Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն

24.10.2023

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատանքի սուպերվիզորների, սոցիալական աշխատողների, հոգեբանների և վարորդների Գորիս, Վայք, Աբովյան, Աշտարակ, Մարտունի և Մասիս համայնքներում (ներառյալ հարակից բնակավայրերում) տեղահանված ընտանիքների հետ աշխատելու համար:

Մեր թիմին միանալու համար փնտրում ենք սոցիալական աշխատանքի սուպերվիզորների, սոցիալական աշխատողների, հոգեբանների և վարորդների՝ Գորիս, Վայք, Աբովյան, Աշտարակ, Մարտունի և Մասիս համայնքներում, այդ թվում հարակից բնակավայրերում, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հետ աշխատելու համար։

Աշխատանքները ներառելու են կանոնավոր սոցիալ-հոգեբանական աջակցության ցուցաբերումը նշված համայնքներում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հետևյալ ձևաչափերով՝ արտագնա (մոբիլ) և կենտրոնում։

Սոցիալական աշխատանքի սուպերվիզորների աշխատանքային պարտականությունները ներառելու են՝

  • Կազմակերպել և իրականացնել մասնագիտական թիմի աշխատանքի համակարգումը, անհատական և խմբային սուպերվիզիա՝ ապահովելով մասնագիտական աճը և որակի բարելավումը։
  • Վերահսկել դեպքերի գնահատման, պլանավորման, միջամտության և փակման գործընթացների համապատասխանությունը հաստատված մեթոդաբանությանը։
  • Կազմակերպել կանոնավոր դեպքերի քննարկումներ՝ բարդ դեպքերի վերլուծության, որոշումների հիմնավորման և լավագույն լուծումների մշակման նպատակով։
  • Վերահսկել ծառայությունների մատուցման որակը՝ ապահովելով մասնագիտական ստանդարտների և էթիկական նորմերի պահպանումը։
  • Ապահովել սոցիալական աշխատանքի էթիկական սկզբունքների պահպանումը, քննարկել էթիկական դիլեմաները և առաջարկել լուծումներ։
  • Վերահսկել դեպքերի փաստաթղթավորման ամբողջականությունն ու որակը (գնահատումներ, պլաններ, հաշվետվություններ, սոցիալական պատմություններ և այլն)։
  • Ապահովել միջգերատեսչական համագործակցություն համայնքի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Սոցիալական աշխատողների աշխատանքային պարտականությունները ներառելու են․ 

  • ընտանիքների կարիքների և ռեսուրսների գնահատումը (միջավայրային, վարքագծային, հուզական և սոցիալական գործոններ),
  • տնայցերի իրականացումը (գնահատման, խորհրդատվության տրամադրման և շարունակական վերահսկողության նպատակներով),
  • ընտանիքների հետ աշխատանքի պլանավորումը և միջամտությունը,
  • ընտանիքների՝ իրենց բնակության համայնքներում ինտեգրման գործընթացին աջակցելը,
  • ռիսկային/խոցելի ընտանիքների/ անհատների հայտնաբերումը,
  • սոցիալական խորհրդատվությունների տրամադրումը,
  • ինքնօգնության և փոխօգնության խմբերի ձևավորումն ու վարումը,
  • գրառումների, արձանագրությունների, բազաներ վարումը, հաշվետվությունների կազմումը, դեպքերի ամբողջական փաստաթղթավորումը, 
  • կամավորների ներգրավումն ու նրանց հետ աշխատանքի կազմակերպումը, 
  • սերտ համագործակցությունը համայնքում գործող պետական և ոչ պետական ծառայությունների/կառույցների հետ,
  • սերտ համագործակցությունը ծրագրային թիմի և կազմակերպության աշխատակազմի հետ,
  • մասնակցությունը կարողությունների զարգացման դասընթացներին, հանդիպումներին,
  • այլ առնչվող գործառույթների իրականացումը։

Հոգեբանի աշխատանքային պարտականությունները ներառելու են․ 

  • անհատական և խմբային ձևաչափերով հոգեբանական խորհրդատվության տրամադրումը,
  • տեղահանված անհատների հոգեբանական բարեկեցության գնահատումը (ըստ համապատասխան սանդղակների),
  • հոգեբանական խորհրդատվության և թերապիայի տրամադրման պլանավորումը,
  • հոգեբանական խորհրդատվական և թերապևտիկ սեսիաների իրականացումը,
  • ինքնօգնության և փոխօգնության խմբերի ձևավորումն ու վարումը,
  • գրառումների, բազաներ վարումը, հաշվետվությունների կազմումը,  
  • սերտ համագործակցությունը ծրագրային թիմի և կազմակերպության աշխատակազմի հետ,
  • մասնակցությունը կարողությունների զարգացման դասընթացներին, հանդիպումներին,
  • այլ առնչվող գործառույթների իրականացումը։

Վարորդի աշխատանքային պարտականությունները ներառելու են.

  • Ապահովել կենտրոնի աշխատակիցների և անհրաժեշտության դեպքում շահառուների անվտանգ և ժամանակին տեղափոխումը,
  • Իրականացնել ծառայողական ուղևորություններ՝ ըստ հաստատված գրաֆիկի և առաջադրանքների,
  • Մեքենան պահել սարքին և կոկիկ վիճակում,
  • Վարել ուղևորությունների հաշվառման մատյան (երթուղային թերթիկներ, վառելիքի ծախս և այլն),
  • Պահպանել երթևեկության կանոնները և ապահովել անվտանգ վարում,
  • Աջակցել արտագնա ծառայությունների իրականացմանը, այդ թվում տունայցերի ընթացքում ուղեկցել սոցիալական աշխատողներին,
  • Պահպանել աշխատանքային կարգապահությունը, գաղտնիությունը և էթիկական նորմերը շահառուների հետ շփման ընթացքում:

Կազմակերպությունը չի տրամադրելու առանձին մեքենա, վարորդն աշխատանքը կատարելու է իր սեփական մեքենայով:

Պահանջվող գիտելիքներ և հմտություններ.

  • գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն,
  • մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում,
  • արագ սովորելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • խնդիրները լուծելու և անսովոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Պահանջվող որակավորումներ և փորձ․

  • ոլորտային մասնագիտական կրթություն,
  • սոցիալական ոլորտում աշխատանքի փորձառությունը,
  • ՀԿ ոլորտում փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Արցախում սոցիալական աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։

Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրական (CV) ուղարկել infoaasw@gmail.com էլհասցեին՝ նամակի Թեմա հատվածում նշելով հաստիքի անվանումը:

Դիմելու վերջնաժամկետը՝ 29 հոկտեմբերի, 2023:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին