Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի համակարգողի ընտրության նպատակով

24.02.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի ձևավորման նպատակով։

Մրցույթի անվանումը՝ AASW-RISE-002/26 – Լոտ 2

Պաշտոնը՝ համակարգող (Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայություն)

Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։                         

Ծրագրի նպատակն է՝  Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում  Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը`  սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։

Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027                                                   

Հաշվետու է՝  Ծառայության սուպերվիզորին    

Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրը՝ Աշտարակ խոշորացված համայնք

Գործողության սկիզբ՝ 15/03/2026                                                                                Գործողության ավարտ՝ 15/05/2026

1 Բովանդակությունը և նպատակը՝

Ապահովել Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության շրջանակում բազմամասնագիտական թիմի ամենօրյա արդյունավետ համակարգումը և գործառնական կառավարումը՝ ինչպես ցերեկային, այնպես էլ շարժական (արտագնա/տնայցերի միջոցով) սոցիալական խնամքի ծառայությունների իրականացման շրջանակում։

2 Թիմի համակարգողի աշխատանքային պարտականությունները

  • Գործառնական և թիմային համակարգում
  • Համակարգել բազմամասնագիտական թիմի ամենօրյա աշխատանքը, ներառյալ սոցիալական աշխատողներին, հոգեբանին, բուժքրոջը, ընտանիքի մենթորին և սոցիալական հմտությունների ուսուցանողին։
  • Մշակել և վերահսկել աշխատանքային գրաֆիկները՝ ներառյալ տնայցերը և խմբային հանդիպումները։
  • Վերահսկել պլանավորված գործողությունների և միջամտությունների ժամանակին իրականացումը։
  • Լուծել գործառնական խնդիրները և անհրաժեշտության դեպքում բարդ հարցերը ներկայացնել Ծառայության սուպերվիզորին։
  • Ապահովել թիմի ներսում արդյունավետ և սահուն հաղորդակցություն։

 

  • Դեպքերի և մատուցվող ծառայությունների համակարգում  
  • Աջակցել անհատական դեպքերի վարման գործընթացների կազմակերպմանը և վերահսկմանը։
  • Վերահսկել Անհատական միջամտության ծրագրերի իրականացումը՝ ապահովելով հաստատված նպատակների և ժամկետների պահպանումը։
  • Մասնակցել դեպքերի քննարկումներին և կոնֆերանսներին։
  • Ապահովել ցերեկային և շարժական ծառայությունների միջև համակարգված աշխատանք՝ ծառայությունների շարունակականության նպատակով։
  • Կազմակերպել ուղղորդումներ և հետևել ծառայությունների մատուցման արդյունքներին։
    • Ծառայությունների համակարգում (ցերեկային և շարժական)
  • Համակարգել ցերեկային կենտրոնում մատուցվող ծառայությունները։
  • Ապահովել շարժական (արտագնա) ծառայությունների պատշաճ պլանավորում և իրականացում։
  • Վերահսկել շահառուների մասնակցությունն ու հաճախելիությունը ցերեկային ծրագրերում։
  • Ապահովել, որ ծառայությունների մատուցումը համապատասխանի սահմանված չափորոշիչներին և ընթացակարգերին։
  • Աջակցել Սուպերվիզորին ծառայությունների հասանելիության և անընդհատության ապահովման հարցերում։
    • Համայնքային կառույցների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն
  • Ապահովել հաղորդակցությունը ՏԻՄ-ի, ՄՍԾ ՏԿ-ի, համայնքում գործող առողջապահական, կրթական, զբաղվածության և այլ սոցիալական կառույցների հետ։
  • Աջակցել առողջապահական, կրթական, զբաղվածության և այլ սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների հետ համակարգող հանդիպումների կազմակերպմանը։
  • Պահպանել և կանոնավոր կերպով թարմացնել տեղեկատվությունը համայնքում առկա ռեսուրսների և ուղղորդման ուղիների վերաբերյալ։
    • Փաստաթղթավորում, հաշվետվություն և տվյալների կառավարում
  • Ապահովել ծառայությունների մատուցման գործունեության ճշգրիտ և ժամանակին փաստաթղթավորում։
  • Վերահսկել թիմի անդամների կողմից դեպքերի փաստաթղթավորման պատշաճ իրականացումը։
  • Պատրաստել ընթացիկ հաշվետվություններ՝ ներկայացնելու Ծառայության սուպերվիզորին։
  • Մասնակցել տվյալների հավաքագրման և ծառայությունների արդյունքների հետևման գործընթացներին։
  • Ապահովել տվյալների պաշտպանության և գաղտնիության սկզբունքների պահպանումը։

2.6 Այլ գործառույթներ

  • Աջակցել Ծառայության սուպերվիզորին ներքին մոնիթորինգի գործընթացներում։
  • Մասնակցել դոնորային այցելություններին, համակարգող հանդիպումներին և գնահատման գործընթացներին՝ անհրաժեշտության դեպքում։
  • Կատարել պաշտոնի շրջանակում սահմանված այլ պարտականություններ։

3 Առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում (մագիստրոսի աստիճանը՝ առավելություն)։
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ սոցիալական ծառայությունների կամ համայնքային ծրագրերի ոլորտում։
  • Առնվազն 2 տարվա փորձ թիմի համակարգման կամ ծրագրերի իրականացման ոլորտում։
  • Խոցելի խմբերի, այդ թվում տեղահանված անձանց հետ աշխատանքի փորձը դիտվում է որպես առավելություն։
  • Ուժեղ կազմակերպչական, համակարգման և հաղորդակցման հմտություններ։
  • Համակարգչային գրագիտություն (MS Office և տվյալների կառավարման հիմնական գործիքներ)։

4. Հայտերի ներկայացման կարգ

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 10/03/2025 թ. ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական (CV)
  • Կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճեններ (լիցենզիա, վկայականներ, փորձառությունը հիմնավորող փաստաթղթեր և այլն՝ ըստ պաշտոնի)

Փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլհասցեին՝ procurement@aasw.org :

Էլ. նամակի թեմայի տողում անհրաժեշտ է նշել համապատասխան լոտի համարը և պաշտոնի անվանումը։

Միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին