
Հայաստանում սոցիալական ներառման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում
06.10.2022
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով) իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետական սոցիալական աջակցության ծրագրերից օգտվող, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի շահառու ընտանիքներին տրամադրել բազմաբնույթ սոցիալական ծառայություններ՝ ուղղված նրանց ինքնաբավ դառնալուն եւ սոցիալական ներառմանը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի։
Այսօր ծրագրի շրջանակներում մի տեղում էին հավաքվել ծրագրի իականացման հարցում գլխավոր դերակատարները, պատասխանատուներն ու Հայաստանում ակտիվացման - խթանման ուղղությամբ տարբեր ծրագրեր առաջարկող կազմակերպություններ: Մասնավորապես, հանդիպմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի, Միասնական սոցիալական ծառայության, սոցիալական աշխատողների ասոցիացիայի, գործընկեր տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնց ողջունեցին Միասնական սոցիալականծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանտնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդեռան եւ Հայաստանիսոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ներկայացրին իրենց կազմակերպության կողմից նպաստառուընտանիքներին աղքատությունից դուրս բերման նպատակով ակտիվացման խթանման հնարավորությունների ստեղծմանն ուղղված ծրագրերը, դրանց առանձնահատկություններն ու շահառուների ընտրության չափանիշերը:
Դիմելով ներկաներին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը բացման իր խոսքում նշեց, որ առանց ներկաների կողմից ներդրված ջանքերի ծրագիրն իրականություն դառնալ չէր կարող եւ շնորհակալություն հայտնեց համագործակիցների կողմից ակտիվացման ծրագրերում մասնակցություն ցուցաբերելու եւ միմյանց աջակցելու համար:
Կարևորելով ծրագրի անխափան ընթացքը Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը մասնավորապես նշեց,- «Ծրագիրն ընթանում է ըստ պլանավորվածության, այն արդյունավետ է, ինչը փաստում է նաեւ նպաստ համակագից դուրս եկող ընտանիքների վերաբերյալ հուսադրող վիճակագրությունը, լավատեսորեն պիտի նշեմ, որ քաղաքացիներն իրենց հերթին ձգտում են մասնակցել զբաղվածության ապահովման արդյունավետ ծրագրերի, որոնց միջոցով հիմքեր են ստեղծվում ինքնուրույն հաղթահարելու սոցիալական դժվարությունները»։
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդեռան ավելացրեց,-«Մենք երախտապարտ ենք Հայաստանի կառավարության կողմից գործադրված ջանքերի համար եւ շատ կարեւորում ենք աղքատության վերացմանն ուղղված բոլոր աշխատանքները, որոնք իրենց հերթին նպաստում են Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը»:
Իր հերթին, Համաշխարհային բանկի ծրագրային թիմի համակարգող Իվան Շուլգան շնորհակալություն հայտնեց ներկաներին, մասնավորապես, ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանին եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար:
Ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանը հավելեց, որ ամեն ջանք պետք է գործադրվի, որպիսի էլ ավելի շատ շահառուներ ներառվեն ծրագրում, դառնան ինքնաբավ եւ ինքնուրույն հաղթահարեն կյանքի դժվարությունները:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ քննարկում հարց ու պատասխանի տեսքով, ներկաները միմյանց հետ փոխանակվեցին նոր գաղափարներով, որոնք իրենց հերթին առիթ կհանդիսանան հետագա համագործակցության եւ հանդիպումների համար՝ նպատակը ունենալով զարգացնել շահառուների կարողությունները եւ նպաստել նրանց ինքնուրույնությանը:
Նորություններ

05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ

30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ