Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի Զարգացնող կրթական ծրագրերի մասնագետ/դասընթացավարի ընտրության հայտարարություն

02.06.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ Զարգացնող կրթական ծրագրերի մասնագետի / Դասընթացավարի ընտրության նպատակով S03-AASW-26։

1. Ընդհանուր տեղեկատվություն ծրագրի մասին

Մասնագետի ներգրավումը նախատեսվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է World Vision Germany և «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի ղեկավարությամբ՝ համագործակցելով Երեխաների պաշտպանության ցանցի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Արմավիրի զարգացման կենտրոնի և «Տահույս» կազմակերպության հետ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ։

Մարտունու երեխաների ցերեկային կենտրոնը գործարկվում է ՀՍԱԱ-ի կողմից և նպատակ ունի ապահովել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների ու դեռահասների պաշտպանությունը, հոգեսոցիալական բարեկեցությունը, ոչ ֆորմալ կրթությունը և սոցիալական ներառումը։

2. Առաջադրանքի նպատակ

Ներգրավել որակավորված մասնագետի, ով կենտրոն հաճախող երեխաների, դեռահասների և նրանց ծնողների համար կմշակի, կադապտացնի և կիրականացնի ոչ ֆորմալ կրթական ծրագրեր ու զարգացնող դասընթացներ՝ ուղղված անձնային աճին, սոցիալականացմանը և կյանքի հիմնարար հմտությունների ձևավորմանը:

3. Հիմնական թեմատիկ ուղղությունները

Դասընթացավարի կողմից իրականացվող ծրագրերը ներառելու են հետևյալ առանցքային թեմաները.

  • Ինքնաճանաչում և կյանքի հմտություններ

  • Արդյունավետ հաղորդակցություն և փոխհարաբերություններ

  • Բուլինգի (հալածանքի) կանխարգելում և դիմակայում

  • Հուզական գրագիտություն

  • Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն

  • Կոնֆլիկտների կառավարում և խաղաղ լուծում

  • Ֆինանսական գրագիտության հիմունքներ

  • Ինքնապաշտպանություն և անվտանգ վարքագիծ

  • Ժամանակի կառավարում (Time management)

  • Ծնողավարություն (դասընթացներ և սեսիաներ ծնողների/խնամակալների համար)

4. Հիմնական աշխատանքային պարտականություններ

  • Կրթական ծրագրերի և մոդուլների մշակում. Մշակել տարբեր տարիքային և թիրախային խմբերի (երեխաներ, դեռահասներ, ծնողներ) կարիքներին համապատասխանեցված դասընթացային մոդուլներ, ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, մեթոդական նյութեր և գործնական վարժություններ։

  • Ինտերակտիվ դասընթացների վարում. Կազմակերպել և վարել խմբային դասընթացներ, ճանաչողական ու զարգացնող սեսիաներ, թիմային ակտիվություններ և դերային խաղեր՝ ապահովելով մասնակցային, ներառական և անվտանգ միջավայր։

  • Կարիքների գնահատում և ծրագրերի ադապտացում. Ուսումնասիրել շահառուների կրթական ու սոցիալական հմտությունների զարգացման կարիքները և ըստ այդմ հարմարեցնել կամ բարելավել թեմատիկ բովանդակությունը։

  • Շահառուների ակտիվության խթանում. Նպաստել երեխաների և դեռահասների սոցիալական հմտությունների զարգացմանը, ինքնավստահության բարձրացմանը և նրանց ներգրավվածությանը համայնքային, կրթական ու սոցիալական նախաձեռնություններում։

  • Թիմային համագործակցություն. Սերտորեն համագործակցել կենտրոնի սոցիալական աշխատողների, հոգեբանի և այլ մասնագետների հետ՝ ապահովելով դասընթացների համահունչ ընթացքը կենտրոնի ընդհանուր ծրագրային նպատակներին: Անհրաժեշտության դեպքում իրականացնել ուղեկցում և ուղղորդում համապատասխան ծառայություններ:

  • Փաստաթղթավորում և հաշվետվողականություն. Կազմել դասընթացների օրակարգեր, վարել մասնակցության մատյաններ, պատրաստել ամսական հաշվետվություններ և ներկայացնել առաջարկներ կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

5. Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն հումանիտար կամ սոցիալական ոլորտներում (սոցիալական աշխատանք, մանկավարժություն, հոգեբանություն, սոցիոլոգիա կամ հարակից ուղղություններ)։

  • Առնվազն 2 տարվա փորձ երեխաների/դեռահասների հետ աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության կամ դասընթացների վարման ոլորտում:

  • Խմբային աշխատանքի ինտերակտիվ մեթոդների, խաղային տեխնիկաների և մեթոդաբանությունների գերազանց իմացություն:

  • Խոցելի իրավիճակներում գտնվող երեխաների և ընտանիքների հետ հաղորդակցման ու աշխատանքի էթիկական սկզբունքների իմացություն:

  • Թիմում արդյունավետ աշխատելու, ճկունության և կազմակերպչական բարձր հմտություններ:

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (մեդիագրագիտության կամ ֆինանսական գրագիտության թեմաներով լրացուցիչ վերապատրաստումների սերտիֆիկատները կդիտվեն որպես առավելություն):

6. Աշխատանքի պայմանները

  • Աշխատանքի վայրը: Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոն

  • Աշխատանքի ձևաչափը: Պայմանագրային

  • Տևողությունը: 12 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)

  • Հաշվետվողականություն: Մասնագետը հաշվետու է կենտրոնի սուպերվիզորին և ծրագրի ղեկավարությանը։

7. Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (Subject) դաշտում պարտադիր նշելով՝ «Մարտունի Ցերեկային Կենտրոն – Զարգացնող կրթական ծրագրերի մասնագետ»:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 16 հունիսի, 2026թ․։

Ծանոթություն: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին