Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - ՍՈՒՊԵՐՎԻԶՈՐ

15.07.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է դիմելու սոցիալական աշխատանքի սուպերվիզորի թափուր հաստիքների համար՝ «Հզորացնելով համայնքները․ համալիր սոցիալական աջակցություն և պաշտպանություն բռնի տեղահանված բնակչության համար» ծրագրի շրջանակում։

Աշխատանքի վայր

Մասիս, Աբովյան, Վեդի և Երևան համայնքներում հիմնվող Սոցիալական աշխատանքի կենտրոններ

Աշխատանքի նպատակը

Սուպերվիզորի հիմնական նպատակը սոցիալական աշխատողների թիմի մասնագիտական աջակցությունն ու զարգացումն է՝ ապահովելով դեպքերի կառավարման որակը, ծառայությունների արդյունավետությունը և շահառուների նկատմամբ մասնագիտական, էթիկական և համակարգված մոտեցումը։

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել սոցիալական աշխատողների անհատական և խմբային սուպերվիզիա

  • Ապահովել դեպքերի կառավարման գործընթացների (գնահատում, պլանավորում, միջամտություն, մոնիթորինգ, փակման) որակի վերահսկում

  • Վերլուծել բարդ դեպքերը և աջակցել թիմին մասնագիտական որոշումների կայացման հարցում

  • Զարգացնել թիմի կարողությունները՝ կազմակերպելով քննարկումներ, ռեֆլեքսիվ հանդիպումներ և ուսուցողական գործընթացներ

  • Ապահովել մասնագիտական էթիկայի, կոնֆիդենցիալության և շահառուակենտրոն մոտեցման պահպանումը

  • Նպաստել թիմի ներսում մասնագիտական այրման կանխարգելմանը

  • Մասնակցել մեթոդաբանական նյութերի մշակմանը և ծրագրի կատարելագործմանը

  • Համագործակցել ծրագրի ղեկավարի և այլ մասնագետների հետ

  • Ապահովել սուպերվիզիայի գործընթացների պատշաճ փաստաթղթավորում և հաշվետվողականություն

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, հոգեբանության կամ հարակից ոլորտում

  • Սոցիալական աշխատանքի ոլորտում առնվազն 5–7 տարվա փորձ

  • Սուպերվիզիայի իրականացման փորձ կամ համապատասխան վերապատրաստումների մասնակցություն

  • Դեպքի կառավարման և սոցիալական ծառայությունների համակարգի խոր գիտելիքներ

  • Թիմի հետ աշխատելու և առաջնորդելու զարգացած հմտություններ

  • Վերլուծական մտածողություն և որոշումների կայացման կարողություն

  • Մասնագիտական էթիկայի սկզբունքների գերազանց իմացություն

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

  • Համակարգչային հմտություններ (MS Office և այլն)

Դիտարկվող առավելություններ

  • Փորձ խոցելի խմբերի (երեխաներ, ընտանիքներ, բռնի տեղահանված անձինք) հետ աշխատանքի ոլորտում

  • Միջազգային ծրագրերում ներգրավվածության փորձ

  • Վերապատրաստումների և դասընթացների իրականացման փորձ

  • Սթրեսակայունություն և բարձր պատասխանատվության զգացում

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) procurement@aasw.org էլհասցեին, մինչև սույն թվականի հուլիսի 22-ը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին