Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

«Սոցիալական աշխատողների մասնագիտական կոմպետենտության երաշխավորման հիմնախնդիրները Հայաստանում» գիտաժողով

18.03.2023

«Սոցիալական աշխատողների մասնագիտական կոմպետենտության երաշխավորման հիմնախնդիրները Հայաստանում» գիտաժողով՝ նվիրված սոցիալական աշխատողների միջազգային օրվան

  Կարևորելով ճգնաժամային պայմաններում սոցիալական աշխատողների մասնագիտական կոմպետենտության պատշաճ ընկալումն ու արտացոլումը ոչ միայն արդեն իսկ աշխատանքային գործունեության ընթացքում, այլ նաև կրթական ծրագրերում, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ իրականացրեց «Սոցիալական աշխատողների մասնագիտական կոմպետենտության երաշխավորման հիմնախնդիրները Հայաստանում» գիտաժողովը։

  Գիտաժողովին մասնակցություն ունեցան Սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, Ասոցիացիայի ներկայացուցիչները, հայաստանյան պետական և հասարակական մի շարք կազմակերպություններում իրենց գործունեությունը ծավալող սոցիալական աշխատողներ, ինչպես նաև Սոցիալական աշխատանքի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ։

     Ողջույնի խոսքով հանդես եկավ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ա. Մկրտիչյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին և ներկայացրեց թեմայի կարևորությունն ու արդիականությունը մեր երկրում գոյություն ունեցող և հավանական ճգնաժամային իրավիճակների պայմաններում։

   

Գիտաժողովի օրակարգում ներառված թեմաներից էին նաև բուհերի դերակատարումը սոցիալական աշխատողների մասնագիտական կոմպետենտության ձևավորման գործընթացում, վերոնշյալի կարևորության հարցում գործատուների դերակատարումը, սոցիալական աշխատողների կրթության կազմակերպման գործընթացի արձագանքը արդի ճգնաժամերին և այլն։

       «Մասնագիտության ձևավորումը մեր երկրում ինքնին տեղի է ունեցել ճգնաժամային պայմաններում։ Այդ պահից սկսած ձևավորվել են շահառուներին ընտրելու և վերջիններիս միջամտության համար նախատեսված որոշակի չափանիշներ, որոնք տարեցտարի մի շարք հանգամանքներով պայմանավորված փոփոխությունների են ենթարկվել, այժմ ևս ռեֆորմների ժամանակն է, որոնց իրականացումը դրված է հենց մեր ուսերին»,- իր ելույթում նշեց Ասոցիացիայի նախագահ Մ. Անտոնյանը։

   Շեշտադրելով քննարկված թեմաների կարևորությունն ու արդիականությունը` գիտաժողովն ամփոփեց Ասոցիացիայի խորհրդի նախագահ, Սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան Ա. Սահակյանը: Վերջինս նաև հավաքագրեց թեմայի առնչությամբ հնչեցված առաջարկները՝ հետագա աշխատանքի պլանավորումն ու համակարգվածությունն ապահովելու նպատակով։

 

 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին