Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Բիզնես դասընթացավարի ընտրության մրցույթ

29.05.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «Համայնքների հզորացում՝ տեղահանված բնակչության համապարփակ սոցիալական աջակցության և պաշտպանության ապահովում» ծրագրի շրջանակում հրավիրում է անհատ փորձագետների կամ փորձագետների խմբերի մասնակցելու բիզնես դասընթացավարի ընտրության 02_AASW_UNHCR_2026 մրցույթին:

  1. Նախապատմություն

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ)՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ, իրականացնում է «Համայնքների հզորացում՝ տեղահանված բնակչության համապարփակ սոցիալական աջակցության և պաշտպանության ապահովում» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական կայունացմանը՝ նրանց տրամադրելով ձեռնարկատիրական գիտելիքներ, բիզնեսի մեկնարկի համար անհրաժեշտ հմտություններ, դրամաշնորհաին աջակցություն և հետագա բիզնես ուղեկցում։

Ծրագրի թիրախային համայնքներն են՝ Արմավիր, Վաղարշապատ, Աշտարակ, Աբովյան (ներառյալ Նոր Հաճընը), Մասիս, Գորիս, Տաթև և Տեղ համայնքները։

  1. Պաշտոնի նպատակը

Բիզնես դասընթացավարը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի խոցելի ընտանիքների ներկայացուցիչների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների իրականացման համար՝ նպաստելով բիզնես գաղափարների ձևավորմանը, բիզնես պլանների մշակմանը և մասնակիցների գործնական ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։

  1. Աշխատանքի շրջանակը

Բիզնես դասընթացավարը պատասխանատու է հետևյալ աշխատանքների իրականացման համար․

  • Իրականացնել «Բիզնես ծրագրի մշակում և իրականացում» թեմայով դասընթացային ծրագիր,
  • Դասընթացների շրջանակում անդրադառնալ հետևյալ թեմաներին՝
    • բիզնես գաղափարի մշակում,
    • շուկայի ուսումնասիրություն,
    • բիզնես մոդելի ձևավորում,
    • ֆինանսական պլանավորում և բյուջետավորում,
    • վաճառքներ և հաճախորդների ներգրավում,
    • մարքեթինգ,
    • ռիսկերի գնահատում,
    • ձեռնարկատիրական և փափուկ հմտություններ,
    • բիզնես պլանի մշակում և ներկայացում։
  • Աջակցել մասնակիցներին անհատական կամ ընտանեկան բիզնես պլանների մշակման գործընթացում,
  • Մշակել և տրամադրել դասընթացների համար անհրաժեշտ ուսումնական նյութեր և գործնական առաջադրանքներ,
  • Ապահովել դասընթացների մասնակցության և արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի վարումը։

Իրականացման ժամանակահատվածը Դասընթացները նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին։ Կազմակերպչական նպատակահարմարությունից ելնելով նույն օրվա ընթացքում կարող է իրականացվել երկու սեսիա:

 Ակնկալվող արդյունքներ

  1. Մշակված և իրականացված դասընթացային ծրագիր։
  2. Իրականացված 10 ուսումնական խումբ (յուրաքանչյուրում՝ միջինը 15 մասնակից), յուրաքանչյուր 6 ուսումնական հանդիպում (յուրաքանչյուր հանդիպումը՝ 3 ժամ):

Նշում՝ Դասընթացները իրականացվելու են զուգահեռ, ըստ այդմ, առնվազն 2 դասընթացավար է ընտրվելու առաջադրանքի կատարման համար:

  1. Մասնակիցների կողմից մշակված բիզնես պլաններ։
  2. Ներկայացված դասընթացային նյութեր և կիրառված գործնական առաջադրանքներ։
  3. Ներկայացված հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ։
  1. Հաշվետվողականություն

Բիզնես դասընթացավարը հաշվետու է Ծրագրի ղեկավարին և/կամ ծրագրի կողմից նշանակված պատասխանատու համակարգողին։

Դասընթացավարը պարտավոր է՝

  • Համաձայն հաստատված ժամանակացույցի իրականացնել դասընթացները,
  • Վարել մասնակցության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթավորումը,
  • Ներկայացնել դասընթացների իրականացման վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ,
  • Ծրագրի թիմին տրամադրել մասնակիցների կողմից մշակված բիզնես պլանները և այլ պահանջվող նյութերը։
  1. Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ ձեռնարկատիրության զարգացման, բիզնես խորհրդատվության կամ բիզնես դասընթացների իրականացման ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա փորձ խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ ձեռնարկատիրական կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում աշխատելու ոլորտում,
  • Բիզնես պլանների մշակման և գնահատման փորձ,
  • Դասընթացների վարման և ֆասիլիտացիայի հմտություններ,
  • Հաղորդակցման և խորհրդատվության գերազանց հմտություններ։

 

  1. Դիմելու կարգ

Դիմել կարող են ինչպես անհատ փորձագետներ, այնպես էլ փորձագետների խմբեր (թիմեր), որոնք համապատասխանում են տեխնիկական առաջադրանքով սահմանված պահանջներին։

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2026 թվականի հունիսի 15-ը, ներառյալ, procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը․

  • Ինքնակենսագրական (CV)՝ ներկայացնելով համապատասխան կրթությունը, մասնագիտական փորձը և նմանատիպ աշխատանքների իրականացման փորձը,
  • Ֆինանսական առաջարկ, որը պետք է ներառի մեկ ուսումնական սեսիայի արժեքը (նշված արժեքը չպետք է ներառի տրանսպորտային, կեցության կամ այլ լոգիստիկ ծախսեր),
  • Տեխնիկական առաջարկ, որը պետք է ներկայացնի դասընթացների իրականացման առաջարկվող մեթոդաբանությունը, ուսուցման մոտեցումները, հիմնական թեմատիկ ուղղությունները և գործնական աշխատանքի կազմակերպման եղանակները։

 

Փորձագետների խմբերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել թիմի կազմը, յուրաքանչյուր անդամի դերակատարությունը և համապատասխան ինքնակենսագրականները։

ՀՍԱԱ-ն իրավունք է վերապահում դիմորդներից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև հրավիրել կարճ հարցազրույցի կամ ներկայացման՝ ընտրության գործընթացի շրջանակում։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին