Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի սուպերվիզորի ընտրության նպատակով
24.02.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի ձևավորման նպատակով։
Մրցույթի համար՝ AASW-RISE-002/26 - Լոտ 1
Պաշտոնը՝ Ծառայության սուպերվիզոր (Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայություն)
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027
Հաշվետու է՝ Ծրագրի ղեկավարին
Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրը՝ Աշտարակ խոշորացված համայնք
Գործողության սկիզբ՝ 15/03/2026 Գործողության ավարտ՝ 15/05/2026
1․ Բովանդակությունը և նպատակը՝
Ապահովել ծառայության բազմամասնագիտական թիմի կողմից մատուցվող ծառայությունների որակը, դրանց արդյունավետ կազմակերպումը և պատշաճ իրականացումը՝ ինչպես ցերեկային, այնպես էլ շարժական ծառայությունների շրջանակում։
2․ Սուպերվիզորի աշխատանքային պարտականությունները
- Մասնագիտական սուպերվիզիա և կարողությունների զարգացում
- Իրականացնել անհատական և խմբային վարչական և կրթական սուպերվիզիա ծառայության բազմամասնագիտական թիմի համար։
- Ապահովել մասնագետների մասնագիտական գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը, մասնագիտական էթիկական նորմերին և կազմակերպության ներքին կանոնակարգերին։
- Վերլուծել մասնագետների վարած դեպքերը, տրամադրել կառուցողական հետադարձ կապ։
- Բացահայտել թիմի մասնագիտական աջակցության և վերապատրաստման կարիքները։
- Կազմակերպել ներքին ուսուցողական հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ։
- Նպաստել թիմի անդամների մասնագիտական այրման կանխարգելմանը։
- Աջակցել նոր աշխատակիցների հարմարմանը աշխատանքային միջավայրում։
- Դեպքերի կառավարում և միջամտությունների որակի ապահովում
- Կազմակերպել և վարել դեպքի քննարկումներ՝ ներգրավելով շահագրգիռ համայնքային և այլ առնչվող կառույցներին,
- Վերահսկել անհատական սոցիալական ծրագրերի մշակումը՝ ապահովելով դրանց ամբողջականությունը, նպատակների հստակությունը և չափելի արդյունքների սահմանումը։
- Վերանայել և հաստատել անհատական միջամտության պլանները։
- Ապահովել ծառայությունների պարբերական վերագնահատման գործընթացը։
- Հետևել, որ միջամտությունները լինեն շահառուի լավագույն շահին համապատասխան և կարողությունների ամրապնդման մոտեցմամբ։
- Ծառայությունների համակարգում (ցերեկային և շարժական)
- Համակարգել ցերեկային կենտրոնում իրականացվող ծառայությունները։
- Համակարգել շարժական ծառայությունների պլանավորումը և իրականացումը։
- Վերահսկել մասնագետների աշխատանքային բեռնվածության բաշխումը։
- Ապահովել ծառայությունների անընդհատությունը և հասանելիությունը։
- Հետևել շահառուների գրանցման և ուղղորդման ընթացակարգերին։
- Ապահովել բազմամասնագիտական թիմի համադրված աշխատանքը։
- Համայնքային համագործակցություն
- Զարգացնել և ամրապնդել համագործակցությունը ՏԻՄ-ի, ՄՍԾ ՏԿ-ի, համայնքում գործող առողջապահական, կրթական, զբաղվածության և այլ սոցիալական կառույցների հետ։
- Մասնակցել միջգերատեսչական հանդիպումների։
- Կազմակերպել թեմատիկ հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ։
- Ծառայությունների որակի մոնիթորինգ և գնահատում
- Իրականացնել ծառայությունների որակի պարբերական ներքին գնահատում։
- Վերլուծել ծառայությունների արդյունավետության ցուցանիշները։
- Վերահսկել փաստաթղթավորման ամբողջականությունը։
- Իրականացնել ընտրանքային դեպքերի աուդիտ։
- Առաջարկել և իրականացնել ծառայությունների որակի բարելավման միջոցառումներ։
- Ապահովել տվյալների պաշտպանության և գաղտնիության սկզբունքների պահպանումը։
2.6 Այլ գործառույթներ․
- Վերահսկել դեպքերի և ծառայությունների փաստաթղթավորման պատշաճ իրականացումը։
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ ծրագրի ղեկավարությանը։
- Մասնակցել դոնորային հաշվետվությունների պատրաստմանը։
- Վերլուծել ծառայությունների արդյունքները և ներկայացնել բարելավման առաջարկներ։
- Ապահովել տվյալների հավաքագրման և պահպանման միասնական մեխանիզմներ։
3․ Առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի բնագավառում (մագիստրոսի աստիճանը՝ առավելություն)
- Առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում։
- Սուպերվիզիայի կամ թիմի ղեկավարման/համակարգման փորձ՝ առնվազն 5 տարի։
4. Հայտերի ներկայացման կարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 10/03/2025 թ. ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-
Ինքնակենսագրական (CV)
-
Կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճեններ (լիցենզիա, վկայականներ, փորձառությունը հիմնավորող փաստաթղթեր և այլն՝ ըստ պաշտոնի)
Փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլհասցեին՝ procurement@aasw.org :
Էլ. նամակի թեմայի տողում անհրաժեշտ է նշել համապատասխան լոտի համարը և պաշտոնի անվանումը։
Միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
