Աշխատանքի հայտարարություն – Մոնիթորինգի և գնահատման մասնագետ
13.03.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Մոնիթորինգի և գնահատման մասնագետի աշխատանքի համար թիվ AASW-RISE-004/26 – 2 մրցույթին։
Պաշտոնի նպատակը
Ապահովել ծրագրի շրջանակում մոնիթորինգի և գնահատման գործընթացների արդյունավետ իրականացումը՝ նպաստելով ծառայությունների որակի բարելավմանը և ծրագրի արդյունքների գնահատմանը։
Հիմնական պարտականություններ
-
Իրականացնել ծրագրի մոնիթորինգ և գնահատում
-
Կազմել և իրականացնել մոնիթորինգի և գնահատման պլաններ
-
Կատարել դաշտային այցեր և տվյալների հավաքագրում
-
Վերլուծել տվյալները և պատրաստել հաշվետվություններ
-
Մշակել գնահատման գործիքներ և ապահովել հետադարձ կապի մեխանիզմների գործարկումը
-
Ապահովել տվյալների պատշաճ կառավարումը և պահպանությունը
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն սոցիալական գիտությունների, սոցիալական աշխատանքի, սոցիոլոգիայի կամ հարակից ոլորտում
-
Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ մոնիթորինգի և գնահատման ոլորտում
-
Փորձ սոցիալական կամ մարդասիրական ծրագրերում՝ առավելություն
-
Համակարգչային հմտություններ (MS Office)
-
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն՝ ցանկալի
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ նշելով համապատասխան հաստիքը, մինչև 27/03/2025 թ. ներառյալ՝ հետևյալ էլ. հասցեին՝ procurement@aasw.org։
Մանրամասները՝ կից Տեխնիկական առաջադրանքում (ToR)։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.2026
Աշխատանքի հայտարարություն - Թիմի համակարգող
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
