Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն (ժամկետի երկարաձգում) - կրտսեր սոցիալական աշխատող

18.02.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու Գեղարքունիքի մարզի, ք․ Մարտունիում գտնվող կենտրոնի կրտսեր սոցիալական աշխատողի հաստիքի վերահայտարարված մրցույթին

Պաշտոնը՝ Կրտսեր սոցիալական աշխատող               

Մարտունու երեխաների ցերեկային կենտրոնը գործարկվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից և նպատակ ունի ապահովել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների պաշտպանությունը, հոգեսոցիալական աջակցությունը, սոցիալական ներառումը և զարգացման հնարավորությունները։

Պաշտոնը՝ Կրտսեր սոցիալական աշխատող

Կազմակերպություն՝ «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ

Ծրագրի անվանում՝ Սոցիալական աշխատողի ներգրավումը նախատեսվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է World Vision Germany և Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի ղեկավարությամբ՝ համագործակցելով Երեխաների պաշտպանության ցանց, Հայաստանի Սոցիալական Աշխատողների Ասոցիացիա, Արմավիրի Զարգացման Կենտրոն և Տահույս կազմակերպությունների հետ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն ֆինանսական աջակցությամբ։

Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ (Մարտունու համայնք)

Սոցիալական աշխատողը հաշվետու է՝  Ծրագրի  սուպերվիզորին    

Պաշտոնի հիմնական նկարագիրը.

Կրտսեր սոցիալական աշխատողը պատասխանատու է տեղահանված և խոցելի անձանց ու ընտանիքների համար համապարփակ սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման համար՝ նպաստելով նրանց սոցիալական վերականգնմանը, դիմակայունության բարձրացմանը և համայնքային ինտեգրմանը։

Հիմնական պարտականություններ

1. Դեպքի վարում և անհատական աշխատանք

  • Իրականացնել շահառուների կարիքների համապարփակ գնահատում
  • Մշակել և իրականացնել անհատական դեպքի կառավարման պլաններ
  • Կազմակերպել և անցկացնել անհատական խորհրդատվություններ (տրավմա, սթրես, տեղահանության հետևանքներ)
  • Հետևել դեպքերի ընթացքին և ապահովել շարունակական աջակցություն

2. Շահառուների կարողությունների զարգացում

  • Աջակցել շահառուներին ինքնուրույն որոշումներ կայացնելու և սեփական իրավունքները պաշտպանելու հարցում
  • Կազմակերպել խմբային հանդիպումներ՝ փորձի փոխանակման և համայնքային կապերի ամրապնդման նպատակով
  • Իրականացնել կրթական և հոգեբանական աջակցման միջոցառումներ (սեմինարներ, վարժանքներ)
  • Ներգրավվել շահառուներին համայնքային միջոցառումներում և նախաձեռնություններում

3. Փաստաթղթավորում և հաշվետվություն

  • Վարել շահառուների հետ աշխատանքի փաստաթղթավորում (գրանցումներ, դեպքի պլաններ, նշումներ)
  • Պահպանել տվյալների գաղտնիությունը
  • Պատրաստել պարբերական հաշվետվություններ՝ միջամտությունների ազդեցության և առաջընթացի վերաբերյալ

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում կամ գտնվել տվյալ մասնագիտությամբ ուսումնառության գործընթացում
  • Նախնական փորձը սոցիալական ծառայությունների ոլորտում դիտարկվում է որպես առավելություն
  • Գործնական հմտություններ շահառուների հետ արդյունավետ հաղորդակցման մեջ
  • Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն
  • Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) infoaasw@gmail.com էլհասցեին, մինչև սույն թվականի փետրվարի 24-ը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին