագրությունների, բազաներ վարումը, հաշվետվությունների կազմումը, դեպքերի ամբողջական փաստաթղթավորումը, 
  • կամավորների ներգրավումն ու նրանց հետ աշխատանքի կազմակերպումը, 
  • սերտ համագործակցությունը համայնքում գործող պետական և ոչ պետական ծառայությունների/կառույցների հետ,
  • սերտ համագործակցությունը ծրագրային թիմի և կազմակերպության աշխատակազմի հետ,
  • մասնակցությունը կարողությունների զարգացման դասընթացներին, հանդիպումներին,
  • այլ առնչվող գործառույթների իրականացումը։

Պահանջվող գիտելիքներ և հմտություններ.

  • գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն,
  • մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում,
  • արագ սովորելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • խնդիրները լուծելու և անսովոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Պահանջվող որակավորումներ և փորձ․

  • ոլորտային մասնագիտական կրթություն,
  • սոցիալական ոլորտում աշխատանքի փորձառությունը,
  • ՀԿ ոլորտում փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Արցախում սոցիալական աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։

Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրական (CV) ուղարկել infoaasw@gmail.com էլհասցեին՝ նամակի Թեմա հատվածում նշելով «Սոցիալական աշխատողի հաստիք»:

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին