Բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման խորհրդատուի (Ընտանեկան նպաստ ծրագրի շահառուների համար) ընտրության մրցույթ
26.11.2021
«Ընտանեկան նպաստի ծրագրի շահառուների վերապատրաստման խորհրդատու՝ բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման, քոուչինգի և խորհրդատվական ծառայությունների գծով» ընտրության մրցույթ:
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում է «Ընտանեկան նպաստի ծրագրի շահառուների վերապատրաստման խորհրդատու՝ բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման, քոուչինգի և խորհրդատվական ծառայությունների գծով» ընտրության մրցույթ:
Այս խորհրդատվության հիմնական նպատակն է աջակցել ծրագրի բաղադրիչ 2-ի գործողությունների իրականացմանը, մասնավորապես՝ իրականացնել փորձնական բիզնեսի կառավարման հմտությունների դասընթացների իրականացում և կարողությունների զարգացման գործունեությունը վերահսկողություն ապահովումը:
Աշխատանքի շրջանակը
Ծրագրի Բաղադրիչ 2-ի համակարգողի ղեկավարությամբ և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների և ենթադրամաշնորհների գծով խորհրդատուի հետ սերտ համագործակցությամբ (Բաղադրիչ 2 –ի խորհրդատու) «Ընտանեկան նպաստի ծրագրի շահառուների վերապատրաստման խորհրդատուն՝ բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման, քոուչինգի և խորհրդատվական ծառայությունների գծով» (այսուհետ՝ Խորհրդատուն) պատասխանատու է Ծրագրի թիմին աջակցության տրամադրման համար՝ ապահովելու ԸՆԾ-ի շահառուների ձեռնարկատիրական կարողությունների զարգացման և հետագա գործողությունների համապատասխանությունը և արդյունավետ իրականացումը: Մասնավորապես, Խորհրդատուն պետք է.
- Իրականացնել BMS դասընթացներ ծրագրային մարզերում ԸՆԾ-ի ընտրված շահառուների համար.
- Իրականացնել ենթադրամաշնորհի հետագա վերահսկման գործողությունները (մոնիթորինգ, քոուչինգ/խորհրդատվական ծառայություններ և մասնակցություն առևտրայի տոնավաճառների կազմակերպմանը/գործնական կապերի ձևավորման գործունեությանը):
Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ պարտականությունների, պարտավորությունների և առաջադրանքների համար․
- «Իրականացնել BMS դասընթացներ ծրագրային մարզերում ԸՆԾ-ի ընտրված շահառուների համար» առաջադրանքի շրջանակում, Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար.
- Մասնակցել վերապատրաստողների վերապատրաստմանը որպես դասընթացավար և տրամադրել իր կարծիքը (ինչպես ուսումնական նյութերի, այնպես էլ մեթոդաբանության վերաբերյալ): Աջակցեք փորձնական BMS-ի վերապատրաստմանը որպես դասընթացավար (co-trainers);
- Ծրագրի Բաղադրիչ 2-ի շահառուների (ԸՆԾ-ի ընտրված շահառուների) համար իրականացնել BMS դասընթաց` համաձայն մշակված ուսումնական պլանի և մեթոդաբանության (ներառյալ մենթորությունը BMS դասընթացի մասնակիրցների համար իրենց բիզնես պլանները մշակելիս): BMS դասընթացի տևողությունը 20 ժամ է, խմբի միջին կազմը՝ 12-22 մասնակից, BMS դասընթացի մասնակցող խմբերի թիվը կարող է տատանվել մեկից չորս առաջադրանքի ամբողջ ժամնկետի ընթացքի համար: Ենթադրվում է, որ այս առաջադրանքը կպահանջի 9 աշխատանքային օր յուրաքանչյուր վերապատրաստման/խմբի համար:
- Մասնակցել բիզնես պլանների գնահատմանը` աջակցելով շահառուների կողմից բիզնես ծրագրերի ներկայացմանը, ինչպես նաև գնահատողների կողմից պահանջվող լրացուցիչ տեղեկությունների/հետադարձ կապի տրամադրմանը և այլն:
- Ծրագրի MIS (Կառավարման տեղեկատվական համակարգ) մուտքագրել հանձնարարության շրջանակին վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվությունը:
- «Իրականացնել ենթադրամաշնորհի հետագա վերահսկման գործողություններ (քոուչինգ/խորհրդատվական ծառայություններ)» առաջադրանքի շրջանակում, Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար.
- Իրականացնել վերահսկման գործողություններ՝ շահառուների (ենթադրամաշնորհառուների) քոուչինգ բիզնեսի կառավարման առանձին խնդիրների վերաբերյալ, ներառյալ՝ բնապահպանական և սոցիալական ասպեկտները, որոնք առաջանում են բիզնեսի գործունեության ընթացքում՝ ամսական մեկ այցելություն և ամսական 7 ժամ անհատական քոուչինգ/խորհրդատվություն հեռախոսով (վերահսկման գործողությունների տևողությունը մինչև 15 ամիս է, խորհրդատուի հսկողության տակ գտնվող շահառուների առավելագույն թիվը 25 է);
- Նպաստել առևտրային տոնավաճառների / գործնական կապերի ձևավորման կազմակերպմանը` մասնակցելով Ծրագրի կողմից կազմակերպվելիք տոնավաճառներին և անցկացնել քննարկումներ (ծրագրի ընթացքում կանցկացվի մինչև 3 քննարկում)։ Քննարկումների բովանդակությունը և ընտրված թեմաները կորոշվեն՝ ելնելով շահառուների կարիքներից և պահանջներից. այն կարող է ներառել հարկման, բիզնեսի ընդլայնման և շուկայավարման խնդիրների, կոնկրետ բիզնես տեսակի խնդիրների և այլնի մասին տեղեկություն:
- Ժամանակացույց և պահանջվող արդյուքներ
Առաջադրանք |
Պահանջվող արդյունք/հաշվետվություն |
Առաջադրանքը իրականացնելու ժամկետ |
Վերջնաժամկետ |
1. Մասնակցություն ToT-ներին և կարծքիների և առաջարկների տրամադրում (մոտ. ծանրաբեռնվածություն – 5 օր, ներառյալ մասնակցությունը BMS ToT, փորձնական դասընթաց անցկացնելու դեպքում՝ 4 լրացուցիչ օր). |
Պահանջվող արդյունք։ Առաջարկություններ BMS ուսումնական պլանի և մեթոդաբանության կատարելագործման վերաբերյալ Հաշվետվություն։ Խորհրդատուի համառոտ հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, ToT-ին մասնակցության ցուցակը, տրամադրված մասնակցության վկայականի պատճենը: |
2 շաբաթ
|
Պայմանագրի ստորագրումից 10 օր հետո |
2. BMS դասընթացների իրականացում (մոտ. ծանրաբեռնվածություն – 9 աշխատանքային օր յուրաքանչյուր դասընթացի խմբի համար). |
Պահանջվող արդյունք։ Անցկացրած BMS դասընթաց, մասնակիցների կողմից մշակված բիզնես պլաններ: Հաշվետվություն։ Խորհրդատուի հաշվետվություն իրականացված գործողությունների վերաբերյալ, BMS դասընթացների հաճախումների ցանկ, BMS դասընթացից առաջ և հետո անցկացված թեստեր, տվյալների մուտքագրում ծրագրի MIS-ում: |
3 ամիս |
Պայմանագրի ստորագրումից հինգ ամիս անց |
3. Հետագա գործողությունների իրականացում (քոուչինգ/խորհրդատվական ծառայություններ) (մոտ. ծանրաբեռնվածություն – 52 աշխատանքային օր 25 ենթաշնորհառուների դեպքում) |
Պահանջվող արդյունք։ Տեղում այցելություններ և անհատական քոուչինգ/խորհրդատվություն տրամադրված ենթադրամաշնորհառուներին: Հաշվետվություն։ Խորհրդատուի համառոտ ամսական հաշվետվություններ իրականացված գործունեության վերաբերյալ, ներառյալ իրականացված բոլոր գործողությունների ցանկը և քոուչինգի ընթացքում քննարկված հիմնական հարցերի նկարագրությունը, կնքված ժամանակացույցերը: |
15 ամիս |
Հաշվետվությունները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր սուպերվիզիայի ամսից հետո 10 օրվա ընթացքում |
4. Ցուցահանդես վաճառքների ընթացքում անցկացնել քննարկումներ (մոտ. ծանրաբեռնվածություն – 1 աշխատանքային օր 1 քննարկման համար) |
Պահանջվող արդյունք։ Իրականացված քննարկումներ Հաշվետվություն։ Խորհրդատուի համառոտ հաշվետվություններ իրականացված գործունեության, մասնակցության ցանկի, քննարկման օրակարգի, թերթիկների վերաբերյալ: |
1 օր |
Ցուցահանդես վաճառքների ընթացքում |
Փաստաթղթերի (ներկայացված արդյունքների) աշխատանքային լեզուն հայերենն է։
Բոլոր միջոցառումների ժամկետներն ու վայրերը պետք է նախնական համաձայնեցված լինեն ԾԻԳ-ի հետ: Առանձին գործունեության տևողությունը (մեկ առաջադրանքի համար պահանջվող գնահատված ժամանակը) և առաջադրանքի համար նախատեսված ժամկետները հիմնված են ստանդարտ պլանավորման վրա և կարող են ենթարկվել փոփոխությունների՝ արտաքին ազդեցության կամ ծրագրի գործողությունների վերապլանավորման դեպքում: Որպես հանձնարարականի մաս և կախված համաճարակի հետ երկրում պաշտոնական առողջապահական փոփոխություններից, խորհրդատուն պարբերաբար պետք է այցելի ծրագրի մարզեր (վերը նշված աղյուսակի N 1, 2, 5, 6 առաջադրանքների հետ կապված գործողությունները պահանջում են այցելություններ. ծրագրի թիրախային մարզեր):
Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ պահանջներն ու որակավորումները՝
- Համալսարանական աստիճան բիզնես կառավարման, տնտեսագիտության որոլտում, կամ կրթության ոլորտում որակավորում (կամ այլ հարակից ոլորտներում)
- Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման ուսումնական պլանի, դասընթացի ծրագրերի և ուսումնական նյութերի մշակման փորձ (կդիտվի որպես առավելություն)
- Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման թրեյնինգների, քոուչինգի և մենթորության իրականացման փորձ (առնվազն 1 տարի).
- Աղքատ/ծայրահեղ աղքատ մարդկանց հետ աշխատելու փորձ (կդիտվի որպես առավելություն)
- Լավ հաշվետվություններ ներկայացնելու, թիմում աշխատելու, միջանձնային, ինչպես նաև հաղորդակցման և կատարողական հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն (բանավոր/գրավոր)
- Համակարգչային ծրագրերից օգտնեվելու (MS Office, ինտերնետ և այլն) և ներկայացման հմտություններ:
Ծրագիր
Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:
Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, և այն կիրականացվի «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ոչ առևտրային հասարակական կազմակերպության կողմից, որը հանդիսանում է Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական մարմին: JSDF-ը ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ` որպես Համաշխարհային բանկի իրավասու երկրների առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց հնարավորությունները, ուժեղացնել նրանց կարողությունները և մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:
Դիմումի ընթացակարգ
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ « Ընտանեկան նպաստի ծրագրի շահառուների վերապատրաստման խորհրդատու՝ բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման, քոուչինգի և խորհրդատվական ծառայությունների գծով »:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:
Էլ. փոստ՝ procurement@aasw.org
Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99
Հայտարարություններ
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ