ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.07.2022
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ)՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ)՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում աղքատ և խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությանն ու սոցիալական փոփոխություններ բերել Հայաստանի համայնքներում՝ զարգացնելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ աղքատ և խոցելի բնակչության սոցիալական կարիքներին արձագանքման կարողությունները: Ծրագիրն իրականացվում է Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Սյունիքի մարզերում:
Ուրախ ենք հրավիրել բոլոր մարզային կամ հիմնականում մարզերում գործունեություն ծավալող ՔՀԿ-ներին դիմելու սույն Ենթադրամաշնորհային ծրագրերի մրցույթին: Վերջինս Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ իրականացվող «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի բաղադրիչ է:
«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Միջազգային (HWI) կազմակերպության կողմից՝ երեք տեղական գործընկեր կազմակերպությունների՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ), Ընտանիք և Համայնք ՀԿ-ի (ԸՀ) և Գործընկերություն և Ուսուցում ՀԿ-ի (ԳՈՒՄ) հետ համատեղ: Ծրագրի նպատակն է պայքարել աղքատության և անհավասարության դեմ Հայաստանում՝ սոցիալական ոլորտի շահագրգիռ կողմերի (պետական և ոչ պետական) մասնակցությամբ մշակելով կարիքահեն և կայուն տեղական սոցիալական պլաններ, ինչպես նաև ներդնելով՝ համայնքահեն և ՔՀԿ առաջնորդությամբ իրականացվող սոցիալական ծառայություններ` ի շահ աղքատ և խոցելի բնակչության Հայաստանի Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Սյունիքի մարզերում:
Ենթադրամաշնորհային ծրագրի մրցույթի նպատակն է աջակցել տեղական ՔՀԿ-ներին ներդնելու, փորձարկելու, ընդլայնելու և/կամ բարելավվելու՝ բնակչության աղքատ, խոցելի և մարգինալացված, այդ թվում պետական կամ ոչ պետական սոցիալական աջակցության ծրագրերից դուրս մնացած, խմբերին տրամադրվող համայնքահեն սոցիալական ծառայությունները: Առաջարկվող ծառայությունները պետք է համապատասխանեն սոցիալական ծառայությունների մատուցման նվազագույն սկզբունքներին և համադրելի լինեն նշված համայնքների տեղական սոցիալական ծրագրերի առաջնահերթություններին. Ախուրյան, Գյումրի (Շիրակի մարզ), Իջևան, Նոյեմբերյան (Տավուշի մարզ), Արմավիր և Մեծամոր (Արմավիրի մարզ) և Գորիս, Սիսիան, Տաթև (Սյունիքի մարզ):
Ենթադրամաշնորհային ծրագրի պահանջներին և դիմելու ընթացակարգին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ այցելելով Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի պաշտոնական վեբկայք՝ www.aasw.org : Հայտի փաթեթի հայերեն տարբերակը հասանելի է այստեղ։
Ենթադրաաշնորհային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումները յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև առցանց կկազմակերպվեն սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին:
Տեղեկատվական հանդիպումների անցկացման վայրի և ժամի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ www.aasw.org կայքում և ՀՍԱԱ պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար նախնական գրանցումը պարտադիր է:
Հարցերի, պարզաբանումների և խորհրդատվության համար կարող եք կապվել մեզ հետtatevik.karapetyan@aasw.org էլ. փոստի հասցեով կամ զանգահարելով +374 60 540150 կամ +374 95605600:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 29 օգոստոսի, 2022 թվական, ժամը՝ 15:00:
Հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, հետևյալ էլհասցեով՝ info@aasw.org և պատճենելով՝ tatevik.karapetyan@aasw.org էլհասցեին: Ձեռագիր կամ վերջնաժամկետից ուշ ներկայացվածհայտերը չեն ընդունվի: Հայտերի ընտրությունը կատարվելու է նախապես սահմանված չափանիշներին և մեթոդաբանությանը համաձայն:
Հարգանքով,
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա՝ ի դեմս Ծրագրային թիմի
Հայտարարություններ
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ