Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն

15.07.2024

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան աշխատանքի է հրավիրում սոցիալական ծառայությունների սուպերվիզորների և սոցիալական աշխատողների Սարդարապատ, Նոր Հաճն, Հրազդան, Մասիս, Վայք և Ապարան համայնքներում (ներառյալ հարակից բնակավայրերում) տեղահանված ընտանիքների հետ աշխատելու համար:

Մեր թիմին միանալու համար փնտրում ենք սոցիալական ծառայությունների սուպերվիզորների և սոցիալական աշխատողների՝ Սարդարապատ, Նոր Հաճն, Հրազդան, Մասիս, Վայք և Ապարան համայնքներում, այդ թվում հարակից բնակավայրերում, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հետ աշխատելու համար։

Աշխատանքները ներառելու են կանոնավոր սոցիալ-հոգեբանական աջակցության ցուցաբերումը նշված համայնքներում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հետևյալ ձևաչափերով՝ արտագնա (մոբիլ) և կենտրոնում։

Սոցիալական աշխատանքի կենտրոնի սուպերվիզորի աշխատանքային պարտականությունները ներառելու են.

  • Կազմակերպել և իրականացնել սոցիալական աշխատողների և հարակից մասնագետների մասնագիտական սուպերվիզիա (անհատական և խմբային ձևաչափերով)
  • Ապահովել դեպքերի կառավարման գործընթացների (գնահատում, պլանավորում, միջամտություն, մոնիթորինգ, փակման) որակի վերահսկում
  • Վերլուծել բարդ դեպքերը և աջակցել թիմին մասնագիտական որոշումների կայացման մեջ
  • Զարգացնել թիմի մասնագիտական կարողությունները՝ կրթական, ռեֆլեքսիվ և աջակցության մեխանիզմների միջոցով
  • Ապահովել մասնագիտական էթիկայի, կոնֆիդենցիալության և շահառուակենտրոն մոտեցման պահպանումը
  • Նպաստել թիմում մասնագիտական այրման (burnout) կանխարգելմանը և հոգեբանական աջակցության ապահովմանը
  • Մասնակցել ծրագրի մեթոդաբանական նյութերի մշակմանը և վերանայմանը
  • Համագործակցել ծրագրի ղեկավարի և այլ մասնագետների հետ՝ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով
  • Ապահովել սուպերվիզիայի գործընթացների պատշաճ փաստաթղթավորում և հաշվետվողականություն

Պահանջվող որակավորումներ և փորձ․

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, հոգեբանության կամ հարակից ոլորտում
  • Սոցիալական աշխատանքի ոլորտում առնվազն 7 տարվա մասնագիտական փորձ
  • Սուպերվիզիայի իրականացման փորձ կամ համապատասխան վերապատրաստումների մասնակցություն
  • Թիմի հետ աշխատելու, առաջնորդելու և աջակցելու բարձր կարողություններ

Սոցիալական աշխատողների աշխատանքային պարտականությունները ներառելու են․ 

  • ընտանիքների կարիքների և ռեսուրսների գնահատումը (միջավայրային, վարքագծային, հուզական և սոցիալական գործոններ),
  • տնայցերի իրականացումը (գնահատման, խորհրդատվության տրամադրման և շարունակական վերահսկողության նպատակներով),
  • ընտանիքների հետ աշխատանքի պլանավորումը և միջամտությունը,
  • ընտանիքների՝ իրենց բնակության համայնքներում ինտեգրման գործընթացին աջակցելը,
  • ռիսկային/խոցելի ընտանիքների/ անհատների հայտնաբերումը,
  • սոցիալական խորհրդատվությունների տրամադրումը,
  • ինքնօգնության և փոխօգնության խմբերի ձևավորումն ու վարումը,
  • գրառումների, արձանագրությունների, բազաներ վարումը, հաշվետվությունների կազմումը, դեպքերի ամբողջական փաստաթղթավորումը, 
  • կամավորների ներգրավումն ու նրանց հետ աշխատանքի կազմակերպումը, 
  • սերտ համագործակցությունը համայնքում գործող պետական և ոչ պետական ծառայությունների/կառույցների հետ,
  • սերտ համագործակցությունը ծրագրային թիմի և կազմակերպության աշխատակազմի հետ,
  • մասնակցությունը կարողությունների զարգացման դասընթացներին, հանդիպումներին,
  • այլ առնչվող գործառույթների իրականացումը։

Պահանջվող գիտելիքներ և հմտություններ.

  • գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն,
  • մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում,
  • արագ սովորելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • խնդիրները լուծելու և անսովոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Պահանջվող որակավորումներ և փորձ․

  • ոլորտային մասնագիտական կրթություն,
  • սոցիալական ոլորտում աշխատանքի փորձառությունը,
  • ՀԿ ոլորտում փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Արցախում սոցիալական աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։

Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրական (CV) ուղարկել infoaasw@gmail.com էլհասցեին՝ նամակի Թեմա հատվածում նշելով հաստիքի անվանումը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին