Աշխատանքի հայտարարություն - Սուպերվիզոր (Մարալիկի սոցիալական ծառայություն)
13.03.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Մարալիկի սոցիալական բնակարանի սոցիալ-վերականգնողական ծառայության սուպերվիզորի աշխատանքի համար թիվ AASW-RISE-002/26 – 3 մրցույթին։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «ՐԱՅԶ – Հայաստան․ վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում հրավիրում է դիմելու Մարալիկի սոցիալական բնակարանի սոցիալ-վերականգնողական ծառայության սուպերվիզորի հաստիքին։
Պաշտոնի նպատակը
Ապահովել բազմամասնագիտական թիմի մասնագիտական սուպերվիզիան, ծառայությունների որակը և շահառուների սոցիալական վերականգնման գործընթացի արդյունավետ իրականացումը։
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել թիմի մասնագիտական սուպերվիզիա (անհատական և խմբային)
- Վերահսկել դեպքերի վարման և միջամտությունների որակը
- Աջակցել թիմի մասնագիտական զարգացմանը
- Համակարգել ծառայությունների իրականացումը և համագործակցությունը գործընկեր կառույցների հետ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում
- Առնվազն 15 տարվա մասնագիտական փորձ
- Առնվազն 5 տարվա սուպերվիզիայի կամ թիմի կառավարման փորձ
Մանրամասները՝ կից Տեխնիկական նկարագրում:
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ նշելով համապատասխան հաստիքը, մինչև 27/03/2025 թ. ներառյալ՝ հետևյալ էլ. հասցեին՝ procurement@aasw.org ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.2026
Աշխատանքի հայտարարություն - Թիմի համակարգող
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
