Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Իրազեկման հանդիպումներ երիտասարդների շրջանում

19.10.2023

Շարունակում ենք հանդիպումների շարքը Աբովյանցի երեխաների և երիտասարդների հետ՝ բացահայտելու այսօրվա և վաղվա առաջանորդներին։

Շարունակում ենք իրազեկման արշավի շրջանակներում այցեր կատարել Աբովյան համայնքում գործող կրթական և սոցիալական հաստատություններ՝ երիտասարդներին և երեխաներին իրազեկելու համայնքում որոշումների կայացման գործընթացում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու կարևորության, ինչպես նաև մասնակցության հնարավոր եղանակների մասին։

Մասնակիցներին նաև ծանոթացան Ծրագրի նպատակներին, նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև Ծրագրում ընդգրկման կարգին։

Հանդիպման ավարտին, երիտասարդները ներկայացրեցին Հետաքրքրության հայտեր Ծրագրի հաջորդ փուլերում ընդգրկվելու համար։ 

Հանդիպումները շարունակական բնույթ են ունենալու՝ բացահայտելու համայնքի այսօրվա և վաղվա առաջնորդներին։

Ծրագիրն իրականացվում է Կանադայի կառավարության Տեղական նախաձեռնությունների ֆոնդի աջակցությամբ և Աբովյանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

 

 

 

 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին