Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն - վարորդ

13.03.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մասնագետների միանալ իր Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերին՝ որպես վարորդ (UNHCR S01/26-AASW)

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մասնագետների միանալ իր Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերին՝ որպես վարորդ։

Կենտրոնները տրամադրում են սոցիալ-հոգեբանական և սոցիալ-տնտեսական աջակցություն տեղահանված և խոցելի բնակչությանը՝ նպաստելով նրանց սոցիալական ակտիվացմանը, ինքնուրույնության բարձրացմանը և համայնքային ներառմանը։  

Աշխատանքի վայր

Աշխատանքը նախատեսվում է հետևյալ համայնքներում՝

  • Արմավիր (ներառյալ՝ Արմավիր և Վաղարշապատ համայնքները)
  • Հրազդան (Հրազդան խոշորացված համայնք)
  • Աբովյան (Աբովյան խոշորացված համայնք)
  • Մասիս (Մասիս խոշորացված համայնք)
  • Գորիս (Գորիս խոշորացված համայնք)
  • Երևան

Թեկնածուները դիմելիս պետք է նշեն իրենց նախընտրելի համայնք(ներ)ը։

Աշխատանքի տևողությունը

2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը։

Պաշտոնի նպատակը

Ապահովել ծառայության մասնագետների և, անհրաժեշտության դեպքում, շահառուների անվտանգ և ժամանակին տեղափոխումը թիրախ խոշորացված համայնքի տարածքում՝ նպաստելով  ծառայությունների արդյունավետ և անխափան իրականացմանը։

 

Աշխատանքային պարտականությունները

1) Մասնագետների տեղափոխում

  • Իրականացնել սոցիալական աշխատողների, հոգեբանի, և այլ մասնագետների տեղափոխում՝ ըստ հաստատված գրաֆիկի։
  • Ապահովել ժամանակին ներկայություն տնայցերի և համայնքային հանդիպումների վայրերում։
  • Համագործակցել թիմի համակարգողի հետ երթուղիների պլանավորման հարցում։

2) Շահառուների տեղափոխում (անհրաժեշտության դեպքում)

  • Ապահովել շահառուների տեղափոխում բժշկական, սոցիալական կամ համայնքային ծառայություններ ստանալու նպատակով։
  • Հատուկ ուշադրություն դարձնել տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգությանը։
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել շահառուի նստելուն/իջնելուն (առանց բուժքույրական միջամտության)։

3) Տրանսպորտային միջոցի անվտանգություն և տեխնիկական վիճակ

  • Ապահովել սեփական ավտոմեքենայի տեխնիկական սարքինությունը և մաքրությունը։
  • Պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
  • Ապահովել պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) և տեխնիկական զննման վավերականությունը։
  • Պահպանել և փաստաթղթավորել վառելիքի և երթուղիների հաշվառման տվյալներ՝ ըստ պահանջի։

 4) Անվտանգություն և գաղտնիություն

  • Պահպանել շահառուների և ծառայության աշխատանքի վերաբերյալ հասանելի դարձած տեղեկատվության գաղտնիությունը։
  • Հարգանքով և չեզոք վերաբերմունք ցուցաբերել բոլոր շահառուների նկատմամբ։
  • Արտակարգ իրավիճակներում գործել արագ և պատասխանատու։

5) Այլ պարտականություններ

  • Մասնակցել ծառայության կողմից կազմակերպվող անվտանգության հրահանգավորումներին։
  • Ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ երթուղիների և կատարված ուղևորությունների վերաբերյալ։
  • Կատարել պաշտոնի շրջանակում սահմանված այլ պարտականություններ։

Պահանջվող որակավորումները

  • Վարորդական իրավունքի համապատասխան կարգ (B կարգ)։
  • Առնվազն 3 տարվա վարորդական փորձ։
  • Սեփական տեխնիկապես սարքին ավտոմեքենա։
  • Թիրախ համայնքի տարածքի լավ իմացություն։
  • Բարձր պատասխանատվություն և հաղորդակցման հմտություններ։

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • ինքնակենսագրական (CV)

Դիմումները անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ թեմայի դաշտում նշելով՝ «Վարորդ – [համայնք]»

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 28.03.2026 թ․

Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է ներառել նաև գործնական առաջադրանք։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին