Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Գնառաջարկի հրավեր պլանշետների ձեռքբերման նպատակով

08.05.2023

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» Հասարակական Կազմակերպությունը և «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը /JSDF Դրամաշնորհ No. TF0B2613/ հրավիրում է Գնառաջարկ ներկայացնել Պլանշետների ձեռքբերում մրցույթի համար

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՄԲ ԳՆՈՒՄ

Ծրագրի անվանումը՝

Սարքավորումների ձեռքբերում

Վճարման աղբյուրը՝

«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ

կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր

JSDF Դրամաշնորհ  No. TF0B2613 

Պայմանագիր No.

AM-AASW-349925-GO-RFQ

Ամսաթիվը՝  02.05.2023

 

Հարգելի մատակարար

  1. Հրավիրում ենք ներկայացնելու Ձեր Գնառաջարկը «Պլանշետների ձեռքբերում» նպատակով:

Տեխնիկական մասնագրերի և պահանջվող քանակների վերաբերյալ տեղեկատվությունըներկայացվում է ստորև:

  1. Անհրաժեշտ է գնառաջարկ ներկայացնել սույն հրավերի ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Հավելվածում նշված բոլոր ապրանքների անվանումների համար: Գնայինառաջարկները կգնահատվեն բոլոր անվանումների համար միասին և պայմանագիր կկնքվի այնընկերության հետ, որի բոլոր անվանումների համար առաջարկած ընդհանուր գինը կլինինվազագույնը:                                                                                                   
  2. Ձեր Գնառաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային ձևով` ուղարկելով procurement@aasw.orgէլեկտրոնային հասցեին:
  3. Գնորդին Ձեր առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 16 Մայիս, 2023թ., ժ. 18։00:Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվում:
  4. Ձեր առաջարկը` հայերեն լեզվով պետք է ներկայացվի համապատասխան տեխնիկականփաստաթղթերի, կատալոգ(ներ)ի և տպագիր այլ նյութերի ու համապատասխան տեղեկությունների հետ մեկտեղ՝ գնանշված յուրաքանչյուր անվանման համար` ներառելով կազմակերպություններիանվանումները և հասցեները, որոնք ապահովում են սպասարկման ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:

7. Ձեր առաջարկը պետք է ներկայացվի ստորև բերված հրահանգների և կից ներկայացվող Պայմանագրի համաձայն: Կցված Մատակարարման ժամկետները և պայմանները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը:

(ա) ԳՆԵՐ- Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` մատակարարման վերջնական վայր`

 

Պարույր Սևակ 30, բն 43/1, 8րդ հարկ, Երևան, Հայաստանի Հանրապետություն

հասցնելու ընդհանուր արժեքով, որը կներառի բոլոր հարկերը` ԱԱՀ-ն, մաքսատուրքերը, տուրքերը, երկրի ներսում տեղափոխման, ապահովագրության, բարձման և բեռնաթափման ծախսերը:

(բ) 1. ԳՆԱՆՇՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ - Տեխնիկական մասնագրերին էականորեն համապատասխանող առաջարկները կգնահատվեն վերջնական վայր հասցնելու ընդհանուր գնի համեմատման սկզբունքով՝ սույն Գնառաջարկի հրավերի 2-րդ կետին համապատասխան:

Առաջարկները գնահատելիս Գնորդը յուրաքանչյուր առաջարկի գնահատված գինը կորոշի գնառաջարկի թվաբանական ցանկացած անճշտությունների ուղղումների միջոցով, հետևյալ կերպ.

ա) այնտեղ, որտեղ կա անհամապատասխանություն բառերով և թվերով տրված գումարների միջև, կգերակայի բառերով գրվածը,

բ) այնտեղ, որտեղ կա անհամապատասխանություն միավորի արժեքի և միավոր արժեքի և քանակի բազմապատկման արդյունքով ստացված   ընդամենի միջև, կգերակայի նշված միավորի արժեքը,

գ) եթե Մատակարարը հրաժարվի ընդունել ուղղումները, նրա առաջարկը կմերժվի:

  1. ՀԵՏՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Նվազագույն գնահատված էապես համապատասխանող գնառաջարկը որոշելուց հետո Գնորդը պետք է իրականացնի Մատակարարի հետորակավորում` միայն նշված պահանջների հիման վրա: Ստորև ներկայացվող տեքստում չներառված պահանջները չպետք է կիրառվեն Մատակարարի որակավորումների գնահատման մեջ:

Փորձ և տեխնիկական կարողություն

Մատակարարը պետք է ներկայացնի փաստաթղթային վկայություն առ այն, որ վերջինս բավարարում է փորձառության հետևյալ պահանջը (ները).

  • Նմանատիպ բնույթի ապրանքների մատակարարման առնվազն 3 տարվա փորձ (անհրաժեշտ է ներկայացնել հաջողությամբ կատարված պայմանագրերի ցանկը):

Որպես վկայություն Մատակարարը պետք է տրամադրի վերջին երեք տարիների /2019-2022թթ/ ընթացքում առնվազն երկու (2) նմանատիպ ապրանքների մատակարարման հաջողությամբ իրականացված պայմանագրերի սկանավորված տարբերակները՝ յուրաքանչյուրը հայտի գնի 50%-ից ոչ պակաս: Պայմանագրերի հետ միաժամանակ պետք է  ներկայացնել նաև պայմանագրերի շրջանակում մատակարարված ապրանքների ընդունման ակտի պատճենները:

Նմանատիպ են համարվում ՏՏ Սարքավորումների մատակա­րարման պայմանագրերը:

Ֆինանսական կարողություններ

  • Վերջին երեք (3) տարիների (2020, 2021, 2022թթ.) ընթացքում տարեկան միջին շրջանառությունը նմանատիպ ապրանքների և/կամ արտադրանքի իրացումից պետք է կազմի պայմանագրի համար Մատակարարի կողմից ներկայացված գնառաջարկի արժեքի առնվազն գնի 80 % չափով: (Օժանդակ փաստաթղթերը պետք է տրամադրվեն որպես ապացույց):

(գ) ԳՆՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ/ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ - Հաղթող կճանաչվի այն գնառաջարկ ներկայացնողը, որի գնառաջարկը ճանաչվել է որպես նվազագույն գնահատված առաջարկ և սահմանված տեխնիկական պահանջներին էականորեն համապատասխանող, իսկ Մատակարարը գնահատվել է որակավորված՝ Պայմանագիրը բավարար կերպով կատարելու համար։

 Այն դեպքում, երբ Մատակարը չբավարարի սահմանված որակավորման պահանջներին և չգնահատվի որակավորված, Գնորդը կարող է Պայմանագիրը շնորհել հաջորդ նվազագույն գնահատված առաջարկ ներկայացնող Մատակարարին, ում առաջարկը, ըստ էության համապատասխանում է մրցույթի հիմնական պահանջներին և ով ունի անհրաժեշտ որակավորում՝ Պայմանագիրը բավարար կերպով կատարելու համար: 

Հաղթող ճանաչված առաջարկ ներկայացնողը կստորագրի Պայմանագիր համաձայն կից ձևի, ինչպես նաև մատակարարման ժամկետների և պայմանների:

(դ) ԱՌԱՋԱՐԿԻ ՈՒԺԻ ՄԵՋ ԼԻՆԵԼՈՒ   ԺԱՄԿԵՏ-    Ձեր առաջարկը պետք է ուժի մեջ լինի Գնառաջարկի Հրավերի 4-րդ կետում նշված առաջարկի ներկայացման վերջնաժամկետից հետո քառասունհինգ (45) օր ժամկետով:

7. Հետագա տեղեկատվություն

Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երեք օրացուցային օր առաջ էլեկտրոնային procurement@aasw.org   էլ հասցեի միջոցով պահանջելու հրավերի վերաբերյալ տեղեկատ­վություն/պարզաբանում։

8. Ստուգումներ և աուդիտ

8.1 Մատակարարը պետք է ապահովի Գնորդի բոլոր ցուցումների կատարումը, որոնք կհամապատասխանեն մատակարարման վայրի գործող օրենքներին:

8.2 Մատակարարը պետք է թույլատրի և պետք է այնպես անի, որպեսզի վերջինիս Ենթակապալառուները և խորհրդատուները թույլատրեն Բանկին և/կամ Բանկի կողմից նշանակված անձանց ստուգել Պայմանագրի իրականացման և Գնանշման ներկայացման հետ կապված Մատակարարի գրասենյակները և բոլոր հաշիվները և գրառումները Բանկի կողմից նման պահանջ լինելու դեպքում: Մատակարարի և վերջինիս Ենթակապալառուների և Խորհրդատուի ուշադրությունը հրավիրվում է Կետ 5-ին` Պայմանագրի Խարդախության և կոռուպցիայի ձևին, որը ի լրումն այլ բաների, տրամադրում է այն գործողությունները, որոնք նպատակ ունեն սկզբունքորեն խոչընդոտելու Բանկի ստուգման և աուդիտի իրավունքների իրանացմանը և որոնք փոխարինում են արգելված միջոցառման, որը հանգեցնում է պայմանագրի դադարեցման (ինչպես նաև Բանկի գերակայող կանխարգելիչ  ընթացակարգերի համաձայն` անհամապատասխանության որոշելուն):

Դիտել մանրամասները։

 

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին