Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ՎԵԲԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

05.11.2021

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀԿ-ն «Միասին հանուն սոցիալական համայնքների» Ծրագրի շրջանակում վեբկայքի ստեղծման նպատակով՝ հայտարարում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ (մրցույթի համարը՝ AASW-TSC-001/22)

ՄՐՑՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿԸ

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀԿ-ն իր գործընկեր կազմակերպությունների՝ Ընտանիք և Համայնք և Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ների հետ համագործակցությամբ, «Միասին հանուն սոցիալական համայնքների» Ծրագրի շրջանակում իրականացրել են ՀՀ չորսը մարզերում գործող սոցիալական ծառայությունների քարտեզագրում, ինչպես նաև ձևավորել աղքատության հաղթահարմանն վերաբերող տարատեսակ գիտական և հանրամատչելի նյութերի բազաներ։ Սույն մրցույթի (Մրցույթի համարը՝ AASW-TSC-001/22) նպատակն է ընտրել խորհրդատվական կազմակերպություն վերը նշված բազաների թվայնացման համար։ Ստեղծված թվային տիրույթը հնարավորություն կտա մեծացնել նշված տվյալների հասանելիությունն ու մատչելիությունը ինչպես սոցիալական ոլորտի մասնագետների, այնպես էլ սոցիալական ծառայությունների պոտենցիալ շահառուների համար։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Ծրագրի ղեկավարի և համակարգողի ղեկավարության և վերահսկողության ներքո Խորհրդատուն պետք է մշակի, զարգացնի և ապահովի գործառնականությունը հետևյալ երկու համակարգերի․

  • Սոցիալական ծառայությունների թվայնացված վեբի վրա գործող ինտերակտիվ քարտեզ,
  • Աղքատության հաղթահարման վերաբերյալ նյութերի վեբի վրա գործող գրադարան։

 

  • Սոցիալական ծառայությունների թվայնացված վեբի վրա գործող ինտերակտիվ քարտեզի ֆունկցիոնալությունը․ Առցանց քարտեզը առնվազն պետք է բաղկացած լինի հետևյալից․
  • Ծրագրի մասին պատմող էջից,
  • Կազմակերպությունների աշխարհագրական տեղորոշման համակարգից,
  • Ծառայությունները՝ ըստ աշխարհագրական տեղակայման և թիրախ խմբերի ֆիլտրման գործառույթի,
  • Ծառայությունների մասին պատմող առանձին էջերի, որոնցում առկա կլինեն առնվազն հետևյալ տվյալները՝ Կազմակերպության անվանումը, գործունեության ոլորտը, մատուցվող ծառայությունները, կոնտակտները և լուսանկարներ,
  • Հետադարձ կապի մոդուլը։
  • Աղքատության հաղթահարման վերաբերյալ նյութերի առցանց գրադարանը պետք է բաղկացած լինի հետևյալից․
  • Նյութերի ներկայացման ըստ կատեգորիաների (առնվազն 3՝ գրքեր և հոդվածներ, հետազոտություններ, ծրագրեր)
  • Նյութերի ֆիլտրման համակարգի, որը պետք է ֆիլտրումն իրականացնի առնվազն երկու չափանիշով՝ կատեգորիա, հրապարակման տարի։

Խորհրդատվական կազմակերպությունը պետք է ապահովի, վերը նշված պահանջներով, առցանց հարթակների.

  • Կոնցեպտի մշակումը,
  • Դիզայնը,
  • Տեխնիկական նախագծում,
  • Փորձարկումը,
  • Սպասարկումը։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Նշված երկու հարթակներն էլ պետք է բավարարեն առնվազն հետևյալ տեխնիկական պահանջները.

  • Համակարգերը պետք է լինեն վեբի վրա հիմնված և ապահովված պատշաճ անվտանգության վկայագրերով,
  • Համակարգերը պետք է օգտագործողի համար լինեն հարմար և ինտերակտիվ,
  • Համակարգը պետք է պահպանի մեծ քանակությամբ տվյալներ և ունենա դրանց պահեստավորման (data backup) մեխանիզմ (առնվազն շաբաթական կտրվածքцվ),
  • Համակարգերը պետք է ունենան առանձին դոմեյն (երկու համակարգերը կարող են տեղակայվել մեկ դոմեյնի՝ երկու սաբդոմեյններում),
  • Համակարգը պետք ապահովի համապատասխան ձևերով արագ և արդյունավետ որոնման մեխանիզմ,
  • Համակարգը պետք է լինի բավականաչափ ճկուն` հաճախակի փոփոխությունների համար։

Հարթակների ծրագրավորմանը ներկայացվող պահանջները․

  • սերվերային հատված՝ Nginx on Ubunutu 20.10
  • բեքենդ՝ Node.js
  • ֆրոնտենդ՝ React.js
  • տվյալների բազա` MongoDB

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

Ամբողջությամբ գործող համակարգի մշակումն պետք է իրականացվի հետևյալ փուլերով.

  • Փուլ 1․ Առցանց քարտեզի և գրադարանի աշխատանքի կոնցեպտի մշակում և համաձայնեցում Պատվիրատուի հետ,
  • Փուլ 2․ Առցանց քարտեզի և գրադարանի վեբ-դիզայնի մշակում և համաձայնեցում Պատվիրատուի հետ,
  • Փուլ 3. Առցանց քարտեզի և գրադարանի ծրագրավորում՝ demo- տարբերակի մշակում,
  • Փուլ 4․ Առցանց քարտեզի և գրադարանի ծրագրավորում՝ demo- տարբերակի փորձարկում և տեխնիկական անճշտությունների ուղղում,
  • Փուլ 5. Առցանց քարտեզի և գրադարանի ավարտական տարբերակների ծրագրավորում,
  • Փուլ 6. Առցանց քարտեզի և գրադարանի դոմեյնի և սերվերային տարածքում տեղադրման իրականացում,
  • Փուլ 7․ Տվյալների մուտքագրում,
  • Փուլ 8․ Տվյալների թարմացում (առնվազն 3 ամիսը մեկ անգամ՝ ըստ անհրաժեշտության)։

Ի գիտություն. Կատարված աշխատանքների դիմաց Խորհրդատուի վճարումն իրականացվելու է աշխատանքի ամբողջ ծավալի կատարման ավարտին։

 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Խորհրդատվական ընկերությունը պետք է համապատասխանի առնվազն հետևյալ պահանջներին.

  • Հիմնավորված փորձ մշակելու համանման ՏՏ գործիքների, այդ թվում՝ վեբ կայքերի մշակման ծառայություններ։
  • Ներքին կառավարման պլատֆորմների նախագծման և մշակման, ինտեգրված կայքի և փաստաթղթերի գրադարանի համակարգի համար միասնական կորպորատիվ վեբ–լուծումների մշակման փորձ (կդիտվի որպես առավելություն)։
  • Սոցիալական ոլորտում ՏՏ մշակումների փորձ (կդիտվի որպես առավելություն)։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Վերը շարադրած պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են մինչև ս/թ նոյեմբերի 30-ը ժամը 18:00-ն ուղարկել իրենց հայտ-գնառաջարկը aaswprocurement@gmail.com էլ․ հասցեին։

Հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը՝

  • Կազմակերպության փորձառության մասին տեղեկանքը,
  • Գնային առաջարկը՝ կնքված և ստորագրված (համաձայն Հավելված 1.-ի)

Ի գիտություն: Կազմակերպությունը գնային առաջարկը ներկայացնելով համաձայնում է սույն Տեխնիկական առաջադրանքով սահմանված բոլոր պահանջների կատարմանը։

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում է ավստրիական Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի և «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ 2021 թվականի փետրվար - 2024 թվականի հունվար ժամանակաշրջանում։

Ծրագրի մասին ավելին հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://aasw.org/projects/socialcommunities

 

 

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին