ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Փորձագետ տեղական սոցիալական պլանի մշակման
07.05.2025
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հզորացնելով համայնքները․ համալիր սոցիալական աջակցություն և պաշտպանություն բռնի տեղահանված բնակչության համար» ծրագրի շրջանակում հրավիրում է դիմելու փորձագետների՝ Մասիս խոշորացված համայնքի համար տեղական սոցիալական պլանի (ՏՍՊ) մշակման աշխատանքների իրականացման նպատակով։
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հզորացնելով համայնքները․ համալիր սոցիալական աջակցություն և պաշտպանություն բռնի տեղահանված բնակչության համար» ծրագրի շրջանակում հրավիրում է դիմելու փորձագետների՝ Մասիս խոշորացված համայնքի համար տեղական սոցիալական պլանի (ՏՍՊ) մշակման աշխատանքների իրականացման նպատակով։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ֆինանսավորմամբ։
Աշխատանքի նպատակը
Ապահովել Մասիս համայնքի սոցիալական կարիքների գնահատման, տվյալների վերլուծության և դրանց հիման վրա մասնակցային, տվյալահեն և ինստիտուցիոնալացված տեղական սոցիալական պլանի մշակում։
Աշխատանքների շրջանակը
Փորձագետը պատասխանատու կլինի հետևյալ հիմնական ուղղություններով՝
1. Նախապատրաստական փուլ
- Կազմակերպել մեկնարկային հանդիպումներ Ասոցիացիայի և համայնքի ներկայացուցիչների հետ
- Աջակցել միջսեկտորալ (ISN) խմբի ձևավորմանը և դերերի հստակեցմանը
- Մշակել ՏՍՊ-ի վերաբերյալ դասընթացի ծրագիր և ուսումնական նյութեր
- Իրականացնել 3-օրյա դասընթաց ISN խմբի համար
- Մշակել տվյալների հավաքագրման մեթոդաբանություն և գործիքներ
- Աջակցել համայնքի ղեկավարի որոշման նախագծի մշակմանը
2. ՏՍՊ-ի մշակման փուլ
- Իրականացնել 2-օրյա աշխատարան ՏՍՊ մշակողների համար
- Աջակցել համայնքի սոցիալական կարիքների վերաբերյալ տվյալների հավաքագրմանը
- Վերլուծել հավաքագրված տվյալները
- Մշակել ՏՍՊ-ի նախագիծը
3. Ինստիտուցիոնալիզացիայի փուլ
- Համաձայնեցնել ՏՍՊ նախագիծը աշխատանքային խմբի հետ
- Կազմակերպել առնվազն 8 համայնքային քննարկում (town-hall meetings)
- Լրամշակել ՏՍՊ նախագիծը
- Աջակցել ՏՍՊ-ի հաստատման գործընթացին և դրա ներառմանը համայնքի զարգացման ծրագրում
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատանքի, հանրային կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 5-7 տարվա մասնագիտական փորձ սոցիալական ծառայությունների, համայնքային զարգացման կամ հանրային կառավարման ոլորտներում
- Փորձ տեղական կամ ազգային մակարդակով ծրագրերի մշակման, գնահատման կամ ռազմավարական պլանավորման ոլորտում
- Ցանկալի է փորձ տեղական սոցիալական պլանների (LSP) մշակման կամ համայնքային բյուջետավորման գործընթացներում
- Լավ իմացություն ՀՀ ՏԻՄ համակարգի և սոցիալական պաշտպանության ոլորտի
- Դասընթացների և աշխատարանների իրականացման փորձ
- Վերլուծական և հետազոտական բարձր հմտություններ
Աշխատանքի տևողությունը
2025 թ․ հունիս – դեկտեմբեր (ըստ աշխատանքների ժամանակացույցի)
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն՝ ինքնակենսագրական (CV) մինչև սույն թվականի մայիսի 21-ը infoaasw@gmail.com էլհասցեին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.2026
Աշխատանքի հայտարարություն - Թիմի համակարգող
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
