Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցողական նյութերի մշակման մրցույթի հրավեր

03.03.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (AASW) հայտարարում է մրցույթ (AASW-P002/25)՝ ուսուցողական թվային նյութերի մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Ծառայությունները իրականացվելու են UNICEF Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Միասնական սոցիալական ծառայության կարողությունների հզորացում՝ փախստականներին արդյունավետ արձագանքման համար» ծրագրի շրջանակում։

Մրցույթի նպատակը

Մրցույթի նպատակն է ընտրել համապատասխան փորձ ունեցող կազմակերպություն, որը կմշակի սոցիալական աշխատողների վերապատրաստման համար նախատեսված ինտերակտիվ թվային ուսուցողական փաթեթ՝ տնայցերի արդյունավետ իրականացման թեմայով։

Մշակվող նյութերը նախատեսված են օգտագործման համար ինչպես առցանց ուսուցման, այնպես էլ առկա վերապատրաստումների ընթացքում։

Աշխատանքի շրջանակը

Ընտրված կազմակերպությունը պատասխանատու կլինի ուսուցողական նյութերի ամբողջական մշակման համար, ներառյալ՝

1. Հետազոտություն և բովանդակության մշակում

  • սոցիալական աշխատողների կողմից իրականացվող տնայցերի վերաբերյալ ազգային և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն,

  • տնայցի գործընթացի հիմնական փուլերը ներկայացնող ուսուցողական սցենարի մշակում։

2. AI տեսանյութերի պատրաստում

  • 4 ֆոտոռեալիստիկ AI տեսանյութերի պատրաստում, որոնք կներկայացնեն սոցիալական աշխատողի և շահառուի միջև տնայցի ընթացքում տեղի ունեցող իրավիճակային օրինակներ։

3. Ինտերակտիվ ուսուցողական նյութերի մշակում և ինտեգրում էլեկտրոնային ուսուցման գործիքում

  • ինտերակտիվ թեստի մշակում՝ ուսուցման արդյունքների գնահատման նպատակով։

  •  

Ակնկալվող արդյունքներ

Ծրագրի արդյունքում պետք է մշակվեն հետևյալ նյութերը՝

  1. Ուսուցողական սցենար

  2. 4 AI իրավիճակային տեսանյութ

  3. Ինտերակտիվ թեստ

  4. Էլեկտրոնային ուսուցման հարթակում նյութի ինտեգրում

  5. Վերջնական թվային ուսուցողական փաթեթ

Աշխատանքների իրականացման ժամկետը

Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլ – հոկտեմբեր ամիսների ընթացքում։

Դիմելու պահանջներ

Մրցույթին կարող են մասնակցել կազմակերպություններ կամ թիմեր, որոնք ունեն համապատասխան փորձ և կարողություններ ուսուցողական թվային բովանդակության մշակման ոլորտում։

Մասնավորապես, դիմող կազմակերպությունը պետք է՝

  • ունենա կրթական կամ ուսուցողական նյութերի մշակման փորձ,

  • ունենա նորարարական մեթոդներով և թվային տեխնոլոգիաներով ուսուցողական բովանդակության ստեղծման փորձ (օրինակ՝ ինտերակտիվ ուսուցման գործիքներ, թվային ուսուցման հարթակների մշակման կամ դրանց հետ աշխատանքի, AI կամ մուլտիմեդիա լուծումներ),

  • ունենա սոցիալական ոլորտի կամ սոցիալական ծառայությունների համակարգի վերաբերյալ իմացություն, ինչը թույլ կտա ապահովել բովանդակության համապատասխանությունը ոլորտային մասնագիտական չափանիշներին,

  • ունենա տեսանյութերի կամ մուլտիմեդիա ուսուցողական բովանդակության ստեղծման փորձ,

  • կարողանա ապահովել բազմապրոֆիլ թիմի ներգրավում (բովանդակության հեղինակ, տեսանյութերի արտադրության մասնագետ, տեխնիկական մասնագետ և այլն)։

Նախապատվություն կտրվի կազմակերպություններին, որոնք ունեն փորձ կրթական ծրագրերի, վերապատրաստման նյութերի կամ սոցիալական ոլորտին առնչվող հաղորդակցական նախագծերի իրականացման մեջ։

Հայտին ներկայացվող պահանջները

Հայտը պետք է պարտադիր ներառի հետևյալ փաստաթղթերը՝

1. Տեխնիկական առաջարկ

  • առաջարկվող մոտեցումը և մեթոդաբանությունը

  • աշխատանքների իրականացման փուլերը

  • թիմի կազմը և փորձառությունը

2. Ֆինանսական առաջարկ

  • ծառայությունների արժեքը՝ ըստ հիմնական բաղադրիչների

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2025 թվականի մարտի 17-ը, ժամը 18:00։

Հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ procurement@aasw.org

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին