Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի բուժքույրի ընտրության նպատակով
24.02.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի ձևավորման նպատակով։
Մրցույթի անվանումը՝ AASW-RISE-002/26 - Լոտ 5
Պաշտոնը՝ Բուժքույր (Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայություն)
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027
Հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին
Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրը՝ Աշտարակ խոշորացված համայնք
Գործողության սկիզբ՝ 15/03/2026 Գործողության ավարտ՝ 15/05/2026
1․ Բովանդակությունը և նպատակը՝
Ապահովել շահառուների առողջական վիճակի մշտադիտարկումը և անհրաժեշտ բուժքույրական միջամտությունների իրականացումը շարժական (տնայցային) ծառայության շրջանակում՝ նպաստելով առողջության պահպանմանը, առողջական ռիսկերի վաղ հայտնաբերմանը և կյանքի որակի բարելավմանը։
2․ Աշխատանքային պարտականությունները
2.1 Առողջական վիճակի գնահատում և մշտադիտարկում (տնայցերի միջոցով)
- Իրականացնել շահառուների առողջական վիճակի առաջնային և պարբերական գնահատում շահառուի բնակության վայրում։
- Չափել և վերահսկել հիմնական առողջական ցուցանիշները (արյան ճնշում, արյան մեջ գլյուկոզա, ջերմաստիճան և այլն)։
- Բացահայտել առողջական ռիսկեր և համապատասխանաբար տեղեկացնել շահառուին և/կամ բուժող բժշկին։
- Վարել անհատական առողջական քարտեր և գրանցումներ։
2.2 Բուժքույրական միջամտությունների իրականացում
- Վերահսկել դեղորայքի ընդունումը և դրա ազդեցությունը շահառուի առողջական վիճակի վրա։
- Տրամադրել առաջին բուժօգնություն անհրաժեշտության դեպքում։
- Կատարել վերքերի մշակում և վիրակապում՝ ըստ բժշկական ցուցումների։
- Կազմակերպել անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ կամ բժշկական միջամտություններ՝ համաձայն բժշկի ցուցումների։
- Անհրաժեշտության դեպքում ուղեկցել շահառուին բժշկական հաստատություն։
- Պահպանել մշտական կապ շահառուի ընտանեկան կամ բուժող բժշկի հետ
2.3 Առողջապահական խորհրդատվություն և կանխարգելիչ աշխատանք
- Տրամադրել առողջության պահպանման վերաբերյալ անհատական խորհրդատվություն։
- Խթանել առողջ ապրելակերպի և հիգիենայի պահպանումը։
- Տեղեկացնել շահառուներին առողջական վիճակի վատթարացման կանխարգելման միջոցների մասին։
2.4 Բազմամասնագիտական համագործակցություն
- Համագործակցել սոցիալական աշխատողի, հոգեբանի, ընտանիքի մենթորի և այլ մասնագետների հետ։
- Մասնակցել դեպքերի քննարկումներին։
- Տրամադրել առողջական դիտարկումներ անհատական միջամտությունների պլանավորման գործընթացում։
2.5 Փաստաթղթավորում և հաշվետվություն
- Վարել տնայցերի և իրականացված միջամտությունների ճշգրիտ փաստաթղթավորում։
- Պահպանել շահառուների առողջական տվյալների գաղտնիությունը։
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ Ծառայության սուպերվիզորին։
- Մասնակցել մոնիթորինգի և գնահատման գործընթացներին։
2.6 Այլ պարտականություններ
- Մասնակցել վերապատրաստումներին և մասնագիտական հանդիպումներին։
- Աջակցել դոնորային և գնահատման գործընթացներին անհրաժեշտության դեպքում։
- Կատարել պաշտոնի շրջանակում սահմանված այլ պարտականություններ։
3․ Առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.
- Բուժքույրական համապատասխան կրթություն։
- Բուժքույրական գործունեություն իրականացնելու լիցենզիա։
- Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ։
- Համայնքային կամ տնայցային աշխատանքի փորձ՝ առավելություն։
- Լավ հաղորդակցման հմտություններ։
- Համակարգչային գրագիտություն (MS Office, առցանց հարթակներ)։
4. Հայտերի ներկայացման կարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 10/03/2025 թ. ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Ինքնակենսագրական (CV),
- Կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճեններ (լիցենզիա, վկայականներ, փորձառությունը հիմնավորող փաստաթղթեր և այլն՝ ըստ պաշտոնի)
Փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլհասցեին՝ procurement@aasw.org :
Էլ. նամակի թեմայի տողում անհրաժեշտ է նշել համապատասխան լոտի համարը և պաշտոնի անվանումը։
Միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
