Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի Հոգեբանի ընտրության հայտարարություն

05.11.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ հոգեբանի ընտրության նպատակով S05/01-AASW-2026։

Հաստիք՝ Հոգեբան

Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի (Մարտունու երեխաների ցերեկային կենտրոն)

Հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին։

Աշխատանքի տևողությունը՝ 17.նոյեմբեր.2026-28.փետրվար.2027

Կենտրոնի նպատակը և պաշտոնի հիմնական նկարագիրը՝ Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է հոգեբանի։ «Համայնքային ինտեգրման թերապևտիկ մոդել հաշմանդամություն ունեցող երեխաների համար համակցված համայնքային բազմամասնագիտական ծառայությունների հետ» մոդելում՝ հոգեբանի աշխատանքի հիմնական նպատակն է աջակցել շահառու երեխայի հոգեհուզական բարեկեցությանը, հոգեբանական կայունությանը, ինքնավստահության, հաղորդակցման և սոցիալական փոխհարաբերությունների զարգացմանը։ Այն իրականացվում է երեխայի անհատական կարիքներին համապատասխան և բազմամասնագիտական թիմի հետ համագործակցությամբ։

Հիմնական պարտականություններ

  • Մասնակցել երեխայի նախնական և ընթացիկ գնահատմանը՝ ուսումնասիրելով նրա հոգեհուզական վիճակը, վարքային առանձնահատկությունները, ուժեղ կողմերը, կարիքներն ու առկա ռիսկերը։

  • Բազմամասնագիտական թիմի մյուս մասնագետների հետ համատեղ մասնակցել երեխայի անհատական աջակցության/զարգացման նպատակների սահմանմանը և համապատասխան միջամտությունների պլանավորմանը։

  • Իրականացնել անհատական և/կամ խմբային հոգեբանական աշխատանք՝ երեխայի կարիքներից և աջակցության պլանից ելնելով։

  • Աջակցել երեխային հույզերի ճանաչման և արտահայտման, ինքնակարգավորման, ինքնավստահության, հաղորդակցման և սոցիալական հմտությունների զարգացման գործընթացում։

  • Անհրաժեշտության դեպքում աշխատել երեխայի ընտանիքի անդամների և նշանակալի անձանց հետ՝ երեխայի զարգացմանն ու բարեկեցությանը նպաստող միջավայր ձևավորելու նպատակով։

  • Համագործակցել էրգոթերապևտի, մենթորի, սոցիալական աշխատողի, ծառայության համակարգողի և այլ մասնագետների հետ՝ երեխայի նկատմամբ միասնական և փոխլրացնող մոտեցում ապահովելու համար։

  • Հոգեբանական նպատակները կապել երեխայի մյուս վերականգնողական և սոցիալական նպատակների հետ՝ ապահովելով, որ տարբեր մասնագետների միջամտությունները լրացնեն միմյանց։

  • Մասնակցել բազմամասնագիտական թիմի պարբերական քննարկումներին՝ ներկայացնելով երեխայի առաջընթացը, դժվարությունները, փոփոխված կարիքներն ու հնարավոր ռիսկերը։

  • Երեխայի վիճակի փոփոխության դեպքում առաջարկել աջակցության պլանի, միջամտության ձևաչափի կամ հաճախականության փոփոխություններ և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մասնագետների ներգրավում։

  • Արձանագրել իրականացված աշխատանքը, երեխայի արձագանքը և առաջընթացը՝ պահպանելով մասնագիտական գաղտնիության և տվյալների պաշտպանության պահանջները։

Համագործակցության հիմնական սկզբունքը

  • Հոգեբանն աշխատում է ոչ թե երեխայի հետ մեկուսացված, այլ որպես բազմամասնագիտական թիմի անդամ։

  • Երեխայի գնահատումից մինչև միջամտության պլանավորում, իրականացում, մշտադիտարկում և արդյունքների վերանայում՝ հոգեբանական աշխատանքը համաձայնեցվում է թիմի մյուս մասնագետների աշխատանքի հետ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում։

  • Գործնական հմտություններ շահառուների (հատկապես երեխաների և ծնողների) հետ արդյունավետ ու ներառական հաղորդակցման մեջ։

  • Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։

  • Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում։

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) procurement@aasw.org էլ․ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Մարտունի - Հոգեբան-S05/01-AASW-2026»):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.11.2026թ.։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին