
Բաղրամյան համայնքում ձեռնարկատիրական հմտությունների դասընթացների ավարտական միջոցառում
10.06.2022
«Բիզնեսի կառավարման հմտությունների» դասընթացը հաջողությամբ ավարտեցին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի շահառուների առաջին խումբը և ստացան հավաստագրեր
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանից ընտրված շահառուների առաջին խումբը հաջողությամբ ավարտեց «Բիզնեսի կառավարման հմտությունների» դասընթացը։
Այս առիթով սույն թվականի հունիսի 8-ին բիզնեսի կառավարման հմտությունների դասընթացը ավարտելու կապակցությամբ Բաղրամյանի Շենիկ համայնքում տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Համաշխարհային բանկի Ծրագրի թիմի համակարգող, ՀԲ ավագ սոցիալական պաշտպանության մասնագետ Իվան Շուլգան, ՀԲ Հայաստանի գրասենյակի գործառնությունների գծով խորհրդատու՝ Վահան Դանիելյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ինչպես նաև ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանը, ով շնորհակալություն հայտնեց իրականացված աշխատանքի համար, շնորհավորեց շահառուներին, ովքեր ունեցան համարձակություն, վստահեցին, ակտիվ մասնակցություն ունեցան և հաջողությամբ ավարտեցին դասընթացը:
Համաշխարհային բանկի Ծրագրի թիմի համակարգող Իվան Շուլգան ողջունելով Ծրագրի շահառուներին՝ իր խոսքում նշեց, որ այս պիլոտային ծրագրի արդյունքները չափազանց կարևոր են և հույս հայտնեց, որ Ծրագրում ներգրավված շահառուների նախաձեռնությունները կհասնեն իրենց նպատակակետին:
Ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանը ևս շնորհավորեց առաջին խմբի մեկնարկի կապակցությամբ և իր շնորհակալության խոսքը հայտնեց աշխատանքներում ներգրավված գործընկերներին, շեշտադրեց դասընթացավարների ակտիվ ներգրավվումը, ինչպես նաև ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Ծրագրի դոնորներին՝ Ճապոնիայի կառավարությանը, Համաշխարհային Բանկին աջակցության համար:
Միջոցառման ավարտին մասնակիցները ստացան իրենց հավաստագրերը, կիսվեցին իրենց տպավորություններով և շնորհակալություն հայտնեցին ծրագրի շրջանակներում տրված հնարավորության համար:
Նորություններ

05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ

30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ