Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն (մենթոր)

23.12.2024

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «Հզորացնելով համայնքները․ համալիր սոցիալական աջակցություն և պաշտպանություն բռնի տեղահանված բնակչության համար» ծրագրի շրջանակում, ընդլայնում է իր ծառայությունները Սոցիալական աշխատանքի կենտրոններում։

Պաշտոնի նպատակը

Մենթորի ներգրավման նպատակն է աջակցել երեխաների և երիտասարդների սոցիալական, հաղորդակցական և ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացմանը՝ նպաստելով նրանց սոցիալական ներառմանը, կրթական և համայնքային ակտիվ մասնակցությանը, ինչպես նաև ինքնուրույն կյանքի կարողությունների ձևավորմանը։

Մենթորը կաշխատի երեխաների և երիտասարդների հետ՝ կիրառելով գործնական, մասնակցային և ոչ ֆորմալ կրթության մեթոդներ՝ խթանելով նրանց ինքնավստահությունը, ինքնարտահայտումը և սոցիալական հմտությունների զարգացումը։ 

Հիմնական պարտականությունների շրջանակը

Մենթորը պատասխանատու է երեխաների և երիտասարդների հետ ուղղակի աշխատանքի և զարգացմանն ուղղված միջամտությունների իրականացման համար, մասնավորապես՝

  • Մշակել և իրականացնել սոցիալական հմտությունների զարգացման խմբային ծրագրեր՝ ուղղված հաղորդակցման, համագործակցության և թիմային աշխատանքի կարողությունների ձևավորմանը,

  • Աջակցել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման, ինքնարտահայտման և ինքնավստահության զարգացմանը,

  • Զարգացնել երեխաների և երիտասարդների ինքնասպասարկման, ժամանակի կառավարման և առօրյա կյանքի հմտությունները,

  • Աջակցել երիտասարդներին կրթական և մասնագիտական կողմնորոշման գործընթացում,

  • Կազմակերպել գործնական վարժանքներ և սիմուլյացիոն ակտիվություններ՝ հիմնված իրական կյանքի իրավիճակների վրա,

  • Իրականացնել ներառական աշխատանք հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հետ՝ հարմարեցնելով ծրագրերը նրանց անհատական կարիքներին,

  • Օգտագործել տեսողական, խաղային և փորձարարական մեթոդներ՝ ապահովելով ներգրավված և անվտանգ ուսուցման միջավայր,

  • Կազմակերպել խմբային հանդիպումներ, ինտերակտիվ ակտիվություններ և համայնքային միջոցառումներ՝ խթանելով երեխաների և երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին,

  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ և մասնակցել դեպքերի քննարկումներին,

  • Վարել կատարված աշխատանքի փաստաթղթավորում և ապահովել շահառուների տվյալների գաղտնիությունը։

Որակավորման պահանջները

  • Բարձրագույն կրթություն մանկավարժության, սոցիալական աշխատանքի, հոգեբանության կամ հարակից ոլորտում,

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ երեխաների և/կամ երիտասարդների հետ,

  • Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձը դիտվում է որպես առավելություն,

  • Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքի փորձը համարվում է առավելություն,

  • Խմբային աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության մեթոդների իմացություն,

  • Ստեղծագործական, նախաձեռնողական և հաղորդակցական հմտություններ,

  • Երեխաների և երիտասարդների հետ աշխատելու մոտիվացիա և կարողություն,

  • Համակարգչային գրագիտություն (MS Office և առցանց գործիքներ)։

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) infoaasw@gmail.com էլեկտրոնային հասցեին՝

Դիմումների վերջնաժամկետ՝ 2025 թվականի հունվարի 5-ը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին