Աշխատանքի հայտարարություն - սոցիալական աշխատող
13.03.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մասնագետների միանալ իր Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերին՝ որպես սոցիալական աշխատող։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մասնագետների միանալ իր Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերին՝ որպես սոցիալական աշխատող։
Սոցիալական աշխատանքի կենտրոնները տրամադրում են սոցիալ-հոգեբանական և սոցիալ-տնտեսական աջակցություն տեղահանված և խոցելի բնակչությանը՝ միաժամանակ նպաստելով նրանց սոցիալական ակտիվացմանը, ինքնուրույնության բարձրացմանը և համայնքային ներառմանը։ Սոցիալական աշխատողը պատասխանատու է շահառուների հետ անմիջական աշխատանքի, դեպքերի վարման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ակտիվացման և դրական ուղեկցման գործընթացների իրականացման համար։
Աշխատանքի վայր
Աշխատանքը նախատեսվում է հետևյալ համայնքներում՝
- Արմավիր (ներառյալ՝ Արմավիր և Վաղարշապատ համայնքները)
- Հրազդան (Հրազդան խոշորացված համայնք)
- Աբովյան (Աբովյան խոշորացված համայնք)
- Մասիս (Մասիս խոշորացված համայնք)
- Գորիս (Գորիս խոշորացված համայնք)
Թեկնածուները դիմելիս պետք է նշեն իրենց նախընտրելի համայնքը։
Աշխատանքի տևողությունը
2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը։
Աշխատանքի նպատակ
Ապահովել շահառուների համալիր սոցիալական աջակցությունը՝ դեպքերի հետ աշխատանքի մեթոդաբանությամբ՝ խթանելով նրանց սոցիալ-տնտեսական ակտիվացումը, կարողությունների զարգացումը և կայուն ինքնաբավության ձեռքբերումը։
Պարտականությունների շրջանակը
Դեպքերի վարում և կարիքների գնահատում
- Իրականացնել շահառուների սոցիալական, տնտեսական և հոգեսոցիալական կարիքների համակողմանի գնահատում,
- Մշակել անհատական սոցիալական ծրագրեր՝ հստակ նպատակներով և չափելի արդյունքներով,
- Ապահովել շահառուի ակտիվ մասնակցությունը ծրագրի մշակման և իրականացման գործընթացում,
- Պարբերաբար վերանայել և թարմացնել միջամտության պլանները։
Սոցիալ-տնտեսական ակտիվացում և դրական ուղեկցում
- Աջակցել շահառուներին զբաղվածության, եկամտաստեղծ գործունեության և ինքնազբաղվածության հնարավորությունների բացահայտման և օգտագործման հարցում,
- Նպաստել շահառուների հմտությունների զարգացմանը (կյանքի հմտություններ, աշխատանքի պատրաստվածություն և այլն),
- Իրականացնել շահառուների շարունակական ուղեկցում՝ ապահովելով կայուն արդյունքներ,
- Աջակցել շահառուներին նպատակների սահմանման, մոտիվացիայի պահպանման և առաջընթացի գնահատման հարցում,
- Նպաստել շահառուների ակտիվ մասնակցությանը ծրագրերին և համայնքային կյանքին։
Սոցիալական խորհրդատվություն և աջակցություն
- Իրականացնել անհատական խորհրդատվություններ,
- Կազմակերպել խմբային հանդիպումներ և փոխօգնության խմբեր,
- Աջակցել շահառուներին սոցիալական խնդիրների հաղթահարման հարցում,
- Ապահովել ծառայությունների շարունակականություն և հասանելիություն։
Ուղղորդում և միջգերատեսչական համագործակցություն
- Կազմակերպել շահառուների ուղղորդումը համապատասխան ծառայություններ (առողջապահություն, կրթություն, զբաղվածություն և այլն),
- Անհրաժեշտության դեպքում ուղեկցել շահառուներին ծառայություններից օգտվելու գործընթացում,
- Հետևել ուղղորդման արդյունքներին և արդյունավետությանը,
- Համագործակցել ՏԻՄ-երի, ՄՍԾ ՏԿ-ների և այլ կառույցների հետ։
Թիմային համագործակցություն
- Աշխատել բազմամասնագիտական թիմի կազմում,
- Մասնակցել դեպքերի քննարկումներին։
Փաստաթղթավորում և հաշվետվություն
- Վարել դեպքերի ամբողջական փաստաթղթավորում՝ սահմանված ձևաչափերով,
- Ապահովել տվյալների ճշգրտությունն ու գաղտնիությունը,
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ,
- Մասնակցել մոնիթորինգի և գնահատման գործընթացներին։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում,
- Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում,
- Սոցիալ-տնտեսական ծրագրերի կամ զբաղվածության հետ կապված աշխատանքի փորձը՝ կդիտարկվի որպես առավելություն,
- Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ՝ առավելություն,
- Համակարգչային գրագիտություն (MS Office, առցանց գործիքներ),
- Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը՝ առավելություն)։
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- ինքնակենսագրական (CV)
- մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ), որտեղ պետք է հստակ նշվի՝
- դիմած պաշտոնը
- նախընտրելի աշխատանքի վայրը
Դիմումները անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ թեմայի դաշտում նշելով՝ «Սոցիալական աշխատող – [համայնք]»
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 28.03.2026 թ․
Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է ներառել նաև գործնական առաջադրանք։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.2026
Աշխատանքի հայտարարություն - Թիմի համակարգող
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
