Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ աշխատանքի հնարավորությամբ
16.09.2024
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է սոցիալական ծառայությունների տրամադրման ոլորտում մասնագիտանալու ցանկություն ունեցող անձանց մասնակցելու մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացների՝ հետագայում աշխատանքի տեղավորման հնարավորությամբ։

Ի՞նչ դասընթացներ ենք առաջարկում․
- Սոցիալական աշխատանքի ներածական դասընթաց (պարա-պրոֆեսիոնալների համար)
- Սոցիալական խնամքի մասնագետների (սոցիալական պատրոնաժի) պատրաստման դասընթաց
Ովքե՞ր կարող են դիմել․
- 18-29 տարեկան երիտասարդները, ովքեր առնվազն վերջին վեց ամսվա ընթացքում ընդգրկված չեն եղել ֆորմալ կրթության ոլորտում և չեն կատարել վարձու աշխատանք,
- 30-40 տարեկան կանայք, ովքեր առնվազն վերջին վեց ամսվա ընթացքում չեն կատարել վարձու աշխատանք,
- Ընտանեկան և սոցիալական նպաստի առանց սահմանափակումների աշխատունակ շահառուները։
Ծրագրին կարող են մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից տեղացի և Արցախից բռնի տեղահանված անձիք։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը մինչև 30.09.2024թ․:
Հայտը հասանելի է այստեղ՝ https://forms.gle/1ToZjxmNh8hLcsXP6 ։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել գրելով՝ infoaasw@gmail.com էլ․ հասցեին
Սույն նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացման» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից։
Հայտարարություններ
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ