Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն – Թիմի համակարգող (Մարալիկի սոցիալական ծառայություն)

13.03.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Մարալիկի սոցիալական բնակարանի սոցիալ-վերականգնողական ծառայության թիմի համակարգողի աշխատանքի համար թիվ AASW-RISE-003/26 – 2 մրցույթին։

Պաշտոնի նպատակը

Ապահովել բազմամասնագիտական թիմի ամենօրյա արդյունավետ աշխատանքը և սոցիալ-վերականգնողական ծառայությունների կազմակերպված իրականացումը՝ նպաստելով շահառուների վերականգնման գործընթացին։

Հիմնական պարտականություններ

  • Համակարգել թիմի ամենօրյա աշխատանքը և ծառայությունների իրականացումը

  • Աջակցել դեպքերի վարման գործընթացների կազմակերպմանը

  • Վերահսկել անհատական սոցիալ-վերականգնողական ծրագրերի իրականացումը

  • Ապահովել ծառայությունների շարունակականությունը և շահառուների ներգրավվածությունը

  • Կազմակերպել ուղղորդումներ և համագործակցություն համայնքային ծառայությունների հետ

  • Վերահսկել փաստաթղթավորման և հաշվետվությունների գործընթացը

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում

  • Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ

  • Առնվազն 2 տարվա թիմի համակարգման փորձ

  • Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձը դիտվում է որպես առավելություն

  • Կազմակերպչական և հաղորդակցման զարգացած հմտություններ

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ նշելով համապատասխան հաստիքը, մինչև 27/03/2025 թ. ներառյալ՝ հետևյալ էլ. հասցեին՝ procurement@aasw.org։

Մանրամասները՝ կից Տեխնիկական առաջադրանքում (ToR)։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին