Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն՝ Սոցիալական աշխատանքի կենտրոնի սուպերվիզոր

13.03.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է փորձառու և մոտիվացված մասնագետների միանալու մեր թիմին՝ որպես Սոցիալական աշխատանքի կենտրոնի սուպերվիզոր, նպաստելու տեղահանված և տեղացի խոցելի բնակչության համար որակյալ և հասանելի սոցիալական ծառայությունների մատուցմանը։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մասնագետների միանալ իր Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերին՝ որպես Կենտրոնի սուպերվիզոր։
Ծրագրի շրջանակում կենտրոնները տրամադրում են սոցիալ-հոգեբանական և սոցիալ-տնտեսական աջակցություն տեղահանված և խոցելի բնակչությանը, ինչպես նաև նպաստում են նրանց համայնքային ներառմանը։ Սուպերվիզորը պատասխանատու է ոչ միայն մասնագիտական սուպերվիզիայի, այլև կենտրոնի ծառայությունների համակարգման, թիմի աշխատանքի կազմակերպման և ծառայությունների որակի ապահովման համար։

Աշխատանքի վայր(եր)ը

Աշխատանքը նախատեսվում է հետևյալ համայնքներում՝

  • Արմավիր (ներառյալ՝ Արմավիր և Վաղարշապատ համայնքները)
  • Հրազդան (Հրազդան խոշորացված համայնք)
  • Աբովյան (Աբովյան խոշորացված համայնք)
  • Մասիս (Մասիս խոշորացված համայնք)
  • Գորիս (Գորիս խոշորացված համայնք)

Թեկնածուները դիմելիս պետք է նշեն իրենց նախընտրելի համայնք(ներ)ը։

Աշխատանքի տևողությունը

2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը։

Աշխատանքի նպատակը

Ապահովել կենտրոնի բազմամասնագիտական թիմի կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների բարձր որակը, դրանց արդյունավետ կազմակերպումը և հասանելիությունը՝ համատեղելով մասնագիտական սուպերվիզիան, դեպքերի վարման վերահսկումը և ծառայությունների համակարգումը։

Հիմնական պարտականությունների շրջանակը

Մասնագիտական սուպերվիզիա և կարողությունների զարգացում

  • Իրականացնել սոցիալական աշխատողների և թիմի այլ անդամների պարբերական անհատական և խմբային սուպերվիզիա,
  • Վերլուծել մասնագետների վարած դեպքերը և տրամադրել մասնագիտական հետադարձ կապ,
  • Բացահայտել վերապատրաստման և մասնագիտական աջակցության կարիքները,
  • Կազմակերպել թիմային ուսուցողական հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ։

Դեպքերի վարում և միջամտությունների որակի ապահովում

  • Վերահսկել դեպքերի վարման ամբողջ գործընթացը և ապահովել դրա համապատասխանությունը մասնագիտական չափանիշներին,
  • Կազմակերպել դեպքերի քննարկումներ՝ ներգրավելով համապատասխան կառույցներին,
  • Վերանայել և հաստատել անհատական միջամտության պլանները,
  • Ապահովել ծառայությունների պարբերական վերագնահատումը,
  • Հետևել, որ միջամտությունները լինեն շահառուի լավագույն շահին համապատասխան։

Ծառայությունների համակարգում և թիմի աշխատանքի կազմակերպում

  • Համակարգել կենտրոնում իրականացվող ծառայությունները (ներառյալ՝ համայնքային և շարժական/այցելային աշխատանքը),
  • Ապահովել բազմամասնագիտական թիմի համադրված աշխատանքը,
  • Վերահսկել աշխատանքային բեռնվածության բաշխումը,
  • Ապահովել ծառայությունների շարունակականությունն ու հասանելիությունը,
  • Հետևել շահառուների գրանցման և ուղղորդման գործընթացներին։

Համայնքային համագործակցություն և համակարգում

  • Զարգացնել և ամրապնդել համագործակցությունը ՏԻՄ-երի, ՄՍԾ ՏԿ-ների և այլ ծառայությունների հետ,
  • Մասնակցել միջգերատեսչական հանդիպումների,
  • Կազմակերպել հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ։

Որակի մոնիթորինգ և հաշվետվողականություն

  • Իրականացնել ծառայությունների որակի ներքին գնահատում և դեպքերի ընտրանքային աուդիտ,
  • Վերահսկել փաստաթղթավորման ամբողջականությունն ու ճշգրտությունը,
  • Վերլուծել ծառայությունների արդյունավետությունը և առաջարկել բարելավման միջոցառումներ,
  • Ապահովել տվյալների պաշտպանության և գաղտնիության սկզբունքների պահպանումը,
  • Ներկայացնել պարբերական հաշվետվություններ։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում (մագիստրոսի աստիճանը՝ առավելություն)
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ սոցիալական ոլորտում, այդ թվում սուպերվիզիայի և/կամ ծառայությունների համակարգման փորձ
  • Դեպքի վարման խորքային գիտելիքներ և փորձ
  • Առաջնորդության և թիմի կառավարման զարգացած հմտություններ
  • Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը՝ առավելություն)

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • ինքնակենսագրական (CV)
  • մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ), որտեղ պետք է հստակ նշվի՝
    • դիմած պաշտոնը
    • նախընտրելի աշխատանքի վայրը

Դիմումները անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ թեմայի դաշտում նշելով՝
«Սոցիալական աշխատանքի կենտրոնի սուպերվիզոր – [համայնք]»Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 28.03.2026 թ․Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին