
Ներածական սեմինարներ սոցիալական աշխատողների համար
17.12.2021
Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների ներածական սեմինարները շարունակվում են․
«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի բաղադրիչներից մեկն ուղղված է Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների, համայնքային սոցիալական աշխատողներին։
Այս համատեքստում, դեկտեմբերի 17-ին և 18-ին ք. Դիլիջանում և Ծաղկաձորում տեղի ունեցան ՀՀ հինգ մարզերի՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների 150 սոցիալական աշխատողների համար նախատեսված ներածական դասընթացներ, որոնք շարունակվելու են դեկտեմբերի 24-ին և 25-ին նշված վայրերում:
Դասընթացների ժամանակ մասնակից սոցիալական աշխատողներին ներկայացվեց ծրագիրը, նպատակները, ծրագրային առաջնահերթությունները։ Դասընթացների օրակարգում էր շահառուների ակտիվացման, ներառման և մանկական աղքատության՝ որպես ծրագրի հիմնական ուղղությունների մանրամասն քննարկում, սոցիալական կարիքի, խոցելիության, սոցիալական ռիսկերի նույնականացման խնդիրները, ինչպես նաև ծրագրի շրջանակում շահառուների իրազեկման, ընտրության, նրանց ձեռնարկատիրական գործունեության պոտենցիալի գնահատման, սահմանված սոցիալական և բնապահպանական ռիսկերի մասին հարցերը։
Դասընթացի շրջանակներում քննարկվեցին սոցիալական դեպքի վարմանն առնչվող գործիքների կիրառման առանձնահատկությունները, դեպքի վարման ընթացքում կիրառվող մոդելները, մեթոդները, ինչպես նաև խոսվեց մոտիվացիոն հարցազրույցի մասին, որը հիմնական բանալին է հանդիսանում ներառական ակտիվացման համատեքստում, որպեսզի աղքատության մեջ գտնվող մարդը, կամ ընտանիքները փորձեն մոտիվացիայի բարձրացման միջոցով իրենց հիմնական կենսակերպից, աղքատությունից, մարգինալացումից կարողանան դուրս գալ դեպի ավելի կենսապահով միջավայր: Դասընթացի ընթացքում ծանոթանալով մոտիվացիոն հարցազրույցի տեխնիկային, ինչպես նաև ընտանիքի ռեսուրսների և ուժեղ կողմերի գնահատման առաջարկվող մոտեցումներին, սոցիալական աշխատողները հաջորդ քայլով կսկսեն իրենց համայնքներում Ծրագրի պոտենցիալ շահառուների նախնական գնահատման աշխատանքները։
Ծրագիրը Համաշխարհային բանկի համակարգմամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից։
Նորություններ

05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ

30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ