Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ՔԱՂԱԾ ԴԱՍԵՐ. քառորդ դար անց

03.03.2019

Եթե ելնենք քաղած դասերից, ապա կարող ենք ամրագրել հետևյալը.

Ա. Մասնագիտական կադրերի հարցերի կարգավորված չլինելը հանգեցնում է տեղապտույտի. ոլորտ շարունակվում են ընդունվել մարդիկ, ովքեր պատրաստված չեն այդ մասնագիտությամբ աշխատելու համար, ուստի վնասվում են թե՛ իրենք, թե՛ ոլորտը, թե՛ շահառուները, որ հատկապես կարևոր է: Մենք խախտում ենք մարդկանց` որակյալ սոցիալական ծառայություններ ստանալու` Սոցիալական խարտիայով ամրապնդված իրավունքը:

Բ. Շարունակելով այս չկանոնակարգված վիճակը, գրեթե ամլացնում ենք համալսարաններին, քանի որ իրենց թողարկած մասնագետները, թեև շատ անհրաժեշտ է, սակայն մուտք չունեն ոլորտի աշխատաշուկա։

Գ. Հասկանալով, որ սոցիալական ոլորտ լայն իմաստով չի նշանակում միայն սոցիալական աշխատող, ավելին, մյուս օգնող մասնագետները օդի ու ջրի պես անհրաժեշտ են ծառայություններում մարդկանց գրագետ օգնելու համար, (այնպես, որ մարդիկ այլևս ինքնուրույն գործառնեն, առանց պետության օգնության), սակայն բանալի դերը այդ մասնագիտության մեթոդաբանության մեջ է` դեպքի վարման, առանց որի սիներգիայի էֆեկտ չի առաջանում, աջակցությունը կտրտված է, չկանոնակարգված, սպոնտան և դա ռեսուրսների կորուստ է, այն էլ ինչպիսի կորուստ...

Դ. Սոցիալական ոլորտ նեղ իմաստով միանշանակ պահանջում է կրթությամբ սոցիալական աշխատողներ. մարդկանց հետ խոսելու, նրանց քաջալերելու, առաջնորդելու, ինքնաբավության մղելու արվեստին այդ մասնագետներն են տիրապետում, եթե պրոֆեսիոնալ են... մենք կշարունակենք խոսել, միայն խոսել, բայց ոչ գործել` աղքատության մասին, եթե ասպարեզ չբերենք իրական սոցիալական աշխատողներին...

Ե. Չափազաաաանց երկար է տևում ոլորտի պրոֆեսիոնալիզացիան... Այդ մասին քայլերը կարծես սկսել ենք դարձյալ տարածաշրջանում առաջինը, բայց ցավոք սրտի, ձևն ենք փորձում հարմարացնել պրոֆեսիոնալիզացիայի պահանջներին, ոչ թե բովանդակությունը. Օրինակ՝ 40-50 ժամ սոցիալական աշխատանքի մասին, դրա շուրջը և դրա վերաբերյալ խոսելուց հետո մարդկանց տալիս ենք սոցիալական աշխատողի որակավորում (սա անընդունելի խեղաթյուրում է, որին պետք է նոր կառավարությունը վերջ տա հնարավորինս շուտ..., լավ կլիներ` անմիջապես) և ակնկալում, որ նա մի կերպ գլուխ կհանի գնալով ոլորտ: Այդպիսով, թե՛ այդ մարդուն ենք դնում ռիսկային վիճակում և, թե՛ հատկապես այն մարդկանց, ովքեր կդիմեն այդ մարդուն` ակնկալելով աջակցություն...

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ․․․

Հեղինակ՝ Մ․ Անտոնյան, ՀՍԱԱ Նախագահ

Հոդվածներ

Տեսնել ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին