Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն - Հոգեբան

13.03.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մասնագետների միանալ իր Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերին՝ որպես հոգեբան։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մասնագետների միանալ իր Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերին՝ որպես հոգեբան։

Սոցիալական աշխատանքի կենտրոնները տրամադրում են սոցիալ-հոգեբանական և սոցիալ-տնտեսական աջակցություն տեղահանված և խոցելի բնակչությանը՝ նպաստելով նրանց սոցիալական ակտիվացմանը, հոգեբանական կայունությանը և համայնքային ներառմանը։ Հոգեբանը պատասխանատու է շահառուների հոգեկան առողջության աջակցության, տրավմայի հաղթահարման, ինչպես նաև սոցիալական աշխատողների հետ համատեղ միջամտությունների իրականացման համար։

Աշխատանքի վայրը

Աշխատանքը նախատեսվում է հետևյալ համայնքներում՝

  • Արմավիր (ներառյալ՝ Արմավիր և Վաղարշապատ համայնքները)
  • Հրազդան (Հրազդան խոշորացված համայնք)
  • Աբովյան (Աբովյան խոշորացված համայնք)
  • Մասիս (Մասիս խոշորացված համայնք)
  • Գորիս (Գորիս խոշորացված համայնք)

Թեկնածուները դիմելիս պետք է նշեն իրենց նախընտրելի համայնք(ներ)ը։

Աշխատանքի տևողությունը

2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը։

Աշխատանքի նպատակը

Ապահովել շահառուների հոգեբանական աջակցությունը՝ նպաստելով նրանց հոգեկան բարեկեցությանը, դիմակայության կարողությունների զարգացմանը և սոցիալական ինտեգրմանը։

Պարտականությունների շրջանակը

Հոգեբանական գնահատում և աջակցություն

  • Իրականացնել շահառուների հոգեբանական կարիքների գնահատում
  • Տրամադրել անհատական խորհրդատվություն
  • Իրականացնել կարճաժամկետ աջակցող և ուղղորդող միջամտություններ
  • Աշխատել սթրեսի, տրավմայի և ճգնաժամային իրավիճակների հաղթահարման ուղղությամբ

Խմբային աշխատանք և հոգեբանական հզորացում

  • Կազմակերպել խմբային հանդիպումներ և հոգեբանական աջակցության խմբեր
  • Զարգացնել շահառուների հուզական կարգավորման և հաղորդակցման հմտությունները
  • Նպաստել ինքնավստահության և ներքին ռեսուրսների ակտիվացմանը

Տրավմա-իրազեկ և ինտեգրված աշխատանք

  • Կիրառել տրավմա-իրազեկ մոտեցումներ
  • Աջակցել սոցիալական աշխատողներին դեպքերի կառավարման գործընթացում
  • Համատեղ մշակել միջամտություններ՝ սոցիալական և հոգեբանական բաղադրիչների համադրությամբ
  • Նպաստել շահառուների սոցիալական ակտիվացմանը հոգեբանական աջակցության միջոցով

Թիմային համագործակցություն

  • Աշխատել բազմամասնագիտական թիմի կազմում
  • Մասնակցել դեպքերի քննարկումներին
  • Տրամադրել մասնագիտական եզրակացություններ և առաջարկություններ

Փաստաթղթավորում և հաշվետվություն

  • Վարել խորհրդատվությունների և միջամտությունների փաստաթղթավորում
  • Ապահովել տվյալների գաղտնիությունը
  • Ներկայացնել պարբերական հաշվետվություններ
  • Մասնակցել մոնիթորինգի և գնահատման գործընթացներին

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Խոցելի խմբերի, այդ թվում տեղահանված անձանց հետ աշխատանքի փորձը՝ առավելություն
  • Տրավմայի և ճգնաժամային իրավիճակների հետ աշխատանքի փորձ՝ առավելություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Համակարգչային գրագիտություն (MS Office, առցանց գործիքներ)
  • Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը՝ առավելություն)

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • ինքնակենսագրական (CV)
  • մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ), որտեղ պետք է հստակ նշվի՝
    • դիմած պաշտոնը
    • նախընտրելի աշխատանքի վայրը

Դիմումները անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ թեմայի դաշտում նշելով՝ «Հոգեբան – [համայնք]»

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 28.03.2026 թ․

Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է ներառել նաև գործնական առաջադրանք։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին