Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի Լոգոպեդի ընտրության հայտարարություն

05.11.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ լոգոպեդի ընտրության նպատակով S06/01-AASW-2026։

Հաստիք՝ Լոգոպեդ

Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի (Մարտունու երեխաների ցերեկային կենտրոն)

Լոգոպեդը հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին։ Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է լոգոպեդի։

Ծրագրի տևողությունը՝ 17.նոյեմբեր.2026-28.փետրվար.2027

Կենտրոնի նպատակը և պաշտոնի հիմնական նկարագիրը. Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է լոգոպեդի։ «Սոցիալ-վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ համակցված վաղ մանկության զարգացման ծառայությունների հետ» մոդելում՝ լոգոպեդի աշխատանքի հիմնական նպատակն է աջակցել երեխայի հաղորդակցական կարողությունների զարգացմանը և ապահովել նրա հնարավորինս արդյունավետ հաղորդակցությունն ընտանիքում, մանկապարտեզում և հասակակիցների միջավայրում՝ նպաստելով խմբային մասնակցությանը, ինքնուրույնությանը և հետագա կրթական միջավայրին պատրաստվածությանը։

Հիմնական պարտականություններ

  • Իրականացնել երեխայի խոսքի, լեզվի և հաղորդակցման կարողությունների մասնագիտական գնահատում՝ հաշվի առնելով նրա ուժեղ կողմերը, հաղորդակցման նախընտրելի ձևերը, կարիքները և առկա միջավայրային խոչընդոտները։

  • Մասնակցել երեխայի կարիքների, ուժեղ կողմերի և առաջնահերթությունների բազմամասնագիտական գնահատմանը և դրանց հիման վրա անհատական աջակցության պլանի մշակմանը։

  • Մշակել և իրականացնել երեխայի հաղորդակցական զարգացմանն ուղղված անհատական կամ փոքրածավալ միջամտություններ՝ ըստ երեխայի անհատական պլանի։

  • Զարգացնել երեխայի խոսքային և ոչ խոսքային հաղորդակցությունը, հաղորդակցական նախաձեռնությունը, կարիքներն ու ցանկությունները արտահայտելու կարողությունը, հարցեր տալու և պատասխանելու կարողությունը, երկխոսության և հերթափոխով հաղորդակցվելու հմտությունները, և հասակակիցների հետ հաղորդակցվելու կարողությունը։

  • Անհրաժեշտության դեպքում կիրառել կամ առաջարկել երեխայի համար այլընտրանքային և լրացուցիչ հաղորդակցման միջոցներ և հարմարեցումներ։

  • Դիտարկել երեխայի հաղորդակցական մասնակցությունը մանկապարտեզի բնական առօրյայում՝ խաղի, խմբային աշխատանքի, սննդի, զբոսանքի, անցումների և այլ գործողությունների ընթացքում։

  • Մանկապարտեզի դաստիարակին, դայակին և այլ համապատասխան աշխատակիցներին տրամադրել գործնական խորհրդատվություն՝ երեխայի հաղորդակցությունը խթանելու և հաղորդակցական խոչընդոտները նվազեցնելու վերաբերյալ։

  • Մասնակցել մանկապարտեզի միջավայրի և առօրյա գործողությունների հարմարեցման գործընթացին՝ հաղորդակցությունն ավելի մատչելի դարձնելու նպատակով։

  • Ընտանիքին տրամադրել խորհրդատվություն՝ տանը երեխայի հաղորդակցական կարողությունների զարգացմանը և առօրյա իրավիճակներում դրանց կիրառմանը նպաստելու նպատակով։

  • Հետևել երեխայի առաջընթացին, արձանագրել փոփոխությունները և անհրաժեշտության դեպքում առաջարկել աջակցության նպատակների կամ մեթոդների փոփոխություն։

  • Մասնակցել բազմամասնագիտական թիմի պարբերական քննարկումներին, ներկայացնել մասնագիտական դիտարկումները և համատեղ մասնակցել հետագա քայլերի որոշմանը։

  • Երեխայի կարիքները լոգոպեդական ծառայության շրջանակից դուրս լինելու դեպքում մասնակցել այլ համապատասխան մասնագետների կամ ծառայությունների ուղղորդման որոշման գործընթացին։

Համագործակցության հիմնական սկզբունքը

  • Լոգոպեդը չի սահմանափակվում միայն անհատական պարապմունքներով։ Նրա մասնագիտական դիտարկումները պետք է ինտեգրվեն հատուկ մանկավարժի, մանկական հոգեբանի, սոցիալական աշխատողի և համակարգողի աշխատանքի մեջ։

  • Միևնույն ժամանակ լոգոպեդը հաշվի է առնում մյուս մասնագետների դիտարկումները՝ հասկանալու համար, թե հաղորդակցական դժվարություններն ինչպես են ազդում երեխայի սոցիալական, հուզական և կրթական մասնակցության վրա։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն լոգոպեդիայի ոլորտում։

  • Գործնական հմտություններ շահառուների (հատկապես երեխաների և ծնողների) հետ արդյունավետ ու ներառական հաղորդակցման մեջ։

  • Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։

  • Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում։

  • Փորձը սոցիալական ծառայությունների մատուցման և/կամ ոչ ֆորմալ կրթության (դասընթացների վարման) ոլորտում դիտարկվում է որպես առավելություն։

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) procurement@aasw.org էլ․ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Մարտունի - Լոգոպեդ-S06/01-AASW-2026»): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.11.2026թ.։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին