Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Ելակետային և ավարտական գնահատման խորհրդատուի մրցույթ

16.07.2021

Շիրակի մարզում Ծրագրի ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատու

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է Ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատուի (Շիրակի մարզում)  ընտրության մրցույթ:           

Այս խորհրդատվության հիմնական նպատակն է աջակցել ծրագրի Բաղադրիչ 3-ով նախատեսված միջոցառումենրի իրականացմանը (ծրագրի կառավարում, մոնիտորինգ և գնահատում, գիտելիքների տարածում), մասնավորապես` ծրագրի ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության իրականացմանը, որպես գործիք գնահատելու ընդհանուր ծրագրի ձեռքբերումներն ու արդյունքները ծրագրի նպատակներից ելնելով Շիրակի մարզում:

Աշխատանքի շրջանակը

Ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության միջազգային խորհրդատուի ղեկավարության և ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետի վերահսկողության ներքո տվյալների վերլուծության ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատուն Շիրակի մարզում (այսուհետև ՝ Խորհրդատուն)  պետք է նպաստի՝  

  1. Սոցիալական դեպքի վարման մոդելի ներմուծման և ֆունկցիոնալության ելակետային և ավարտական գնահատման իրականացմանը;
  2. Ծրագրի փոքր բիզնես դրամաշնորների ազդեցության վերլուծության իրականացմանը։

Տեղական խորհրդատուն պատասխանատու է լինելու հետևյալ խնդիրների համար՝

  1. «Սոցիալական դեպքի վարման մոդելի ներմուծման և ֆունկցիոնալության ելակետային և ավարտական գնահատման իրականացում» առաջադրանքի ներքո տեղական խորհրդատուն պարտավորվում է կատարել հետևայլ առաջադրանքները
  • կազմակերպել և անցկացնել փորձագիտական հարցազրույցներ Շիրակի մարզի համապատասխան դերակատարների հետ, կապված ՀՀ ԱՍՀՆ Միասնակա սոցիալական ծառայությունների (ՄՍԾ) գործունեության հետ` ինչպես ելակետային, այնպես էլ ավարտական գնահատման ուսումնասիրությունների շրջանակներում (ընդհանուր 12 հարցազրույց, 6-ը` յուրաքանչյուր փուլում (փորձագետների ցուցակը պետք է հաստատի ԾԻԳ-ը), ներառյալ տվյալների վերլուծությունը և զեկուցումը:
  • կազմակերպել և անցկացնել ֆոկուս խմբային քննարկումներ սոցիալական աշխատողների և այլ շահագրգիռ կողմերի հետ կապված ՄՍԾ գործունեության հետ` ինչպես ելակետային, այնպես էլ ավարտական գնահատման ուսումնասիրությունների շրջանակներում (ընդհանուր 12 ֆոկուս խմբային քննարկում, 6 յուրաքանչյուր  փուլում), ներառյալ տվյալների վերլուծությունը և հաշվետվությունը;
  • տվյալների հավաքագրման գործիքների փորձարկման գործընթացում աջակցել ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության միջազգային խորհրդատուին և հետադարձ կապ տրամադրել դրանց ճշգրտումների վերաբերյալ;
  • ամփոփել որակական և քանակական մեթոդներով հավաքագրված տվյալները և ներկայացնել համապատասխան զեկույցը միջազգային խորհրդատուին `ընդհանուր բազային ուսումնասիրության հաշվետվությունը պատրաստելու համար;
  • աջակցել ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության միջազգային խորհրդատուին` համապատասխան զեկույցների պատրաստման գործում` տրամադրելով կարծիքներ, առաջարկություններ և տեղեկություններ, ներառյալ մասնակցությունը համապատասխան հանդիպումներին և քննարկումներին:
  1. «Ծրագրի փոքր բիզնես դրամաշնորների ազդեցության վերլուծության իրականացմանը» առաջադրանքի ներքո տեղական խորհրդատուն պարտավորվում է կատարել հետևայլ առաջադրանքները
  1. միջազգային խորհրդատուի կողմից մշակված ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության մեթոդաբանությանը հետևելով կազմակերպել և անցկացնել ելակետային, միջանկյալ և ավարտական  հարցումներ Շիրակի մարզի ծրագրի փոքր դրամաշնորհ ստացողների (Ծրագրի բոլոր մարզերում կլինեն ընդհանուր առմամբ առնվազն 300 դրամաշնորհ ստացողներ: Շիրակի մարզի համար դրամաշնորհ ստացողների նախնական գնահատումը 90 է (գնահատումը հիմնված է ԸՆԾ շահառուների համամասնության վրա) և ընտրված բիզնեսի կառավարման հմտությունների դասընթացի մասնակիցների (Նախնական սահմանված շեմից ցածր գտնվող հետազոտության մեջ ներգրավված դասընթացների մասնակիցների նախնական թիվը առնվազն 50 է: Շիրակի մարզում հետազոտության մեջ ներգրավված դասընթացների մասնակիցների կանխատեսվող քանակը առնվազն 15 է) միջև, ենթ դրամաշնորհի գնահատման շեմից ցածր  (այսինքն նրանց, ովքեր անցել են BMS դասընթացը, բայց չեն համապատասխանում դրամաշնորհի պայմաններին), ներառյալ տվյալների մուտքագրումը համապատասխան տվյալների բազայում (.xsl, .sav և այլն.);
  2. կազմակերպել և անցկացնել փորձագիտական հարցազրույցներ Շիրակի մարզում ենթաշնորհներ ստացողների դասընթացավարների և քոուչների հետ, ինչպես նաև շահագրգիռ կողմերի այլ հիմնական գործակալությունների ներկայացուցիչների հետ, ներառյալ տվյալների վերլուծությունը և զեկուցումը (ընդհանուր առմամբ 10 հարցազրույց ՝ ելակետային և վերջնական փուլերի համար);
  3. Տվյալների հավաքագրման գործիքների փորձարկման գործընթացում աջակցել ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության միջազգային խորհրդատուին և հետադարձ կապ տրամադրել դրանց ճշգրտումների վերաբերյալ;
  4. Ամփոփել որակական և քանակական մեթոդներով հավաքագրված տվյալները և ներկայացնել հաշվետվությունները (ելակետային, միջանկյալ և ավարտական) միջազգային խորհրդատուին` համապատասխան հաշվետվություններ պատրաստելու համար:
  5. Աջակցել ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության միջազգային խորհրդատուին` համապատասխան զեկույցների պատրաստման գործում` տրամադրելով կարծիքներ, առաջարկություններ և տեղեկություններ, ներառյալ մասնակցությունը համապատասխան հանդիպումներին և քննարկումներին:

Ժամանակացույց

Առաջադրանք

Իրականացման ժամանակահատված

1.     Սոցիալական դեպքի վարման մոդելի ներմուծման և ֆունկցիոնալության ելակետային և ավարտական գնահատման իրականացում

պայմանագիրը կնքվելուց հետո 45 օրվա ընթացքում

2. Ծրագրի փոքր բիզնեսի դրամաշնորհների բազային գնահատման ուսումնասիրության իրականացում

փոքր դրամաշնորհային շահառուների հետ կնքված պայմանագրերից հետո 45 օրվա ընթացքում

3. Ծրագրի փոքր բիզնեսի դրամաշնորհների միջանկյալ գնահատման ուսումնասիրության իրականացում

փոքր դրամաշնորհների առաջին տրանշը փոխանցելուց հետո 6-8 ամսվա ընթացքում

4. Սոցիալական դեպքի վարման մոդելի ներմուծման և ֆունկցիոնալության վերաբերյալ վերջնական գնահատման ուսումնասիրության իրականացում

Սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման ծրագրի ավարտից հետո 45 օրվա ընթացքում

5. Ծրագրի փոքր բիզնեսի դրամաշնորհների ավարտական գնահատման ուսումնասիրության իրականացում:

ծրագրի ավարտին նախորդող վերջին 4 ամիսների ընթացքում

Վերը նշված ժամանակացույցը հիմնված է կանոնավոր հանգամանքների վրա և կարող է փոփոխության ենթարկվել արտաքին ազդեցության դեպքում:  Բոլոր առաջադրանքները տրամադրվելու են հայերեն, անգլերեն համառոտ զեկույցով:

Խորհրդատուի ակնկալվող հմտություններն ու որակավորումները

  • Բարձրագույն կրթություն առաջադրանքին հարակից ոլորտում (սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք և այլն);
  • Փորձ քանակական հետազոտությունների և ուսումնասիրությունների, զեկույցների կազմման գործում;
  • Հիմնավորված փորձ վիճակագրական ծրագրերի կիրառման (EXCEL, STATA և այլն), համակարգչային այլ համապատասխան հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված, մասնագիտական փաստաթղթեր պատրաստելու համար;
  • Սոցիալական պաշտպանության ավելի լայն շրջանակում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ (սոցիալական քաղաքականության և (կամ) սոցիալական աշխատանքի դեպքերի վարման գիտելիքն ու փորձը կդիտարկվեն որպես առավելություն);
  • Ծրագրերի գնահատման փորձ (ինչպես անհատական այնպես էլ խմբակային) ֆինանսավորված զարգացման գործընկեր կազմակերպությունների կողմից (World Bank, EU, USAID, UN agencies, etc.), և նախընտրելի է սոցիալական քաղաքականության տիրույթում և (կամ) հասարակության խոցելի խմբերի ընդգրկմամբ;
  • Շիրակի մարզում աշխատելու նախկին փորձը կդիտարկվի որպես առավելությում
  • Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն, լավ հաղորդակցման, ներկայացման և կազմակերպչական հմտություններ։

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից: 

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, և այն կիրականացվի «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ոչ առևտրային հասարակական կազմակերպության կողմից, որը հանդիսանում է  Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական մարմին: JSDF-ը ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ` որպես Համաշխարհային բանկի իրավասու երկրների առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց հնարավորությունները, ուժեղացնել նրանց կարողությունները և մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:

 Դիմումի ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի հուլիսի 30-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատու (Շիրակի մարզում)»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին