Աշխատանքի հայտարարություն - Սոցիալական հմտությունների ուսուցանող
13.03.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մասնագետների միանալ իր Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերին՝ որպես սոցիալական հմտությունների ուսուցանող։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մասնագետների միանալ իր Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերին՝ որպես սոցիալական հմտությունների ուսուցանող։
Կենտրոնները տրամադրում են սոցիալ-հոգեբանական և սոցիալ-տնտեսական աջակցություն տեղահանված և խոցելի բնակչությանը՝ նպաստելով նրանց սոցիալական ակտիվացմանը, ինքնուրույնության բարձրացմանը և համայնքային ներառմանը։ Սոցիալական հմտությունների ուսուցանողը պատասխանատու է շահառուների կյանքի, սոցիալական և գործնական հմտությունների զարգացման համար՝ աջակցելով նրանց սոցիալ-տնտեսական ակտիվացմանը և կայուն ինքնաբավությանը։
Աշխատանքի վայր
Աշխատանքը նախատեսվում է հետևյալ համայնքներում՝
- Արմավիր (ներառյալ՝ Արմավիր և Վաղարշապատ համայնքները)
- Հրազդան (Հրազդան խոշորացված համայնք)
- Աբովյան (Աբովյան խոշորացված համայնք)
- Մասիս (Մասիս խոշորացված համայնք)
- Գորիս (Գորիս խոշորացված համայնք)
Թեկնածուները դիմելիս պետք է նշեն իրենց նախընտրելի համայնք(ներ)ը։
Աշխատանքի տևողությունը
2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը։
Պաշտոնի նպատակը
Ապահովել շահառուների սոցիալական, կյանքի և գործնական հմտությունների զարգացումը՝ խթանելով նրանց սոցիալ-տնտեսական ակտիվացումը, ինքնուրույնության ձևավորումը և աշխատունակության բարձրացումը։
Պարտականությունների շրջանակը
Սոցիալական և կյանքի հմտությունների զարգացում
- Մշակել և իրականացնել սոցիալական հմտությունների զարգացման խմբային ծրագրեր
- Զարգացնել հաղորդակցման, համագործակցության և թիմային աշխատանքի հմտությունները
- Աջակցել կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման կարողությունների ձևավորմանը
- Զարգացնել ինքնավստահությունը, ինքնարտահայտումը և պատասխանատվության զգացումը
Սոցիալ-տնտեսական ակտիվացում
- Իրականացնել ծրագրեր՝ ուղղված շահառուների աշխատունակության և զբաղվածության պատրաստվածության բարձրացմանը
- Զարգացնել աշխատանքային վարքագիծ, ժամանակի կառավարում և նպատակային պլանավորում
- Աջակցել ֆինանսական գրագիտության հմտությունների զարգացմանը (բյուջե, ծախսերի կառավարում, խնայողություն)
- Աջակցել շահառուներին մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության հնարավորությունների բացահայտման հարցում
Անկախ կյանքի հմտությունների զարգացում
- Զարգացնել ինքնասպասարկման և առօրյա կյանքի կազմակերպման հմտություններ
- Աջակցել շահառուների ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության զարգացմանը
- Նպաստել ինքնաբավության և երկարաժամկետ կայունության ձևավորմանը
Խմբային և համայնքային աշխատանք
- Կազմակերպել համայնքային ներգրավվածության միջոցառումներ,
- Նպաստել շահառուների ակտիվ մասնակցությանը համայնքային կյանքին։
Թիմային համագործակցություն
- Համագործակցել սոցիալական աշխատողների, հոգեբանի և այլ մասնագետների հետ
- Մասնակցել դեպքերի քննարկումներին
- Տրամադրել դիտարկումներ շահառուների առաջընթացի վերաբերյալ
Փաստաթղթավորում և հաշվետվողականություն
- Վարել խմբային և անհատական աշխատանքների գրանցումներ
- Փաստաթղթավորել առաջընթացը և դժվարությունները
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ
- Պահպանել շահառուների տվյալների գաղտնիությունը
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, մանկավարժության, հոգեբանության կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Խմբային աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության մեթոդների իմացություն,
- Սոցիալ-տնտեսական կամ զբաղվածության ծրագրերի հետ աշխատանքի փորձը՝ առավելություն,
- Համակարգչային գրագիտություն (MS Office, առցանց գործիքներ),
- Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը՝ առավելություն)։
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- ինքնակենսագրական (CV)
- մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ), որտեղ պետք է հստակ նշվի՝
- դիմած պաշտոնը
- նախընտրելի աշխատանքի վայրը
Դիմումները անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ թեմայի դաշտում նշելով՝ «Սոցիալական հմտությունների ուսուցանող – [համայնք]»
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 28.03.2026 թ․
Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է ներառել նաև գործնական առաջադրանք։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.2026
Աշխատանքի հայտարարություն - Թիմի համակարգող
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
