Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն – Վարորդ

09.03.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում վարորդի աշխատանքի համար թիվ AASW-RISE-004/26 – 1 մրցույթին։

Պաշտոնի նպատակը

Ապահովել ծրագրի անձնակազմի անվտանգ, ժամանակին և արդյունավետ փոխադրումը, ինչպես նաև աջակցել ծրագրի կազմակերպչական և լոգիստիկ գործընթացների իրականացմանը։

Հիմնական պարտականություններ

  • Ապահովել ծրագրի աշխատակիցների տեղափոխումը Երևանում և ՀՀ մարզերում

  • Իրականացնել մարզային այցերի և արտագնա հանդիպումների սպասարկում

  • Աջակցել ծրագրային միջոցառումների և դաշտային աշխատանքների լոգիստիկ ապահովմանը

  • Իրականացնել փաստաթղթերի և նյութերի տեղափոխում և փոխանցում

  • Հետևել ավտոմեքենայի տեխնիկական վիճակին և պատշաճ շահագործմանը

Պահանջներ

  • Վարորդական իրավունքի համապատասխան կարգ

  • Առնվազն 5 տարվա վարորդական փորձ

  • Սեփական մեքենայով ծառայությունների տրամադրում
  • ՀՀ մարզերում վարելու փորձ

  • Պատասխանատվության և հաղորդակցման հմտություններ

  • Ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) մինչև ս/թ մարտի 25-ը ներառյալ՝ հետևյալ էլ. հասցեին՝ procurement@aasw.org։

Մանրամասները՝ կից Տեխնիկական առաջադրանքում (ToR)։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին