Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մրցույթի հրավեր (AASW-P002/25)

27.10.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է մրցույթ՝ հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման համար։

Ծառայությունների մատուցման ժամկետը՝ 26-27 նոյեմբեր և 1 դեկտեմբեր 2025 թ.

Մրցույթի նպատակը

Սույն մրցույթի նպատակն է ընտրել ծառայություն մատուցող կազմակերպություն, որը կապահովի կազմակերպության կողմից անցկացվող աշխատանքային հանդիպումների համար անհրաժեշտ հյուրանոցային և սրահի ծառայությունների պատշաճ և ժամանակին տրամադրումը։

Տեխնիկական պահանջներ

  • Ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է ապահովի՝
    հյուրանոցային ծառայություններ միջոցառման մասնակիցների համար,
  • մասնակիցների գիշերակացի ապահովում հյուրանոցում,
  • մինչև 100 անձի համար նախատեսված սրահի առկայություն՝ կաբարե դասավորվածությամբ (26-27 նոյեմբեր) և մինչև 75 անձ U shape դասավորվածությամբ (1 դեկտեմբեր) ,
  • միջոցառման անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն, այդ թվում՝
  • պրոյեկտոր և էկրան
  • առնվազն 2 բարձրախոս և ձայնային համակարգ
  • ֆլիպչարտ, գրատախտակ, մարկերներ
  • նոթատետր, գրիչ

 

  • սննդի կազմակերպում միջոցառման մասնակիցների համար, ներառյալ՝ սուրճի և ճաշի ընդմիջումներ

 

Հայտը պետք է պարտադիր կերպով ներառի հետևյալ փաստաթղթերը՝

  1. Գնային առաջարկը՝ պատշաճ կերպով կազմված, կնքված և ստորագրված կազմակերպության կողմից։              Ուշադրություն Գնային առաջարկում պետք է հստակ և մանրամասն կերպով արտացոլված լինեն մրցույթի տեխնիկական առաջադրանքում նշված բոլոր պահանջները, ինչպես տրված  է Հավելված 1.docx-ում:

Առաջարկը պետք է կազմված լինի ըստ պահանջվող ծառայությունների, քանակների, միավոր արժեքների և ընդհանուր արժեքների, ներառյալ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ, մատակարարման/ծառայությունների մատուցման ժամկետները և այլ պայմանները, որոնք կարող են ազդեցություն ունենալ գնահատման վրա։

  1. Կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ՝ կնքված և ստորագրված, համաձայն Հավելված 2

Հավելված 2. Կազմակերպության մասին- միջոցառում.docx:

Սույն փաստաթղթում պետք է ներկայացված լինեն կազմակերպության իրավական կարգավիճակը, պետական գրանցման վերաբերյալ տվյալները, հարկային հաշվառման համարը, բանկային տվյալները, ինչպես նաև կազմակերպության փորձը, կարողությունները և իրավասությունը հաստատող տեղեկություններ՝ համապատասխան ծառայությունների/մատակարարումների իրականացման համար։

Մատակարարը պետք է նմանատիպ միջոցառումների կազմակերպման փրձառություն ունենա:

 

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Վերը շարադրած պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են մինչև ս/թ թվականի նոյեմբերի 12-ը, ժամը 18:00-ն ուղարկել իրենց հայտ-գնառաջարկը aaswprocurement@gmail.com էլ հասցեին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին