Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (Խնամատարության թեմայով հաղորդակցության նյութերի մշակման)

28.10.2024

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է մրցույթ՝ խնամատարության թեմայով հաղորդակցության նյութերի մշակման և սոցիալական մեդիա կառավարման ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Ծառայությունները իրականացվելու են «Տուժած բնակչության կենսական ապահովման և դիմակայության ամրապնդմանն ուղղված աջակցություն դեպքի վարման և հոգեբանական առաջին օգնության միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ, և որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը խնամատարության վերաբերյալ և խթանել խնամատար ընտանիքների ներգրավումը:

Աշխատանքների հիմնական շրջանակը

Կատարողը պետք է ապահովի՝

  • Սոցիալական մեդիա հաղորդակցության ռազմավարության մշակում,
  • Հաղորդակցության նյութերի սցենարների և բովանդակության մշակում,
  • Տեսանյութերի, ռիլերի և վիզուալ նյութերի արտադրություն,
  • Սոցիալական մեդիա էջերի կառավարում,
  • Հետադարձ կապի ապահովում և լսարանի ներգրավվածության կառավարում։

Ակնկալվող արդյունքներ

  • Մշակված և հաստատված հաղորդակցության ռազմավարություն,
  • Հաղորդակցության սցենարների ամբողջական փաթեթ,
  • Պատրաստված և հրապարակված հաղորդակցական նյութեր,
  • Ակտիվ և համակարգված սոցիալական մեդիա կառավարում,
  • Խնամատարության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում։

Մասնակցության պահանջներ

Հետաքրքրված կազմակերպությունները/անհատները պետք է ներկայացնեն՝

  • Գնային առաջարկ,
  • Կարճ տեխնիկական առաջարկ (մոտեցում և մեթոդաբանություն),
  • Նախկին նմանատիպ աշխատանքների փորձի նկարագրություն (պորտֆոլիո):

Գնային առաջարկը պետք է ներառի ծառայությունների ամբողջական արժեքը՝ ապահովելով ամբողջական ծառայությունների փաթեթը:

Հայտերի ներկայացում

Հետաքրքրված կողմերը կարող են իրենց առաջարկները ուղարկել մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը՝ procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ «Communication Services - Foster Care» թեմայով։

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին