Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի Դասընթացավարի ընտրության հայտարարություն

05.11.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ դասընթացավարի ընտրության նպատակով S06/04-AASW-2026։

Հաստիք՝ Դասընթացավար

Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի (Մարտունու երեխաների ցերեկային կենտրոն)

Դասընթացավարը հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին։

Ծրագրի տևողությունը՝ 17.նոյեմբեր.2026-28.փետրվար.2027

Կենտրոնի նպատակը և պաշտոնի հիմնական նկարագիրը. Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է դասընթացավարի։ «Սոցիալ-վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ համակցված վաղ մանկության զարգացման ծառայությունների հետ» մոդելում՝ դասընթացավարի աշխատանքի հիմնական նպատակն է զարգացնել մանկապարտեզի անձնակազմի մասնագիտական գիտելիքները, գործնական հմտությունները և վստահությունը՝ ներառական և երեխայակենտրոն միջավայրում երեխաների արդյունավետ մասնակցությունն ու զարգացումը խթանելու համար։

Հիմնական պարտականություններ

  • Ուսումնասիրել մանկապարտեզի անձնակազմի մասնագիտական գիտելիքների, հմտությունների և գործնական աջակցության կարիքները, և մանկապարտեզի ղեկավարության և անձնակազմի հետ քննարկել առկա փորձը, դժվարությունները, մտահոգությունները և ռեսուրսները։

  • Մասնակցել անձնակազմի կարողությունների նախնական գնահատմանը՝ որպես բազմամասնագիտական թիմի աշխատանքի մաս։

  • Մշակել և իրականացնել մանկապարտեզի անձնակազմի համար թեմատիկ և գործնական վերապատրաստումներ, համապատասխանեցնելով բովանդակությունը անձնակազմի իրական կարիքներին և մանկապարտեզի աշխատանքային միջավայրին։

  • Կիրառել գործնական ուսուցման մեթոդներ (դեպքերի քննարկում, իրավիճակների մոդելավորում, դերային խաղեր և այլն) և ապահովել, որ վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքները վերածվեն առօրյա աշխատանքում կիրառվող հմտությունների։

  • Իրականացնել մանկապարտեզի անձնակազմի աշխատանքի դիտարկում աշխատանքային միջավայրում, տեղում ցուցադրել և մոդելավորել երեխայի հետ աշխատանքի արդյունավետ մեթոդներ, և աջակցել անձնակազմին դրանց ինքնուրույն կիրառման հարցում։

  • Աջակցել անձնակազմին՝ երեխայի մասնակցության համար անհրաժեշտ միջավայրային և գործունեության հարմարեցումների մշակման հարցում, և առաջարկել գործնական լուծումներ առօրյա գործընթացների կազմակերպման համար։

  • Բացահայտել վերապատրաստումից հետո առաջացող նոր հարցերն ու դժվարությունները, կազմակերպել կրկնակի հանդիպումներ և աջակցել թիմին սեփական փորձի վերլուծության գործընթացում։

  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել ծնողների համար տեղեկատվական կամ կրթական հանդիպումներ, տրամադրել գործնական տեղեկատվություն՝ պահպանելով ընտանիքակենտրոն և չմեղադրող մոտեցում։

Համագործակցության հիմնական սկզբունքը

  • Դասընթացավարը չի իրականացնում մյուս մասնագետների գործառույթները, սակայն իր աշխատանքը կազմակերպում է բազմամասնագիտական թիմի ընդհանուր աշխատանքի շրջանակում։

  • Նա մասնակցում է բազմամասնագիտական թիմի կողմից մանկապարտեզի կարիքների գնահատմանը, հաշվի է առնում այլ մասնագետների դիտարկումները և համագործակցում է նրանց հետ՝ ապահովելու համար ուսուցման համապատասխանությունը երեխայի աջակցության ընդհանուր մոտեցմանը։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (մանկավարժության, հոգեբանության, սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում)։

  • Գործնական հմտություններ շահառուների (հատկապես երեխաների և ծնողների) հետ արդյունավետ ու ներառական հաղորդակցման մեջ։

  • Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։

  • Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում։

  • Փորձը սոցիալական ծառայությունների մատուցման և/կամ ոչ ֆորմալ կրթության (դասընթացների վարման) ոլորտում դիտարկվում է որպես առավելություն։

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) procurement@aasw.org էլ․ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Մարտունի - Դասընթացավար-S06/04-AASW-2026»): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.11.2026թ.։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին