Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի սոցիալական աշխատողի ընտրության հայտարարություն
24.07.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ սոցիալական աշխատողի ընտրության նպատակով S04-AASW-26։
Հաստիք՝ Սոցիալական աշխատող
Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի (Մարտունու երեխաների ցերեկային կենտրոն)
Սոցիալական աշխատողը հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին
Սոցիալական աշխատողի ներգրավումը նախատեսվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է World Vision Germany և Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի ղեկավարությամբ՝ համագործակցելով Երեխաների պաշտպանության ցանց, Հայաստանի Սոցիալական Աշխատողների Ասոցիացիա, Արմավիրի Զարգացման Կենտրոն և Տահույս կազմակերպությունների հետ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Կենտրոնի նպատակը և պաշտոնի հիմնական նկարագիրը. Մարտունու երեխաների ցերեկային կենտրոնը գործարկվում է ՀՍԱԱ-ի կողմից և նպատակ ունի ապահովել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների պաշտպանությունը, հոգեսոցիալական աջակցությունը, սոցիալական ներառումը և զարգացման հնարավորությունները։ Սոցիալական աշխատողը պատասխանատու է տեղահանված և խոցելի անձանց ու ընտանիքների (հատկապես երեխաների և դեռահասների) համար համապարփակ սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման, ինչպես նաև նրանց զարգացմանն ուղղված կրթական ու ինտերակտիվ դասընթացների կազմակերպման համար՝ նպաստելով նրանց սոցիալական վերականգնմանը, դիմակայունության բարձրացմանը և համայնքային ինտեգրմանը։
Հիմնական պարտականություններ
1. Դեպքի վարում և անհատական աշխատանք
-
Իրականացնել շահառուների կրթական, սոցիալական և հոգեսոցիալական կարիքների համապարփակ գնահատում։
-
Մշակել և իրականացնել անհատական դեպքի կառավարման պլաններ։
-
Կազմակերպել և անցկացնել անհատական խորհրդատվություններ (տրավմա, սթրես, տեղահանության հետևանքներ)։
-
Հետևել դեպքերի ընթացքին, ապահովել շարունակական աջակցություն, անհրաժեշտության դեպքում իրականացնել ուղեկցում և ուղղորդում համապատասխան ծառայություններ։
2. Դասընթացների վարում և կրթական ծրագրերի մշակում
-
Մշակել տարբեր տարիքային և թիրախային խմբերի կարիքներին համապատասխանեցված ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, դասընթացային մոդուլներ և մեթոդական նյութեր։
-
Կազմակերպել և վարել ինտերակտիվ խմբային դասընթացներ, ճանաչողական ու զարգացնող սեսիաներ, թիմային ակտիվություններ և դերային խաղեր՝ ապահովելով մասնակցային, ներառական և անվտանգ միջավայր։
-
Դասընթացներն իրականացնել հետևյալ առանցքային թեմատիկ ուղղություններով՝ ինքնաճանաչում և կյանքի հմտություններ, արդյունավետ հաղորդակցություն, բուլինգի կանխարգելում, հուզական և մեդիագրագիտություն, կոնֆլիկտների կառավարում, ֆինանսական գրագիտություն և ժամանակի կառավարում։
3. Շահառուների կարողությունների զարգացում և համայնքային ներգրավում
-
Աջակցել շահառուներին ինքնուրույն որոշումներ կայացնելու և սեփական իրավունքները պաշտպանելու հարցում։
-
Նպաստել երեխաների և դեռահասների սոցիալական հմտությունների զարգացմանը, ինքնավստահության բարձրացմանը և նրանց ակտիվ ներգրավվածությանը համայնքային նախաձեռնություններում։
-
Կազմակերպել խմբային հանդիպումներ՝ փորձի փոխանակման և համայնքային կապերի ամրապնդման նպատակով։
4. Թիմային համագործակցություն, փաստաթղթավորում և հաշվետվություն
-
Սերտորեն համագործակցել կենտրոնի հոգեբանի և այլ մասնագետների հետ՝ ապահովելով դասընթացների և միջամտությունների համահունչ ընթացքը կենտրոնի ընդհանուր նպատակներին։
-
Վարել շահառուների հետ աշխատանքի փաստաթղթավորում (գրանցումներ, դեպքի պլաններ, դասընթացների օրակարգեր, մասնակցության մատյաններ)։
-
Պահպանել տվյալների գաղտնիությունը։
-
Պատրաստել պարբերական (ամսական) հաշվետվություններ՝ միջամտությունների ազդեցության, առաջընթացի և կրթական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ։
Պահանջվող որակավորումներ
-
Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում կամ գտնվել տվյալ մասնագիտությամբ ուսումնառության գործընթացում։
-
Փորձը սոցիալական ծառայությունների մատուցման և/կամ ոչ ֆորմալ կրթության (դասընթացների վարման) ոլորտում դիտարկվում է որպես առավելություն։
-
Գործնական հմտություններ շահառուների (հատկապես երեխաների և ծնողների) հետ արդյունավետ ու ներառական հաղորդակցման մեջ։
-
Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։
-
Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) procurement@aasw.org էլ․ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Մարտունի - Սոցիալական աշխատող-S04-AASW-26»):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.07.2026թ.։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.07.2026
Լոգոպեդի աշխատանքի մրցույթ (Աշտարակ)
29.05.2026
Բիզնես դասընթացավարի ընտրության մրցույթ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
