Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի Մանկական Հոգեբանի ընտրության հայտարարություն
05.11.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ մանկական հոգեբանի ընտրության նպատակով S06/02-AASW-2026։
Հաստիք՝ Մանկական Հոգեբան
Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի (Մարտունու երեխաների ցերեկային կենտրոն)
Մանկական հոգեբանը հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին։
Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է մանկական հոգեբանի։
Ծրագրի տևողությունը՝ 17.նոյեմբեր.2026-28.փետրվար.2027
Կենտրոնի նպատակը և պաշտոնի հիմնական նկարագիրը. Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է մանկական հոգեբանի։ «Սոցիալ-վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ համակցված վաղ մանկության զարգացման ծառայությունների հետ» մոդելում՝ մանկական հոգեբանի աշխատանքի հիմնական նպատակն է աջակցել երեխայի հուզական բարեկեցությանը, սոցիալական և վարքային հմտությունների զարգացմանը, մանկապարտեզային միջավայրում անվտանգ և վստահ մասնակցությանը՝ միաժամանակ աջակցելով ընտանիքին և մանկապարտեզի թիմին երեխայի հուզական ու վարքային կարիքների արդյունավետ ըմբռնման և արձագանքման հարցերում։
Հիմնական պարտականություններ
-
Իրականացնել երեխայի հուզական, սոցիալական և վարքային վիճակի մասնագիտական գնահատում՝ հաշվի առնելով նրա զարգացման մակարդակը, միջավայրը և հաղորդակցման հնարավորությունները։
-
Մասնակցել երեխայի ընդհանուր կարիքների և ուժեղ կողմերի բազմամասնագիտական գնահատմանը։
-
Վերհանել երեխայի հուզական անվտանգության, սոցիալական փոխգործակցության, ինքնակարգավորման և վարքային աջակցության կարիքները։
-
Մասնակցել անհատական աջակցության պլանի մշակմանը՝ սահմանելով հոգեբանական աջակցության նպատակներ և ակնկալվող արդյունքներ։
-
Իրականացնել անհատական և/կամ խմբային հոգեբանական միջամտություններ՝ ուղղված հուզական ինքնակարգավորմանը, սոցիալական հմտություններին, ինքնավստահությանը, հասակակիցների հետ փոխգործակցությանը, խաղային և խմբային մասնակցությանը, և փոփոխություններին ու անցումներին հարմարվելուն։
-
Դիտարկել երեխայի վարքագիծը բնական միջավայրում և օգնել տարբերակել վարքի հնարավոր պատճառները՝ գերլարվածություն, հաղորդակցական դժվարություն, միջավայրային խոչընդոտ, չբավարարված կարիք և այլն։
-
Մանկապարտեզի թիմին տրամադրել խորհրդատվություն երեխայի վարքագծին արձագանքելու, հուզական անվտանգության ապահովման և ներառական մոտեցումների կիրառման վերաբերյալ։
-
Մասնակցել մանկապարտեզային միջավայրում երեխայի հուզական և սոցիալական անվտանգության ռիսկերի գնահատմանը և նվազեցման միջոցառումների պլանավորմանը։
-
Ընտանիքի հետ քննարկել երեխայի հուզական վիճակը, ծնողի մտահոգությունները, մանկապարտեզ մուտքի հետ կապված վախերն ու սպասումները և երեխային աջակցելու կիրառելի ռազմավարությունները։
-
Մասնակցել մանկապարտեզի թիմի վերապատրաստմանը՝ հատկապես երեխայի վարքագիծը որպես կարիքի կամ խոչընդոտի հնարավոր արտահայտություն հասկանալու, ներառական հաղորդակցության և հուզական անվտանգության թեմաներով։
-
Պարբերաբար ներկայացնել երեխայի առաջընթացի և առկա դժվարությունների վերաբերյալ մասնագիտական դիտարկումներ բազմամասնագիտական թիմին։
-
Մասնակցել աջակցության պլանի պարբերական վերանայմանը և անհրաժեշտության դեպքում առաջարկել միջամտությունների փոփոխություն կամ լրացուցիչ մասնագետների ներգրավում։
-
Ռիսկային կամ երեխայի հոգեկան առողջության մասնագիտական ավելի խորքային միջամտություն պահանջող իրավիճակներում համագործակցել համակարգողի և սոցիալական աշխատողի հետ՝ համապատասխան ծառայություն ուղղորդելու համար։
Համագործակցության հիմնական սկզբունքը
-
Մանկական հոգեբանն աշխատում է ոչ թե երեխայի հետ մեկուսացված, այլ որպես բազմամասնագիտական թիմի անդամ։
-
Երեխայի գնահատումից մինչև միջամտության պլանավորում, իրականացում, մշտադիտարկում և արդյունքների վերանայում՝ հոգեբանական աշխատանքը համաձայնեցվում է թիմի մյուս մասնագետների աշխատանքի հետ։
Պահանջվող որակավորումներ
-
Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում։
-
Գործնական հմտություններ շահառուների (հատկապես երեխաների և ծնողների) հետ արդյունավետ ու ներառական հաղորդակցման մեջ։
-
Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։
-
Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում։
-
Փորձը սոցիալական ծառայությունների մատուցման և/կամ ոչ ֆորմալ կրթության (դասընթացների վարման) ոլորտում դիտարկվում է որպես առավելություն։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) procurement@aasw.org էլ․ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Մարտունի - Մանկական Հոգեբան-S06/02-AASW-2026»):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.11.2026թ.։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
