Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Գրասենյակային կահույքի և տեխնիկայի ձեռք բերման մրցույթ

01.10.2021

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (այսուհետ՝ Պատվիրատու) հայտարարում է մրցույթ գրասենյակային կահույքի և տեխնիկայի ձեռք բերման նպատակով։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (այսուհետ՝ Պատվիրատու), որը գործում է Կարապետ Ուլնեցու 64 հասցեում, հայտարարում է մրցույթ գրասենյակային կահույքի և տեխնիկայի ձեռք բերման նպատակով։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու կազմակերպությունները անկախ գրանցման վայրից։

Աշխատանքների/ծառայության իրականացման վայրը՝ Պարույր Սևակի 30, 43/1, Երևան, ՀՀ։

    • Կազմակերպությունը նախատեսում է կնքել պայմանագիր 24․11.2021 թ։
    • Աշխատանքների/Ծառայությունների ցանկալի սկիզբը՝ 01․12.2021 թ։
    • Աշխատանքների/Ծառայությունների ցանկալի ավարտը՝ 2512.2021 թ։

Հայտերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով, մինչև ս/թ նոյեմբերի 22-ը ժամը 18:00-ն, այն ուղարկելով՝ aaswprocurement@gmail.com էլ․ հասցեին, նամակի թեմա մասում նշելով՝ սույն մրցույթի անվանումը՝ «Գրասենյակային կահույքի և տեխնիկայի համալրում» և մրցույթի համապատասխան լոտը, օրինակ՝ Գրասենյակային կահույքի և տեխնիկայի համալրում. ԼՈՏ 1։

Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվելու։ Հայտերն անհարժեշտ է ներկայացնել ըստ Լոտ-երի: Մեկ կազմակերպությունը կարող է առաջարկ ներկայացնել մեկից ավելի Լոտ-երի համար, սակայն առաջարկները պետք է ներկայացվեն առանձին-առանձին։

ՄՐՑՈՒՅԹԻ ԼՈՏ-երն են՝

  • Լոտ 1. Գրասենյակային կահույք (պահարան, սեղան)
  • Լոտ 2. Գրասենյակային տեխնիկա

Հայտերի դիտարկումը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 25-ին։

Հայտատուի կողմից ներկայացված հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը՝

    • Գնային առաջարկը՝ պահանջվող ապրանքատեսակների ցանկով և նկարագրությամբ՝ կնքված և ստորագրված (համաձայն՝ Լոտ 1՝ Հավելված 1.-ի, Լոտ 2՝ Հավելված 2․-ի),
    • Աշխատանքների/Ծառայությունների իրականացման ժամանակացույցը,
    • Կազմակերպության վերաբերյալ տվյալները՝ կնքված և ստորագրված (Հավելված 3

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետև՝ Պայմանագիր)։ Սույն հայտարարության մեջ նշված պահանջները չբավարարող հայտերը չեն քննարկվի։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ, պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել պատվիրատուին։

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝ 060 540 150

Էլ․ փոստ՝ aaswprocurement@gmail.com 

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին