Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ

30.10.2023

Շարունակում ենք քննարկումները Աբովյանի երիտասարդների հետ իրենց և իրենց համայնքի մասին։

Որո՞նք են համայնքային նշանակության խնդիրները։ Ինչպե՞ս կարելի է լուծել դրանք։ Ինչպիսի՞ ռեսուրսներ են մեզ անհրաժեշտ համայնքն իր բնակիչների համար ավելի հարմարավետ դարձնելու համար։ Ո՞ւմ ձայնը մենք կարող ենք լսելի դարձնել։

Երիտասարդների մասնակցությամբ մեկօրյա աշխատարանը նվիրված էր հենց նման թեմաների քննարկմանը։ Աշխատարանի ընթացքում երիտասարդները փորձեցին սահմանել համայնքում իրենց համար առավել կարևոր խնդիրները, իրենց դերը այդ խնդիրների լուծման գործընթացում՝ խմբային քննարկումների և հարց ու պատասխանի սեսիաների միջոցով։

Ծրագիրն իրականացվում է Կանադայի կառավարության Տեղական նախաձեռնությունների ֆոնդի աջակցությամբ և Աբովյանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

 

 

 

 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին