Աշխատանքի հայտարարություն - Թիմի համակարգող
13.03.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների միանալ իր Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերին՝ որպես թիմի համակարգող։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների միանալ իր Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերին՝ որպես թիմի համակարգող։
Ծրագրի շրջանակում կենտրոնները տրամադրում են սոցիալ-հոգեբանական և սոցիալ-տնտեսական աջակցություն տեղահանված և խոցելի բնակչությանը՝ միաժամանակ նպաստելով նրանց համայնքային ներառմանը։ Թիմի համակարգողը պատասխանատու է հաբի բազմամասնագիտական թիմի ամենօրյա համակարգման համար՝ ապահովելով ծառայությունների արդյունավետ մատուցումը, աշխատանքային գործընթացների սահուն կազմակերպումը և գործողությունների ժամանակին իրականացումը։
Աշխատանքի վայր(եր)ը
Աշխատանքը նախատեսվում է հետևյալ համայնքներում՝
- Արմավիր (ներառյալ՝ Արմավիր և Վաղարշապատ համայնքները)
- Հրազդան (Հրազդան խոշորացված համայնք)
- Աբովյան (Աբովյան խոշորացված համայնք)
- Մասիս (Մասիս խոշորացված համայնք)
- Գորիս (Գորիս խոշորացված համայնք)
Թեկնածուները դիմելիս պետք է նշեն իրենց նախընտրելի համայնք(ներ)ը։
Պայմանագրի տևողությունը
2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը։
Պաշտոնի նպատակը
Ապահովել բազմամասնագիտական թիմի արդյունավետ ամենօրյա համակարգումը և գործառնական կառավարումը՝ նպաստելով հաբում մատուցվող սոցիալական ծառայությունների որակի, հասանելիության և շարունակականության ապահովմանը։
Պարտականությունների շրջանակը
Գործառնական և թիմային համակարգում
- Համակարգել բազմամասնագիտական թիմի (սոցիալական աշխատողներ, հոգեբան և այլ մասնագետներ) ամենօրյա գործունեությունը
- Մշակել և վերահսկել աշխատանքային գրաֆիկները՝ ներառյալ տնայցերը և խմբային հանդիպումները
- Ապահովել պլանավորված գործողությունների և միջամտությունների ժամանակին իրականացումը
- Լուծել գործառնական խնդիրները և բարդ դեպքերը ներկայացնել հաբի սուպերվիզորին
- Ապահովել թիմի ներսում արդյունավետ հաղորդակցություն
Դեպքերի համակարգում և ծառայությունների տրամադրում
- Աջակցել անհատական դեպքերի վարման գործընթացների կազմակերպմանը և հետևել դրանց իրականացմանը
- Վերահսկել անհատական միջամտության պլանների իրականացումը՝ ապահովելով նպատակների և ժամկետների պահպանումը
- Մասնակցել դեպքերի քննարկումներին և կոնֆերանսներին
- Ապահովել տարբեր ծառայությունների միջև համակարգված աշխատանք (ներառյալ արտագնա/տնայցերի և համայնքային ծառայությունները)
- Կազմակերպել ուղղորդումներ և հետևել ծառայությունների արդյունքներին
Ծառայությունների համակարգում
- Համակարգել հաբում մատուցվող ծառայությունները
- Վերահսկել շահառուների մասնակցությունն ու ներգրավվածությունը
- Ապահովել, որ ծառայությունները մատուցվեն սահմանված չափորոշիչներին և ընթացակարգերին համապատասխան
- Աջակցել սուպերվիզորին ծառայությունների հասանելիության և շարունակականության ապահովման հարցերում
Համայնքային և շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն
- Ապահովել հաղորդակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների, ՄՍԾ տարածքային կենտրոնների և այլ ծառայությունների հետ
- Աջակցել համակարգող հանդիպումների կազմակերպմանը շահագրգիռ կողմերի հետ
- Պահպանել և թարմացնել համայնքում առկա ռեսուրսների և ուղղորդման ուղիների վերաբերյալ տեղեկատվությունը
Փաստաթղթավորում, հաշվետվություն և տվյալների կառավարում
- Ապահովել ծառայությունների մատուցման գործունեության ճշգրիտ և ժամանակին փաստաթղթավորում
- Վերահսկել թիմի անդամների կողմից դեպքերի փաստաթղթավորման պատշաճ իրականացումը
- Պատրաստել պարբերական գործառնական հաշվետվություններ սուպերվիզորի համար
- Աջակցել տվյալների հավաքագրման և ծառայությունների արդյունավետության մոնիթորինգի գործընթացներին
- Ապահովել տվյալների պաշտպանության և գաղտնիության սկզբունքների պահպանումը
Այլ պարտականություններ
- Աջակցել սուպերվիզորին ներքին մոնիթորինգի գործընթացներում
- Մասնակցել դոնորների այցերին, համակարգող հանդիպումներին և գնահատման գործընթացներին՝ անհրաժեշտության դեպքում
- Կատարել պաշտոնի շրջանակում սահմանված այլ պարտականություններ
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, կառավարման կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ սոցիալական ծառայությունների կամ համայնքային ծրագրերի ոլորտում
- Առնվազն 2 տարվա փորձ թիմի համակարգման կամ ծրագրերի իրականացման ոլորտում
- Խոցելի խմբերի, այդ թվում տեղահանված անձանց հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
- Ուժեղ կազմակերպչական, համակարգման և հաղորդակցման հմտություններ
- Համակարգչային գրագիտություն (MS Office և տվյալների կառավարման հիմնական գործիքներ)
- Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- ինքնակենսագրական (CV)
- մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ), որտեղ պետք է հստակ նշվի՝
- դիմած պաշտոնը
- նախընտրելի աշխատանքի վայրը
Դիմումները անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ թեմայի դաշտում նշելով՝ «Սոցիալական աշխատանքի կենտրոնի թիմի համակարգող – [համայնք]»
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 28.03.2026 թ․
Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է ներառել նաև գործնական առաջադրանք։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
