Հրավեր - Առողջարար ֆիզկուլտուրայի/Յոգայի մասնագետի աշխատանքի մրցույթ
20.05.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է հետևյալ չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Մարալիկի սոցիալական տան բնակիչների համար Առողջարար ֆիզկուլտուրայի/Յոգայի մասնագետի աշխատանքի համար թիվ AASW-RISE-005/26 մրցույթին
Պաշտոնը՝ Առողջարար ֆիզկուլտուրայի/Յոգայի մասնագետ (Մարալիկի սոցիալական տուն)
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիր։
Ծրագրի նպատակն է Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը՝ սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
-
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024 – Նոյեմբեր 2027
-
Հաշվետու է՝ Մարալիկի կենտրոնի սուպերվիզորին
-
Աշխատանքի իրականացման վայրը՝ ք․ Մարալիկ, Շիրակի մարզ (Մարալիկի սոցիալական տուն)
-
Գործողության սկիզբ՝ 01/06/2027
-
Գործողության ավարտ՝ 30/11/2027 (ծրագրի ավարտ)
1․ Բովանդակությունը և նպատակը
Առողջարար ֆիզկուլտուրայի/Յոգայի մասնագետի կողմից իրականացվող միջամտությունը նպատակ ունի նպաստել սոցիալական տան բնակիչների ֆիզիկական առողջության պահպանմանը, հոդերի շարժունակության, ուղեղի աշխատունակության ինչպես նաև մտավոր ակտիվության բարելավմանը՝ անհատական և խմբային մասնագիտացված պարապմունքների տրամադրման միջոցով։
Մասնագետի հիմնական պարտականությունները ներառում են բնակիչների շարժողական հնարավորությունների և սահմանափակումների նախնական գնահատումը, նրանց առողջական վիճակին հարմարեցված անվտանգ ծրագրերի մշակումը, յոգայի և նեյրոգիմնաստիկայի պարապմունքների անցկացումը, ինչպես նաև մասնակիցների ինքնազգացողության պարբերական դիտարկումն ու վերահսկումը։
Մասնագետը պարտավոր է հարգել շահառուի մասին իրեն հասանելի դարձած տվյալների գաղտնիությունը, առաջնորդվել անձակենտրոն մոտեցմամբ և սերտորեն համագործակցել սոցիալական տան բազմամասնագիտական թիմի հետ։
2․ Ընդհանուր պահանջները
-
Ծառայության տրամադրման ձևաչափը․ Ծառայությունները տրամադրվում են սոցիալական տան տարածքում՝ անհատական և խմբային պարապմունքների ձևաչափով։
-
Ծառայության տրամադրման մոտեցումը․ Մասնագետը յուրաքանչյուր շահառուի համար մշակում է ակտիվության անվտանգ և հարմարեցված ծրագիր։ Գնահատման արդյունքների հիման վրա, միջմասնագիտական թիմի (սոցիալական աշխատող, բուժքույր, հոգեբան) հետ համատեղ, պլանավորվում և կանոնավոր վերանայվում են իրականացվող միջամտությունները՝ ապահովելով շահառուի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեհուզական բարեկեցությունը։
3․ Մասնագետի աշխատանքային պարտականությունները
3.1. Ֆիզիկական վիճակի գնահատում և ծրագրավորում.
-
Նախնական գնահատել դասընթացի պոտենցիալ մասնակիցների շարժողական հնարավորությունները՝ պարզելու համար նրանց ֆիզիկական վիճակը և սահմանափակումները։
-
Ծրագրավորել անվտանգ և բնակիչների առողջական ու ֆիզիկական առանձնահատկություններին հարմարեցված պարապմունքներ։
-
Մշակել և իրականացնել խմբային և անհատական վարժությունների ծրագրեր՝ հաշվի առնելով մասնակիցների տարիքը, շարժունակությունը և ընդհանուր կարողությունները։
3.2. Պարապմունքների անցկացում և ակտիվության պահպանում.
-
Վարել յոգայի կանոնավոր պարապմունքներ։
-
Նպաստել բնակիչների ընդհանուր ֆիզիկական, ուղեղի աշխատունակության և մտավոր ակտիվության պահպանմանը՝ հոդային շարժունակության վարժությունների, ինչպես նաև նեյրոգիմնաստիկայի վարժությունների միջոցով։
3.3. Մոնիտորինգ, ռիսկերի վերահսկում և արձանագրում.
-
Իրականացնել դասընթացի ընթացքում մասնակիցների ընդհանուր վիճակի դիտարկում, վերահսկել նրանց ինքնազգացողությունը։
-
Վարել հաճախումների և մասնակցության կանոնավոր գրանցում։
3.4. Համագործակցություն և էթիկա.
-
Ակտիվորեն համագործակցել միջմասնագիտական թիմի աշխատողների հետ՝ դեպքերի քննարկման և շահառուների դինամիկայի գնահատման նպատակով։
-
Պահպանել շահառուների անվտանգության ապահովման բոլոր կանոնները, մասնագիտական էթիկան և գաղտնիությունը։
4․ Նվազագույն որակավորման պահանջները
-
Մասնագիտական կրթություն, որակավորում կամ միջազգայնորեն ճանաչված հավաստագրեր առողջարար ֆիզկուլտուրայի/յոգայի դասավանդման, արևելյան մարմնամարզությունների կամ հարակից (ֆիզիոթերապիա, կինեզիոլոգիա) ոլորտներում։
-
առողջարար ֆիզկուլտուրայի/յոգայի դասավանդման կամ համապատասխան ոլորտում պրակտիկայի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
-
Խոցելի և տարբեր տարիքային/ֆիզիկական սահմանափակումներ ունեցող խմբերի (տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տեղահանվածներ) հետ աշխատանքի փորձ (ցանկալի է)։
5․ Հայտերի ներկայացման կարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 03/06/2026 թ. ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-
Ինքնակենսագրական (CV)
-
Կրթությունը, մասնագիտական որակավորումը կամ մասնագիտացված վերապատրաստումները հավաստող փաստաթղթերի պատճեններ (վկայականներ, սերտիֆիկատներ)։
Փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլհասցեին՝ procurement@aasw.org
Էլ. նամակի թեմայի (Subject) տողում անհրաժեշտ է նշել՝ «Առողջարար ֆիզկուլտուրայի/յոգայի մասնագետ(Մարալիկ)»։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
